Սակյա (վանք)
Սակյա (չինարեն՝ 萨迦寺; տիբեթերեն՝ ས་སྐྱ — մոխրագույն երկիր), նույնանուն դպրոցի բուդդայական վանք Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձեի գավառում՝ Շիգաձե քաղաքից 102 կմ արևմուտք։
Սակյա 萨迦寺 | |
---|---|
Երկիր | Չինաստան |
Հիմնադիր | Կոնչոգ Գյալպո |
Հիմնադրման թվական | 1073 |
Մասունքներ և սրբություններ | Խուբիլայի նվերը Փհագպա լամային |
Վիճակ | գործող վանք |
Սակյայի դպրոցի գլխավոր վանքը հիմնադրվել է 1073 թվականին Կոնչոգ Գյալպոյի (1034-1102) կողմից, ով ազդեցիկ ազնվական Կհոն Ցզանի ընտանիքից էր և եղել է նինգմապինյան վանական, այնուհետև դարձել առաջին Սակյա Տրիձինը։ Վանքի վանահայրերը ղեկավարել են Տիբեթը 13-րդ դարում՝ Մոնղոլական կայսրության կազմում։
Վանքն իր միջնադարյան մոնղոլական ճարտարապետությամբ հստակ տարբերվում է Լհասայի և Յարլունգի տաճարներից։ Գոյատևած հնագույն կառույցներից միակը Լհաքան Չենպոն (Սիբգոն Տրուլպան) է։ Սկզբնապես դահլիճը կառուցվել է ժայռի քարանձավում 1268 թվականին պոնչեն Սակյա Սանգպոյի կողմից, իսկ վերանորոգվել է 16-րդ դարում։ Ամբողջ գոմպան զբաղեցնում է ավելի քան 18,000 մ2 տարածք, իսկ հիմնական դահլիճը՝ 6000 մ2[1][2][3]: Մշակութային հեղափոխությունից հետո շինություններից շատերը ոչնչացել են[4]։
Ինչ վերաբերում է Սակյայի մեծ գրադարանին, ապա այն գտնվում է Լհաքան Չենպոյի հսկայական դահլիճի պատերի երկայնքով տեղադրված դարակաշարերում։ Կան բազմաթիվ հատորներ, որոնք գրված են ոսկե թանաքով, էջերն ունեն վեց ոտնաչափ երկարություն և տասնութ դյույմ լայնություն։ Յուրաքանչյուր գրքի լուսանցքներում կան նկարազարդումներ, առաջին չորս հատորները պարունակում են բուդդայի հազարավոր պատկերներ։ Այս գրքերի կազմերը մետաղյա են։ Դրանք պատրաստվել են կայսր Խուբիլայի պատվերով և ներկայացվել Փհագպա լամային Պեկին կատարած իր երկրորդ այցի ժամանակ։ Այս տաճարում պահպանվում է նաև Խուբիլայի նվերը Փհագպային՝ խեցեփեղկեր՝ ոլորված ձախից աջ (տիբեթերեն՝ Ya chyü dungkar, չինարեն՝ Yu hsuan pai-lei)… նրանցով փչելը համարվում է մեծ արժանիք։ |
Սակյայի հսկա գրադարանը՝ ավելի քան 84 000 գլանաձև ձեռագրերը տեղադրված են 10 մ բարձրությամբ և 60 մ երկարությամբ պատի մեջ, բացվել է 2003 թվականին։ Գրքերի մեծ մասը բուդդայական է, բայց կարող են լինել նաև գրականության, պատմության, աստղագիտության, մաթեմատիկայի և արվեստի վերաբերյալ աշխատություններ։ Ենթադրվում է, որ գրադարանը հարյուրամյակներ շարունակ անձեռնմխելի է եղել։ Գրադարանի ուսումնասիրությամբ զբաղվում է Չինաստանի Տիբեթյան հասարակական գիտությունների ակադեմիան[6]։ 2011-2022 թ․թ․ դրությամբ թվայնացվել է գրադարանի 20 տոկոսը։
Սակյա Հնդկաստանում
խմբագրելՆերկայիս Սակյա Տրիզինը, ով «Սակյա» ուղղության կրողներից է, 1959 թվականին փախել է Հնդկաստան և ներկայումս բնակվում է Դեհրադունում։ Դպրոցի ղեկավարների մեծամասնության նման նա ամուսնացած է և ունի երկու որդի։ Կրտսերը՝ Դունգսեյ Գյանա Վաջրան, (ծնվ. 05.07.1979) վանական է և հսկիչ Հնդկաստանում Սակյա նոր վանքի շինարարության վրա[7]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Dowman, Keith. The Power-Places of Central Tibet: The Pilgrim’s Guide. Routledge & Kegan Paul, 1988, pp. 275—276. ISBN 0-7102-1370-0 (pbk)
- ↑ Buckley, Michael and Strauss, Robert. Tibet — A Travel Survival Kit. Lonely Planet Publications. 1986, pp. 170—174. ISBN 0-908086-88-1.
- ↑ Norbu, Thubten Jigme and Turnbull, Colin. Tibet: Its History, Religion and People. Chatto & Windus, 1969. Penguin Books reprint. 1987, p. 193.
- ↑ 6. Avant l’Everest
- ↑ Das, Sarat Chandra. Lhasa and Central Tibet, (1902), pp, 241—242. Reprint: Mehra Offset Press, Delhi. 1988.
- ↑ :: Xinhuanet — English ::
- ↑ Brief history of the Sakya Lineage and Order Արխիվացված 2008-04-18 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սակյա (վանք)» հոդվածին։ |