Սաիկաթ Ահամեդ

բրիտանացի դերասան

Սաիկաթ Ահամեդ (բենգալերեն՝ সৈকত আহমেদ, 1970, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և գրող Բրիստոլ քաղաքից։ Առավել հայտնի է Վինս Արյայի դերով «Երկուշաբթի երկուշաբթի» ֆիլմում։

Սաիկաթ Ահամեդ
բենգալերեն՝ সৈকত আহমেদ
Ծնվել է1970
ԾննդավայրՍըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔարդիֆի համալսարան և Թագավոր Էդուարդի դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնիսլամ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
saikatahamed.com

Վաղ կյանք խմբագրել

Ահամեդը ծնվել է Սուրեյ քաղաքում[1] և հասակ առել Բիրմինգհեմում (Վեսթ Միդլենդս, Անգլիա) 1980-ական թվականներին[2][3]

Ահամեդ հաճախել է Թագավոր Էդվարդի դպրոցը Բիրմինգհեմում, որն ավարտել է 1992 թվականին։ 1995 ավարտել է Քարդիֆի համալսարանը՝ ստանալով հաղորդավարի մասնագիտություն։ Հետո նա սովորել է դերասանություն Լոնդոնի թատերական դասընթացների կենտրոնում։ Ահամեդը երկու անգամ ստացել է ոսկե մեդալ պարահանդեսային և լատինամերիկյան պարերի մրցույթներում[3]։

Ահամեդի մայրը՝ Հաշին, մեծացել է պատերազմի տարիներին Բարիսալում[4] (Արևելյան Պակիստանում, ներկայում՝ Բանգլադեշ) սովորել է որպես բժիշկ, այնուհետև տեղափոխվել Միացյալ Թագավորություն իր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար[5]։ Նրա հայրը եղել է թերապևտ[6]։ Ահամեդի ընտանիքը Բանգլադեշից 1972 թվականին տեղափոխվել են Մեծ Բրիտանիա, որտեղ էլ Ահամեդը ծնվել է[7]։

Կարիերա խմբագրել

1999 թվականից սկսած աշխատել է որպես դերասան թատրոնում, կինոյում և ռադիոյում։ Հեռուստատեսությունում և կինոյում նրա կատարած աշխատանքների թվին են պատկանում «Երկուշաբթի երկուշաբթի», «Արևելքն արևելք է» և Trollied ֆիլմերը[8]

Ահամեդը խաղացել է Համփսթեդ թատրոնի «Հիանալի հավասարակշռություն», «Ճանապարհորդություն դեպի արևմուտք» ներկայացումներում։ Տոբակո գործարանային թատրոնում նա խաղացել է Ալի Բաբայի դերը «Ալի Բաբան և 40 ավազակները» ներկայացման մեջ, ինչպես նաև խորթ եղբոր դերը «Մոխրոտիկ» ներկայացման մեջ. երկու ներկայացումներն էլ բեմադրել է Սելլի Քուքսոնը[9]։ Նա խաղացել է Ջեյմս Հենրի Թրոթերի դերը «Ջեյմսը և հսկայական դեղձը» ներկայացման մեջ Պոլկա թատրոնում[10], Բեն Գանի դերը «Գանձերի կղզի» ներկայացման մեջ[11] և Դին Դինի դերը «Պիտեր Պեն» ներկայացման մեջ Բրիսթոլ Օլդ Վիք թատրոնում։ Նույն թատրոնում «Միջամառային գիշերվա երազ» ներկայացման մեջ կատարել է Պակի դերը[12][13]։ Նա մասնակցել է նաև շոուների Քենեդի կենտրոնում[8], ինչպես նաև Օլդհամ Կոլիզեում թատրոնում, Լեսթերի Հայմարկետ թատրոնում[9] և Մեն Մելայում[14][15]։

Որպես գրող՝ Ահամեդը հեղինակել է մի շարք պիեսներ։ 2013 թվականի փետրվարին նա ներկայացրել է իր «Վագրը և բեղերը» մեկ մարդու շոուն Բրիսթոլի Տոբակո գործարանային թատրոնում[16]։ 2015 թվականին նա ներկայացել է Strictly Balti[17][18] մեկ մարդու շոուն Էդինբուրգի Fringe փառատոնում օգոստոսին[5][19], Տոբակո գործարանային թատրոնում հոկտեմբերին[2][6][20] և Բիրմինգհեմի գավառական թատրոնում նոյեմբերին[21], ապա նախաձեռնել ազգային շրջագայություն[22]։

2005 թվականից սկսած Ահամեդն աշխատել է որպես պրոֆեսիոնալ հեքիաթասաց՝ ելույթ ունենալով դպրոցներում, ռեստորաններում, գրադարաններում, փառատոնների ժամանակ Բրիսթոլում։ 2006 թվականին Նորման Բիթոնի հետ սկսել է աշխատել BBC Radio Drama ռադիոյում[8]։

2011 թվականի դեկտեմբերին Ահամեդի առաջին ռադիոպիեսը՝ «Պատմելով հեքիաթներ» (անգլ.՝ Telling Tales), հեռարձակվել է BBC Asian Network ռադիոյով[8][23]։

2015 թվականի փետրվարին Ահամեդը հարցազրույց է տվել BBC Somerset ռադիոյին[24]։ 2015 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին նա հացազրույց է տվել Նադիա Ալիին BBC Asian Network ռադիոյից[25][26]։

Անձնական կյանք խմբագրել

Ահամեդն ապրում է Բրիսթոլում իր կնոջ՝ Ջենիի և երկու դուստրերի հետ[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Նշումներ
1999 Արևելքն արևելք է Զայդ երկրորդական դեր
2000 Դա դժբախտ պատահար էր Ահմեդ
2000 7/7: Հարձակում Լոնդոնի վրա Մուհամեդ Սիդիկ Խան
2006 Հալալ Հարին Նեսսիմ
2011 Ուր էլ որ լինես Սամիթ
2012 Թույլը Մալիկ

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2008 Լինելով մարդ Դիարանի այցելու 1 սերիա, պիլոտային
2009 Երկուշաբթի երկուշաբթի Վինս Արյա 7 սերիա, #1.1–1.7
2009 Տանը Իգըր 1 սերիա, #1.2
2011 Nuzzle and Scratch: Frock and Roll Golfer 1 սերի՝ Տիեզերագնացներ
2012 Ծնողներ մաթեմատիկայի ուսուցիչ 1 սերիա՝ #1.5
Trollied հաճախորդ 6 սերիա՝ #2.1, #2.3, #2.4, #2.6, #2.8, #2.10
2013 Common Ground Փեյվ 1 սերիա՝ Nell, Ted & Marlon
Կախարդներն ու օտարները պահապան 2 սերիա՝ Տասներեքերորդ հարկ, մաս 1, Տասներեքերորդ հարկ, մաս 2
2016 Գալավանտ Վալենսիացի գյուղացի 1 սերիա՝ Վերջին ասպետի մասին

Թատերական աշխատանքներ խմբագրել

Տարի Անվանում Դեր Վայր
2002 Ճանապարհորդություն դեպի արևմուտք
2004 Ջեյմսը և հսկայական դեղձը Ջեյմս Հենրի Թրոթըր Պոլկա թատրոն
2007 Հիանալի հավասարակշռություն Իշվար Հեմփսթեդ թատրոն
Արևելքն արևելք է Oldham Coliseum
Shepherd's Pie Anyone? Theatre Royal Stratford East
Մարզիկ ընկերներ Սոհո թատրոն
2009 Ալի Բաբան և 40 ավազակները Ալի Բաբա Տոբակո գործարանային թատրոն
2010 Գանձերի կղզին Բեն Գան Bristol Old Vic, Regent's Park Open Air Theatre, Young Vic
2011–2013 Մոխրոտիկը խորթ եղբայր Տոբակո գործարանային թատրոն
2012 Պիտեր Պեն Դին Դին Bristol Old Vic
2013–2014 Միջամառային գիշերվա երազ Պակ Bristol Old Vic, Barbican Centre
2013 Վագրը և բեղերը Հաշի Տոբակո գործարանային թատրոն, Բիրմինգհեմի գավառական թատրոն
2014 Նավաստի Սինբադի վերջին ճանապարհորդությունը Theatre Royal
2015 Strictly Balti Ահամեդ The Gilded Balloon, Տոբակո գործարանային թատրոն, Բիրմինգհեմի գավառական թատրոն

Ռադիո խմբագրել

Տարի Վերնագիր Դեր Ռադիոկայան
2011 Պատմելով հեքիաթներ ուսուցիչ BBC Asian Network

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Saikat Ahamed». BBA Shakespeare. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  2. 2,0 2,1 Phillips, Joan (2015 թ․ հոկտեմբերի 21). «Strictly Balti – Brewery Theatre, Tobacco Factory Theatres, Bristol». The Reviews Hub. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  3. 3,0 3,1 Knight, Selwyn (2015 թ․ նոյեմբերի 27). «Strictly Balti – The DOOR, Birmingham REP». The Reviews Hub. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  4. «Birth of Bangladesh». Worcester News. 2014 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 Thomson, Wendy (2015 թ․ հուլիսի 11). «Interview with actor and playwright Saikat Ahamed». Female Arts. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 Oldham, Chris (2015 թ․ նոյեմբերի 16). «Strictly Balti – Brewery Theatre, Tobacco Factory Theatres, Bristol». The Reviews Hub. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  7. «Strictly Balti». Bath: InBath. 2014 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Saikat Ahamed». Black Theatre Live. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  9. 9,0 9,1 «Saikat Ahamed». Theatre Bristol. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  10. Gardner, Lyn (2004 թ․ դեկտեմբերի 18). «James and the Giant Peach». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  11. Kellaway, Kate (2011 թ․ հուլիսի 17). «Treasure Island; Pericles; In the Penal Colony – review». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  12. Gardner, Lyn (2013 թ․ հունվարի 6). «Peter Pan – review». The Guardian. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  13. Davies, Elizaneth (2012 թ․ դեկտեմբերի 10). «Peter Pan, Bristol Old Vic, Bristol». The Independent. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  14. «Theatre The Cornershop, Cottier Theatre, Glasgow». The Herald. Glasgow. 2001 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին – via HighBeam Research. {{cite news}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  15. «Review Variety is the spice in three-course Asian feast». Edinburgh Evening News. 2001 թ․ ապրիլի 3.
  16. Spanner, Holly (2012 թ․ փետրվարի 13). «The Tiger and the Moustache – Brewery Theatre, The Tobacco Factory, Bristol». The Reviews Hub. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  17. «Strictly Balti by Saikat Ahamed». Liverpool: Liverpool Echo. 2014 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  18. Toller, Sam (2016 թ․ հունվարի 4). «It's strictly for everybody». The University Paper. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  19. Howard, Jane (2015 թ․ օգոստոսի 15). «Strictly Balti – Review – Edinburgh Festival guide». Fest Mag Hub. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  20. Mellen, Steve (հոկտեմբերի 24, 2014). «Review: Strictly Balti at Tobacco Factory Theatres, Bristol». Bristol: Bristol Post' '. Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 16, 2014-ին. Վերցված է մարտի 1, 2016-ին. {{cite news}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  21. Farooq, Aisha (2015 թ․ նոյեմբերի 5). «Saikat Ahamed brings Strictly Balti to The REP». DESIblitz. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  22. «Strictly Balti (2014, 2015)». Travelling Light Theatre Company. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  23. «Telling Tales». BBC Asian Network. 2011 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  24. «Actor Saikat Ahamed and Timsbury Post Office». BBC Somerset. 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  25. «Strictly Balti with Saikat Ahamed». BBC Asian Network. 2015 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.
  26. «Saikat Ahamed goes Strictly Balti!». BBC Asian Network. 2015 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ մարտի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել