Մանուկ Բեյ իսկական անունը Մանուկ Մարտիրոսի Միրզայան (1769[1], Ռուսե, Օսմանյան կայսրություն - հուլիսի 20, 1817(1817-07-20), Հնչեշտ, Քիշնևի շրջան, Բեսարաբյան գուբերնիա, Ռուսական կայսրություն), ռումինահայ դիվանագետ, առևտրական գործիչ։

Մանուկ Բեյ
Մանուկ Մարտիրոսի Միրզայան
Դիմանկար
Ծնվել է1769
ԾննդավայրՌուշչուկ Ռումինիա Ռումինիա
Մահացել է1817(1817)
Մահվան վայրՀնչեշտ Ռումինիա Ռումինիա
ՔաղաքացիությունՌումինիա
Ռուսաստան 1813 թվականից
Մասնագիտությունդիվանագետ, առևտրական
ԵրեխաներԵկատերինա Լազարևա
 Manuc Bei Վիքիպահեստում

1802 թվականին Վալաքիայի իշխանից ստացել է ազնվականի տիտղոս, 1806 թվականին նշանակվել Ռուշչուկի գավառապետի խորհրդական։ 1807 թվականին թուրք-դանուբյան զորքի հրամանատար Մուսաաֆա փաշան Մանուկ Բեյին է հանձնել բանակի մատակարարման, ռուսների հետ հաշտության բանակցություններ վարելու գործը։ 1808 թվականին թուրք, սուլթանից ստացել է Մոլդովայի իշխանի և բեյի աստիճան, բայց ունեցել է ռուսական կողմնորոշում։ Ռուսական հրամանատարությանն աջակցելու համար 1810 թվականին պարգևատրվել է Մ. Վլադիմիրի III աստիճանի խաչով։ Դանուբյան ռուսական բանակի հրամանատար Միխայիլ Կուտուզովը Մանուկ Բեյի իջևանատանն էր հաստատել իր բանակի շտաբը։ Գործուն մասնակցություն է ունեցել 1812 թվականի ռուս-թուրքական հաշտության պայմանագրի կնքմանը։ Խուսափելով թուրք, կառավարության հաշվեհարդարից, 1813 թվականին Բուխարեստից անցել է Տրանսիլվանիա, ապա հաստատվել Քիշնևում և դարձել ռուսահպատակ։ 1814 թվականին Մանուկ Բեյին շնորհվել է պետական խորհրդականի աստիճան։

Մանուկ Բեյը մեծ ծառայություններ է մատուցել Ռուշչուկի և բալկանյան այլ քաղաքների տնտեսական զարգացմանը (տրամադրել է փոխառություններ, հիմնել մանուֆակտուրաներ, կալվածքներ են)։ Նրա անվամբ Բուխարեստում կոչվել է փողոց, Ռումինիայում՝ երկու գյուղ։

Ռումինասի պատմաբան Գեորգի Բեզվիկոնին Մանուկ Բեյի վերաբերյալ ունի մենագրություն` «Հայերը Բեսարաբիայում։ Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը։ Մանուկ բեյ» (1934) , որը Բեսարաբիայի հայ գաղթավայրի պատմության ուսումնասիրության առաջին լուրջ փորձն է[2]։

Հայանպաստ գործունեություն Խմբագրել

Մանուկ Բեյը Հայաստանի ազատագրումը կապել է Ռուսաստանի հետ։ Այցելել է Հայաստան, նյութական օժանդակություն ցույց տվել Էջմիածնի, Մուշի, Երուսաղեմի և այլ վայրերի վանքերին։ Բուխարեստի հայոց եկեղեցու մերձակայքում հիմնել է քաղաքում առաջին հայկական դպրոցը (1817)։ Մանուկ Բեյի արխիվը պահվում է Բուխարեստի Պատմության թանգարանում։

Ընտանիք Խմբագրել

Մանուկ Բեյը ամուսնացած է եղել հայազգի իշխանուհի Դելյանովայի հետ։ Զավակներն էին Գրիգոր Հովհաննեսը և Մարի Մանուկը։ Թոռնուհիներն էին իտալական կոմսուհի Ելիզավետա Շենտոնին, գերմանական բարոնուհի Օլգա Հոցֆելդ-Թրախթեմբերգը։ Վերջինիս ծոռն է կանադացի ճարտարապետ Փեթեր ֆոն Քորֆը[3]։

Գրականություն Խմբագրել

  • Սիրունի Հ., Էջեր Մանուկ Բեյի կյանքեն, ԲՀԱ, 1969, համար 3, 1970, համար 2-3։

Արտաքին հղումներ Խմբագրել

Георгие Безвикони, Манук-Бей Archived 2019-07-23 at the Wayback Machine.

Ծանոթագրություններ Խմբագրել

 
Մանուկ Բեյի հյուրանոցի բակը, 1841 թվական
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 253