Էմին Սաբիթօղլի
Էմին Սաբիթ օղլի Մահմուտով (ադրբ.՝ Emin Sabit oğlu Mahmudov, նոյեմբերի 2, 1937, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2000, Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ։
Էմին Սաբիթօղլի | |
---|---|
Բնօրինակ անուն | Emin Sabitoğlu |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1937 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ադրբեջան և ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 18, 2000 (63 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Բաքվի երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Khadija Abbasova? |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԷմին Սաբիթօղլին ծնվել է Բաքվում 1937 թվականի նոյեմբերի 2-ին[1]։ Ադրբեջանցի գրող, դրամատուրգ, Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ Սաբիթ Ռախմանի որդին է։ Էմին Սաբիթօղլին կրթություն է ստացել երաժշտական դպրոցում, իսկ հետո՝ կոնսերվատորիայում, Կարա Կարաևի դասարանում։ Երկու տարի անց ընդունվել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա, Յուրի Շապորինի կոմպոզիտորական դասարանը։ Էմին Սաբիթօղլին մահացել է Բաքվում 2000 թվականի նոյեմբերի 18-ին։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայում կայացել է Էմին Սաբիթօղլու 80-ամյակին նվիրված միջոցառում՝ պետական մակարդակով[2]։
Ստեղծագործություններ
խմբագրել1961 թվականին աշխատել է «Ադրբեջանֆիլմ» ստուդիայում որպես երաժշտական խմբագիր։ Հետագա տարիներին աշխատել է պետական ֆիլհարմոնիայում որպես գեղարվեստական ղեկավար և որպես ուսուցիչ, Ուզեիր Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիայում։ Էմին Սաբիթօղլին գրել է 1 սիմֆոնիա, 3 սիմֆոնիկ պոեմ, 3 կանտատ և ստեղծագործություններ ջութակի և դաշնամուրի համար։ Ավելի քան 600 երգերի, 9 երաժշտական կոմեդիայի և մոտ 40 ֆիլմերի երաժշտությունների հեղինակ է։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Под ред. Дж. Б. Кулиева. — Азербайджанская Советская Энциклопедия: Главная редакция АСЭ, 1976. — Т.
- ↑ Официальный сайт Министерства культуры и туризма Азербайджанской Республики.