Ֆելիքս Թոխյան
Ֆելիքս Պապինի Թոխյան (հունիսի 20, 1956, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր[Ն 1], Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ։
Ֆելիքս Թոխյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1956 (68 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Կենսագրություն
խմբագրելՖելիքս Թոխյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 20-ին Ստեփանակերտում։
- 1979 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը՝ գերազանցությամբ, ապա՝ 1982 թ. ՀՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան։ 1983 թ. աշխատել է նույն ինստիտուտում որպես լաբորանտ-հետազոտող, կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող։
- 1991-1993 թթ. եղել է Երևանի «Գալիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետի պետական իրավունքի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր։
- 1993-1995 թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդում որպես մանդատային հանձնաժողովի փորձագետ։
- 1995 թ. սեպտեմբերից աշխատել է ՀՀ կառավարման դպրոցում որպես պրոֆեսոր՝ պետաիրավական կրթաբլոկի ղեկավար։
- 1991-1995 թթ. եղել է ՀՀ Գերագույն դատարանի ատենակալ։
- 1997 թ. սեպտեմբերի 23-ին նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ։
- 1998 թ. ապրիլի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։
- 2003 թվականից Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս է։
Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 8 գրքի և մոտ 70 գիտական ու գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ։
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ Համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընդունած որոշման՝ հունիսի 24-ից Ֆելիքս Թոխյանը Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր չէ 1։ Համաձայն Սահմանադրական դատարանի հայտարարության՝ Հայաստանի ազգային ժողովի ընդունած օրինագիծը հակաօրինական է, հետևաբար Ֆելիքս Թոխյանը հանդիսանում է Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր 2։