Սահմանադրական ճգնաժամ Հայաստանում (2018-2020)
Սահմանադրական ճգնաժամ Հայաստանում (2018-2020), Հայաստանի իշխանության մի կողմից օրենսդիր և գործադիր, մյուս կողմից դատական մարմինների միջև հակամարտություն, որը սկիզբ է առել 2018 թվականին երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո[1]։
Նախապատմություն
խմբագրելՀեղափոխությունից հետո երկրի գործադիր իշխանությունը ղեկավարել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իսկ օրենսդիր մարմնում մեծամասնություն է կազմել վարչապետի գլխավորած «Իմ քայլը դաշինքը»։ Դատական իշխանությունում և մասնավորապես երկրի սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինը հանդիսացող Սահմանադրական դատարանում շարունակել են մնալ հեղափոխությունից առաջ նշանակված դատավորները, ինչը հանգեցրել է իշխանության այս ճյուղերի միջև հակամարտությանը։ Օրենսդիր և գործադիր մարմինները մտադիր են փոխել ողջ դատական համակարգը և հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին։
Դատարանների շրջափակում
խմբագրելՎարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով[2] 2019 թվականի մայիսի 20-ին քաղաքացիները շրջափակել են մայրաքաղաք Երևանի բոլոր դատարանների շենքերը, որով խոչընդոտել են աշխատակիցների, դատավորների և փաստաբանների մուտքը դատարանի շենքեր[3]։
ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու առաջարկ
խմբագրելԱզգային Ժողովը դեկտեմբերի 11-ին ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը[4], որով առաջարկվել է կամավոր հիմունքով ներդնել Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ թոշակի անցնելու նոր մոդել։ ՍԴ դատավորները երկամսյա ժակետում հնարավորություն ունեին հրաժարական տալ ու գնալ վաղ կենսաթոշակի՝ դրա շրջանակում իրենց ամբողջական աշխատավարձի չափով թոշակ ստանալով։ ՍԴ դատավորներից ոչ մեկը չի օգտվել այդ հնարավորությունից[5]։
Հանրաքվե
խմբագրելՍահմանադրական դատարանի կազմը փոխելու նպատակով ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» դաշինքը 2020 թվականի փետրվարի 6-ին քվեարկության էր դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը»[6] հանրաքվեի դնելու հարցը, որն ընդունվել է «Իմ քայլի» 88 պատգամավորի կողմ, «Լուսավոր Հայաստանի» 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը[7]։
Փետրվարի 9-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը, որի համաձայն այն պետք է կայանար ապրիլի 5-ին[8]։ COVID-19 համավարակի և երկրում հաստատված արտակարգ դրության իրավական ռեժիմի պատճառով հանրաքվեն անժամկետ հետաձգվեց, իսկ հետագայում Ազգային Ժողովը քայլեր ձեռնարկեց այն չեղարկելու հետ կապված[9]։
ՍԴ դատավորների լիազորությունների կասեցում
խմբագրել2020 թվականի հունիսի 22֊ին Ազգային Ժողովը սահմանադրական փոփոխությունների նախագիծ է ընդունել, որով դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք 12 և ավելի տարի այդ պաշտոնում են։ ՍԴ 9 անդամներից 3-ի լիազորությունները սրանով դադարում են, իսկ Հրայր Թովմասյանը զրկվում է ՍԴ նախագահի պաշտոնից[10]։
Սահմանադրության այդ փոփոխությունները հակասահմանադրական համարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 26 պատգամավորների ստորագրություններով դիմել Սահմանադրական դատարան[11]։
Օրենքի հետ կապված ՍԴ անդամները հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Սահմանադրական դատարանին առնչվող վերջին իրադարձությունների կապակցությամբ[12]․
Հորդորում ենք հանրային իշխանության բոլոր մարմիններին իրենց գործողություններում և որոշումներում առաջնորդվել միայն և բացառապես Սահմանադրությամբ։ Սահմանադրական դատարանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները բնականոն հունով՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը - Հայտարարությունը ստորագրել են Հրայր Թովմասյանը, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը, Արևիկ Պետրոսյանը։
|
Միջազգային արձագանք
խմբագրել- Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ ընդունված հունիսի 19-ին, հնարավոր է դարձնում լուծել Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև սահմանադրական ճգնաժամի կենտրոնում գտնվող հիմնախնդիրները[1]։
- Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն Հրայր Թովմասյանին ուղղված պատասխան նամակում մտահոգություն է հայտնել Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումների հետ կապված՝ հայտնելով, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին[13]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հայաստանի սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի օգնությամբ. ԵԽ գլխավոր քարտուղար».
- ↑ «Ինչպե՞ս են քաղաքացիներն արձագանքել վարչապետի կոչին. դատարանները շրջափակման մեջ».
- ↑ «Այսօր առավոտից շրջափակվել էին Երևանի բոլոր դատարանների մուտքերը».
- ↑ «ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակների օրինագիծն ընդունվեց ամբողջությամբ».
- ↑ «Սահմանադրական դատարանի յոթ դատավորից ոչ ոք չընդունեց իշխանության առաջարկը՝ գնալ վաղաժամ կենսաթոշակի». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Խորհրդարանն ընդունել է «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը».
- ↑ «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը կդրվի հանրաքվեի».
- ↑ «Արմեն Սարգսյանը ստորագրել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը».
- ↑ «Խորհրդարանն այսուհետ կկարողանա չեղարկել հանրաքվեն․ փոփոխություններ՝ «Հանրաքվեի մասին» օրենքում».
- ↑ «Ազգային ժողովն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը․ ինչ է այն նշանակում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
- ↑ ««Բարգավաճ Հայաստանը» է դիմել Սահմանադրական դատարան».
- ↑ «ՍԴ անդամները հայտարարություն են տարածել».
- ↑ «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն պատասխան նամակ է հղել Հրայր Թովմասյանին».