Ռաֆայել Քոթանջյան
Ռաֆայել Արտյոմի Քոթանջյան (սեպտեմբերի 9, 1942, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ[1]։
Ռաֆայել Քոթանջյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1942 (78 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Ազգություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասան |
Ակտիվ շրջան | 1964 թ.-ից |
Պարգևներ և մրցանակներ | Մովսես Խորենացու մեդալ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Թբիլիսիում։ 1946 թվականին տեղափոխվել է Երևան։
1960- 1964 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։
1964-1966 թվականներին որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում։ 1966-1968 թվականներին եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան։ 1968-1970 թվականներին հաճախել է հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի Մոսկվայում։ 1970-1993 թվականներին աշխատել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան և ռեժիսոր։
Դերեր թատրոնումԽմբագրել
Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝
- «Մոռանալ Հերոստրատին»
- «Մերկ թագավորը»
- «Մեծ լռություն» և այլն
Դերեր կինոյումԽմբագրել
Նկարահանվել է բազմաթիվ տեղական և արտասահմանյան ֆիլմերում՝
- «Քաոս»,
- «Ադամանդե ձեռքը»
- «Տղամարդիկ»
- «Օտար խաղեր»
- «Ծովահենների թագավորությունը»
- «Մեր բակը»
- «Կոմսուհի դը Մոնսորո»
- «Մի նայիր հայելու մեջ»
- «Պատվի համար» և այլն
Պարգևներ, կոչումներԽմբագրել
- 1980 թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչմանը
- 2003 թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ Մովսես Խորենացու մեդալի
- 2008 թվականից Բնության և հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է
- 2009 թ. ստացել է Գյումրու պատվո և նվիրվածության շքանշան։
- Երևանի պատվավոր քաղաքացի (2016)[2]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017[3]
Մասնագիտական գործունեության ընթացքում Ռ. Քոթանջյանը բազմիցս արժանացել է Խորհրդային Միության և ԱՊՀ երկրների մրցանակների
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ռաֆայել Քոթանջյան
- ↑ «Երևանի ավագանին հաստատեց Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Ռաֆայել Քոթանջյանին և Սառա Եսայանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագծերը»։ Վերցված է 2016 Հոկտեմբեր 6
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ (անգլերեն)։ Վերցված է 2017-09-21