Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

խորվաթ քաղաքական և պետական գործիչ

Մարիա Պեյչինովիչ Բուրիչ (խորվ.՝ Marija Pejčinović Burić, ապրիլի 9, 1963(1963-04-09)[1], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն)[2], խորվաթ քաղաքական, պետական գործիչ, տնտեսագետ։ Եղել է Խորվաթիայի 14-րդ արտաքին և եվրոպական կապերի նախարարը և 2017 թվականի հունիսի 19-ից Խորվաթիայի փոխվարչապետ (Մարտիանա Դալիչի, Դամիր Կրստիչևիչի և Պրեդրար Շտրոմարի հետ միասին)։ Երրորդ կինն է, որ զբաղեցրել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական կապերի նախարարի պաշտոնը՝ հաջորդելով Կոլինդա Գրաբար Կիտարովիչին և Վեսնա Պուսիչին։ Պեյչինովիչ Բուրիչը եղել է Վեցերորդ գումարման վեհաժողովի (2008-2011) անդամ՝ ներկայացնելով 6-րդ ընտրատարածքը։ Եվրոպական ժողովրդական կուսակցության կազմում ընդգրկված Խորվաթիայի ժողովրդավարական միության պահպանողական կուսակցության անդամ է։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչ
 
Կուսակցություն՝ Խորվաթիայի ժողովրդավարական միության
Կրթություն՝ Զագրեբի համալսարան (1985) և Եվրոպական քոլեջ
Գիտական աստիճան՝ գիտության մագիստր և Բակալավր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և economist
Ծննդյան օր ապրիլի 9, 1963(1963-04-09)[1] (60 տարեկան)
Ծննդավայր Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն
Քաղաքացիություն  Խորվաթիա

2019 թվականի հունիսի 26-ին ընտրվել է Եվրոպայի խորհրդի 14-րդ գլխավոր քարտուղար` հաղթելով Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերին՝ հավաքելով 159 ձայն։ Պեյչինովիչ Բուրիչը կհաջորդի 2009 թվականից գլխավոր քարտուղար նորվեգացի Թուրբյորն Յագլանդին՝ պաշտոնը ստանձնելով 2019 թվականի հոկտեմբերի 1-ին։

Կրթություն և վաղ կարիերա խմբագրել

1985 թվականին Պեյչինովիչ Բուրիչն ավարտել է Զագրեբի համալսարանի տնտեսագիտության բաժինը[3]։ Ավարտելուց հետո՝ 1988-1991 թվականներին Končar Inženjering ընկերությունում աշխատել է որպես առևտրի փորձագետի ասիստենտ։ 1991 թվականին նշանակվել է Զագրեբի Եվրոպական տան գլխավոր քարտուղար և Խորվաթիայի եվրոպական շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ։ 1994 թվականին Եվրոպական քոլեջից (Նատոլին կամպուս)[3] ստացել է Եվրոպական ուսումնասիրությունների եվրոպական գիտությունների մագիստրոսի կոչում, որից հետո վերադարձել է աշխատանքի Končar Inženjering ընկերություն։ 1997 թվականին Նշանակվել է Զագրեբում հիմնադրված դեղագործական ընկերության «Պլիվա» դեղագործական ընկերության կորպորատիվ հաղորդակցության տնօրեն։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար խմբագրել

2019 թվականի հունիսի 26-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը քվեարկել է ընտրելու կազմակերպության 14-րդ գլխավոր քարտուղարին։ Թեկնածուների շարքում են եղել Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Պեյչինովիչ Բուրիչը և նրա բելգիացի գործընկեր Դիդիե Ռեյնդերը։ Պեյչինովիչ Բուրիչը հաղթել է Ռեյնդերին` ստանալով 159 ձայն, իսկ Ռեյնդերը՝ 105 ձայն։ Երդման արարողությունը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 18-ին։

Այլ գործունեություն խմբագրել

  • Եվրոպական քաղաքականության ուսումնասիրությունների կենտրոն (CEPS), Տնօրենների խորհրդի անդամ (2016 թվականից)[3][4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Marija_Pejčinović_Burić
  2. «Pejčinović Burić, Marija». www.sabor.hr (խորվաթերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  4. «CEPS Board». CEPS (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 10. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.