Արևիկ Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արևիկ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Արևիկ Համլետի Պետրոսյան (դեկտեմբերի 9, 1972, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ։
Արևիկ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1972 (52 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և փաստաբան |
Աշխատատու | Երևանի պետական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Բարգավաճ Հայաստան |
Կրթություն
խմբագրել- 1989-1994 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավաբանի որակավորմամբ։
- 1994-1997 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։
Գիտամանկավարժական գործունեությունը
խմբագրել- 1997 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Իրավական պետություն. ընդհանուր բնութագիրը, կազմակերպման սկզբունքները և գործունեության ուղղությունները» թեմայով։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։
- Երեք գիտական աշխատությունների և տասնյակ գիտական հոդվածների հեղինակ։
- 1994 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1994-1996 թթ. - Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ։
- 1996-1997 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ։
- 1997-1998 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ։
- 1998-1999 թթ. - ՀՀ Նախագահի աշխատակազմի արձանագրային և թարգմանչական բաժնի վարիչի պաշտոնակատար, ՀՀ Նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի վարիչ, քարտուղարի տեղակալ։
- 1999 թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 2002 թ. հունվարի 14-ը։
- 2002 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով։
- 2007 թ. հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ՝ 6 տարի պաշտոնավարման ժամկետով։ Լիզորությունները դադարեցվել են 2007 թ. հունիսի 7-ին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։
- 2010 թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ[1]։
Քաղաքական գործունեությունը
խմբագրել- 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԲՀԿ խմբակցության անդամ։ ԲՀԿ անդամ։
- 2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
- 2007 թ. նոյեմբերի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ[3]՝ պաշտոնավարելով մինչև 2010 թ. հոկտեմբեր։
- 2010 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2012 թ․-ից այլևս ԲՀԿ անդամ չէ։
Պարգևներ և կոչումներ
խմբագրելՈւնի մեկ դուստր։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյան 15 հունվարի 2002 - 7 հունիսի 2007 |
Հաջորդող Սամվել Վասիլյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արևիկ Պետրոսյան 7 հունիսի 2007 - 12 նոյեմբերի 2007 |
Հաջորդող Մխիթար Մնացականյան |
Նախորդող Իշխան Զաքարյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արևիկ Պետրոսյան 12 նոյեմբերի 2007 - հոկտեմբերի 2010 |
Հաջորդող Սամվել Բալասանյան |
Նախորդող Հենրիկ Դանիելյան |
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Պետրոսյան 8 դեկտեմբերի 2010 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին
- ↑ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ