Սահան Պրադհան (նեպալ.՝ सहाना प्रधान, հունիսի 11, 1927(1927-06-11), Կատմանդու, Նեպալ - սեպտեմբերի 22, 2014(2014-09-22), Կատմանդու, Նեպալ), նեպալցի պետական գործիչ, կոմունիստական կուսակցության նշանավոր առաջնորդներից մեկը, Գիրիջա Պրասադ Կոյիրալայի կոալիցիոն կառավարությունում եղել է Նեպալի արտաքին գործերի նախարար (2007-2008)։

Սահան Պրադհան
 
Կուսակցություն՝ Նեպալի կոմունիստական կուսակցություն և Nepal Communist Party?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 11, 1927(1927-06-11)
Ծննդավայր Կատմանդու, Նեպալ
Վախճանի օր սեպտեմբերի 22, 2014(2014-09-22) (87 տարեկան)
Վախճանի վայր Կատմանդու, Նեպալ
Քաղաքացիություն  Նեպալ
Ամուսին Pushpa Lal Shrestha?

Կենսագրություն խմբագրել

Սահան Պրադհանը ծնվել է 1927 թվականի հունիսի 11-ին, Կատմանդուում։ 1938 թվականին նրա ընտանիքը գաղթել է Բիրմա, որտեղ Սահանը անցկացրել է իր պատանեկությունը։ 1945 թվականին վերադարձել է Նեպալ, 1950-ական թվականներին աշխատել է տարրական և միջնակարգ դպրոցներում որպես ուսուցիչ։ 1953 թվականին Հնդկաստանի Պատնայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան, 1961 թվականին՝ Նեպալի Տրիբխուվանի համալսարանում տնտեսության մագիստրոսի աստիճան։ 1964-1973 թվականներին դասավանդել է Տրիբխուվանի համալսարանի Պադմա Կանյա քոլեջում, 1973-1975 թվականներին՝ համալսարանում։ Այդ շրջանում ակտիվ պայքարել է ժողովրդավարության և կանանց իրավունքների համար։

Ամուսնացած է եղել Նեպալի կոմունիստական կուսակցության առաջնորդ և այդ կուսակցության գլխավոր գործիչներից մեկի՝ Պուպշա Լալա Շրեստհայի հետ (քաղբյուրոյի անդամ 1978 թվականից)։ Իր քաղաքական գործունեության ընթացքում մի քանի ամիս անցկացրել է բանտում։ 1986 թվականին դարձել է կուսակցության առաջնորդ։ Նրա պառակտումից հետո՝ 1997-2001 թվականներին, եղել է Նեպալի կոմունիստական կուսակցության (մաքսիստ-լենինյան) նախագահ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2002 թվականի նեպալցի կոմունիստների միավորումը։

1990-ական թվականներին բազմիցս մտել է Նեպալի կառավարության կազմի մեջ՝

  • 1990-1991 թվականներին եղել է արդյունաբերության և առևտրի նախարար,
  • 1996-1997 թվականներին եղել է անտառապահության և հողերի պահպանության նախարար,
  • 1997-1998 թվականներին եղել է կանանց և սոցիալական ապահովության հարցերով նախարար,
  • 2007-2008 թվականներին եղել է արտաքին գործերի նախարար։

Պրադհանի քույր Սադհան Ադիկարին եղել է կոմունիստական շարժման առաջնորդներից մեկը։

Սահան Պրադհանը մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 22-ին 87 տարեկան հասակում՝ Կատմանդուում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Senior communist figure Sahana Pradhan no more». europenepal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.

Աղբյուրներ խմբագրել