Սաբինա Շպիլրայնը (ռուս.՝ Сабина Нафтуловна Шпилрейн, հոկտեմբերի 25 (նոյեմբերի 6), 1885, Դոնի Ռոստով, Ռուսական կայսրություն - օգոստոսի 11, 1942(1942-08-11), Zmievskaya Balka, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հրեական ծագումով ռուս բժշկուհի և առաջին կին հոգեվերլուծողներից։ Աշխատել է որպես հոգեբույժ, հոգեվերլուծող, ուսուցիչ և մանկաբույժ Շվեյցարիայում և Ռուսաստանում։

Սաբինա Շպիլրայն
Sabina Spielrein, Сабина Николаевна Шпильрейн
Ծնվել է25 Հոկտեմբեր 1885
ԾննդավայրԴոնի Ռոստով, Ռուսական Կայսրություն
Մահացել է11 Օգոստոս 1942
Մահվան վայրԴոնի Ռոստով
Քաղաքացիությունռուս
Ազգությունհրեա
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Մասնագիտությունհոգեբույժ, հոգեվերլուծող
ԱշխատավայրՑյուրիխի Բուրգհոյցլի համալսարանական հոգեբուժական կլինիկա
ԱմուսինՊավել Շեֆտել
Ծնողներմայր՝ Eva Spielrein?

Ս. Շպիլրայնը շուրջ 35 հոդվածների և աշխատությունների հեղինակ է (աշխատել է գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով)։ Նրա ամենահայտնի աշխատությունը "Դեստրուկցիան որպես գոյությանը հասնելու պատճառ" վերնագրով էսսեն է, որը նա գրել է 1912 թ., գերմաներեն։ Տառապելով հիստերիայով՝ Ցյուրիխում իր ուսման տարիներին եղել է Կարլ Գուստավ Յունգի հիվանդը, ապա՝ աշակերտը։ Նա նաև մտերիմ աշխատանքային կապեր է ունեցել ավստրիացի հոգեվերլուծող Զիգմունդ Ֆրոյդի և շվեյցարացի զարգացման հոգեբան Ժան Պիաժեի հետ[2]։

Ս. Շպիլրայնի օրագրերը վկայում են, որ բուժման ընթացքում՝ 1908-1910 թթ., նրա և Կ. Յունգի միջև զարգացել են երկարժեք՝ սիրային ենթատեքստով հարաբերություններ, որոնք կրել են նաև Ֆրոյդի և Յունգի միջև բարդ հարաբերությունների ազդեցությունը[3][4]։

Սաբինա Շպիլրայնը մի խումբ հրեաների հետ սպանվել է 1942 թ.-ի օգոստոսի 11-ին, Դոնի Ռոստով ներխուժած նացիստական բանակի կողմից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://bpsi.org/i-too-was-once-a-human-being-my-name-was-sabina-spielrein/
  2. Sigmund Freud : Correspondance 1906-1914, Paris, Gallimard, coll. "Connaissance de l'inconscient", ISBN 2-07-072159-0
  3. Lettre de Sabina Spielrein à Sigmund Freud, 1909, in A. Carotuneto et C. Trombetta, Sabina Spielrein, entre Freud et Jung, Aubier Montaigne, 1981.
  4. A. Carotuneto et C. Trombetta, Sabina Spielrein, entre Freud et Jung, Aubier Montaigne, 1981.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբինա Շպիլրայն» հոդվածին։