Սախիբժամալ Գիզզատուլլինա-Վոլժսկայա

խորհրդային թաթար-ռուս դերասանուհի և ռեժիսոր

Սախիբժամալ Գիզզատուլլովնա Գիզզատուլլինա-Վոլժսկայա (թաթ.՝ Сәхибҗамал Гыйззәтулла кызы Гыйззәтуллина-Волжская, մայիսի 15, 1892(1892-05-15), Կազան, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1974(1974-04-06), Չիստոպոլ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային թաթար-ռուս դերասանուհի և ռեժիսոր, ԹԻԽՍՀ վաստակավոր դերասանուհի։

Սախիբժամալ Գիզզատուլլինա-Վոլժսկայա
թաթ.՝ Сәхибҗамал Гыйззәтулла кызы Гыйззәтуллина-Волжская
Ծնվել էմայիսի 15, 1892(1892-05-15)
ԾննդավայրԿազան, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 6, 1974(1974-04-06) (81 տարեկան)
Մահվան վայրՉիստոպոլ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Սախիբժամալ Գիզզատուլինա-Վոլժսկայան ծնվել է 1892 թվականին Կազանում։ 1907 թվականին ընդգրկվել է Իլյասբեկ Աշկազարսկու խմբում, 1912 թվականին Ուֆայում կազմակերպել է «Նուռ» առաջին թատրոնի թաթարական խումբը, որի ժառանգորդը համարվում է ժամանակակից «Նուռ» թատրոնը։ Այս խումբը կազմալուծվել է Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ծանր տարիներին, իսկ Սախիբժամալը դարձել է ԲԳԿԲ–ի Արևելյան ռազմաճակատի 2-րդ բանակին կից 6-րդ ռազմաճակատային խմբի ղեկավար։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Սախիբժամալն աշխատել է Իժևսկի և Կազանի դրամատիկական թատրոնների կոլեկտիվներում։ 1923 թվականին ելույթ է ունեցել Բաշկիրիայի դրամատիկական թատրոնում։

Սախիբժամալ Գիզզատուլինա-Վոլժսկայան հայտնի է որպես ռեալիստական ուղղության դերասանուհի։ Կատարել է այնպիսի դերեր, ինչպիսիք են՝

  • Լուիզան (Շիլլեր «Սեր և խարդավանք»)
  • Տրիլբին (Գ. Գե պիես` ըստ Ջորջ Դյումորիեի վեպի)
  • Մարիանան (Մոլիեր, «Ժլատը»)

Խաղացել է նաև վառ դերեր Շաֆիկա (դեբյուտային դեր, 1907 թվականին ըստ Նամըք Քեմալի «Խղճուկ երեխան»), Սարբի (Գալիասկար Քամալ, «Անառակություն»), Բիբի (Զ. Սեիդ-Զադե, «Դժբախտ Բիբիժիհանը»), Կատերինա Ալեքսանդր Օստրովսկի, «Որոտ»)։

Բաշկիրիայի դրամատիկական թատրոնում խաղացել է Զուլեյխայի դերը (Կարիմ Տինչուրին, «Յուսուֆ և Զուլեյխա»), Սարբի (Ֆ. Բուռնաշ, «Երիտասարդ սրտեր»)։ Որպես ռեժիսոր՝ դիմել է հերոսական-ռոմանտիկական, ողբերգական ստեղծագործությունների, մեծ և ուժեղ զգացմունքների պատկերմանը «Երիտասարդություն», «Անհավասարները» (Ֆատիխ Ամիրխան), «Զուլեյխա» (Գայազ Իսխակի) պիեսներում և այլն։

Թաթար գրող, բանաստեղծ և դրամատուրգ Նակի Իսանբետը Սախիբժամալ Գիզզատուլինա-Վոլժսկայայի կյանքին և ստեղծագործությանն է նվիրել «Գուլջամալ» պիեսը (թաթ.՝  Гөлҗамал): Բնակվել է Կազանում՝ Կ. Մարքսի , 60 հասցեում[1]։

Մահացել է Չիստոպոլում 1974 թվականին։ Թաղված է Կազանում, Նոր Թաթարական արվարձանում գտնվող գերեզմանոցում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Дом, где в 1966-1974 гг. жила актриса Гизатуллина-Волжская Сахибджамал» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել