Ռուսական կայսրության արտաքին պարտք

Ռուսական կայսրության արտաքին պարտքի ճակատագիրը կապված է Ռուսական կայսրության և նրա իրավահաջորդի՝ Ռուսաստանի Հանրապետության արտաքին պարտքի հետ՝ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։

1894 թ, ռուսական պարտատոմս

1917 թվականի արտաքին պարտքի չափը խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Ռուսական կայսրությունն արտաքին պարտքը[1]. զբաղեցնում էր առաջին տեղը։

Առաջին աշխարհամարտի սկիզբը

1914 թվականին, համեմատաբար զարգացած երկրներից արտաքին պետական պարտք, բացի Ռուսաստանից, ուներ միայն Ճապոնիան, իսկ մնացած պետությունները, որոնք արտաքին պարտք ունեին, կախյալ ու կիսագաղութային վիճակում էին։ Պատերազմի ժամանակ արտաքին փոխառությունները կազմում էին 7,7 միլիարդ ռուբլի՝ նախապատերազմյան շրջանի հետ համեմատ աճելով 2,5 անգամ։ Հաշվի առնելով նախապատերազմյան պարտքը և կառավարության կողմից երաշխավորված պարտքերը՝ 1917 թվականի հոկտեմբերի դրությամբ արտաքին պարտքը աճեց 12,5 միլիարդ ռուբլիով։ Հիմնական վարկատուները Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան էին, որոնց բաժին էր ընկնում արտաքին պարտքի ավելի քան 80%-ը։

Խորհրդային կառավարության հրաժարումը մինչև հեղափոխությունը եղած արտաքին պարտքերից խմբագրել

1918 թվականի հունվարի 21-ին Համառուսաստանյան Կենտրոնական գործադիր կոմիտեն որոշում էր կայացրել, որում ասվում էր, որ «բոլոր արտաքին վարկերը չեղյալ են հայտարարվում անվերապահորեն և առանց որևէ սահմանափակումների»[1]։

Նախահեղափոխական արտաքին պարտքի հարցը լուծելու փորձերը 1919-1933 թվականներին խմբագրել

1919-1921 թվականներին կառավարությունը բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ՝ նախահեղափոխական պարտքերի «ճակատագրի» հետ կապված։ Ֆրանսիան, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որպես ՌԽՖՍՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նախապայման, առաջ քաշեց նախահեղափոխական պարտքերի ճանաչումը։ ՌԽՖՍՀ իշխանություններն առաջարկեցին հետաձգել պարտքային հարցերի կարգավորումը մինչև փոխշահավետ գործարար համագործակցության գարգացումը։ 1921 թվականի հոկտեմբերին խորհրդային կառավարությունն առաջարկեց կոնֆերանս կազմակերպել պարտքերի և այլ պահանջների կարգավորման և համաեվրոպական համագործակցության հաստատման համար։ Նման կոնֆերանս տեղի ունեցավ Ջենովայում 1922 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։

Ջենովայի կոնֆերանս

Կոնֆերանսի ընթացքում, երբ քննարկում գնաց պարտքերի վերաբերյալ, խորհրդային ներկայացուցիչները հակընդդեմ հայցեր էին ներկայացնում՝ կապված արտաքին միջամտության և քաղաքացիական պատերազմի արդյունքում երկրին հասցված վնասի հետ։ Ռուսական պարտքերի հարցը չհաջողվեց լուծել Ջենովայի կոնֆերանսում, արդունքում և՛ Ֆրանսիան, և՜ Մեծ Բրիտանիան նախաձեռնեցին հրավիրել նոր բազմակողմ վեհաժողով («Ռուսական հարցի փորձագետների հանձնաժողով»), որը սկսվեց 1922 թ. հունիսի 15-ին Հաագայում։ Հաագայի կոնֆերանսում պատվիրակությունների կազմում ընդգրկված էին մեծ թվով փորձագետներ և արդյունաբերողներ։ Սակայն նրանց ևս չհաջողվեց կողմերին հասցնել դիրքորոշումների գործնական մերձեցմանը։ Հայտարարվեց, որ քանի դեռ խորհրդային կառավարությունը «պատրաստ չէ անվերապահորեն ճանաչել իր նախորդների պարտավորությունները, չի ստանա արտաքին վարկ, որը, իր իսկ պնդմամբ, անհրաժեշտ է Ռուսաստանի տնտեսական վերածննդի համար»։ Հետագայում նախահեղափոխական պարտքերի հարցը ԽՍՀՄ-ը Մեծ Բրիտանիայի հետ քննարկեց 1924 և 1929 թվականներին, Ֆրանսիայի հետ՝ 1924 և 1927 թվականներին, իսկ ԱՄՆ-ի հետ՝ 1933 և 1934 թվականներին տեղի ունեցա բանակցություններում։ Միևնույն ժամանակ, խորհրդային կառավարությունը համաձայնում էր վճարել նախահեղափոխական պարտքերը, եթե ԽՍՀՄ-ին տրվեին նոր վարկեր։ 1927 թվականի մարտին Ֆրանսիայի հետ բանակցությունների ընթացքում համաձայնեցվեց 61 տարվա ընթացքում 60 միլիոն ոսկե ֆրանկ (մոտ 22 միլիոն ռուբլի) տարեկան վճարումների միջոցով ընդունել պարտքերը մարելու մեթոդը։ Սակայն այդ ժամանակաշրջանում հանկարծակի վատթարացած խորհրդա-ֆրանսիական հարաբերությունները ընդհատեցին այդ բանակցությունները։ 1933 թվականի նոյեմբերին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նախորդել էր նախահեղափոխական պարտքերի գծով պարտքերի մարման սկզբունքների վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների ձեռքբերումը։ ԽՍՀՄ-ը պատրաստ էր վերադարձնել ԱՄՆ-ին ունեցած իր պարտքերը վարկերի լրացուցիչ տոկոսավճարների տեսքով, որոնք պետք է տրամադրեր ԱՄՆ-ը, սակայն այդ պայմանավորվածությունները կյանքի չկոչվեցին։

Այնուհետև բանակցությունները նախահեղափոխական պարտքերի հարցի շուրջ դադարեցին մինչև 1980-ական թվականները[1]։

Պարտքերի կարգավորման հարցը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ 1986 և 1996 թվականներին խմբագրել

1980-ական թվականների կեսերին ԽՍՀՄ-ի տնտեսական վիճակի վատթարացման պատճառով անհրաժեշտ եղավ արտաքին փոխառություն վերցնել Արևմուտքից։ Բայց դրա համար անհրաժեշտ էր նախ լուծել նախահեղափոխական պարտքերի հարցը։ Մ.Ս. Գորբաչովի՝ Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ ստորագրել էր համաձայնագիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կառավարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջև մինչև 1939 թվականը ծագած փոխադարձ ֆինանսական և գույքային պահանջների կարգավորման մասին։ Ըստ այդմ՝ Մեծ Բրիտանիան հրաժարվում էր բոլոր պահանջներից, որոնք առաջացել էին մինչև 1939 թվականի հունվարի 1-ը, մասնավորապես.

  • Ռուսաստանի կայսրության նախկին կառավարության կամ Ռուսական կայսրության որևէ մասի կամ իշխանությունների կողմից մինչև 1917 թվականի նոյեմբերի 7-ը թողարկված կամ երաշխավորված ցանկացած պարտատոմսերի պահանջներ Միացյալ Թագավորության կառավարության կամ քաղաքացիների կողմից.
  • Ռուսական կայսրության նախկին կառավարության կամ Ռուսաստանի նախկին ժամանակավոր կառավարության կողմից Միացյալ Թագավորության կառավարության տրամադրության տակ դրված ոսկու նկատմամբ պահանջներ.
  • պահանջներ ոսկու այն մասի վերաբերյալ, որը խորհրդային կառավարությունը փոխանցել է Գերմանիայի կառավարությանը՝ համաձայն հաշտության պայմանագրի Լրացուցիչ պայմանագրի՝ կնքված 1918 թ․ մաիտի 3-ին Բրեստ—Լիտովսկում, և որն այնուհետև հանձնվել է Միացյալ Թագավորության կառավարությանը՝ 1919 թվականի հունիսի 28-ին Վերսալում ստորագրված Անտանտի և Եռյակ դաշինքի երկրների և Գերմանիայի միջև խաղաղության պայմանագրի համաձայն.
 
Բրեստ-Լիտովսկի պայմանագրից հատված
  • պահանջներ ցանկացած ակտիվների վերաբերյալ, որոնք եղել են Միացյալ Թագավորությունում Ռուսական կայսրության նախկին կառավարության կամ Ռուսաստանի նախկին Ժամանակավոր կառավարության անունից կամ որևէ հաստատության անունից, որը ստեղծվել է Ռուսական կայսրության օրենքների համաձայն։

Ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բրիտանական «Barings» բանկում պահվող Նիկոլայ II-ի 5,5 տոննա անձնական ոսկու դիմաց Մեծ Բրիտանիան պարտավորություններ ստանձնեց մարել Հոկտեմբերյան հեղափոխության հետևանքով ֆինանսական կորուստներ կրած բրիտանացի քաղաքացիների պարտքերը։

 
Բրինգս եղբայրներ

1996 թվականի նոյեմբերին Փարիզում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև փոխադարձ պահանջների վերջնական կարգավորման վերաբերյալ, որոնք ծագել էին մինչև 1945 թվականի մայիսի 9-ը։ Այն նախատեսում էր, որ Ռուսաստանը չորս տարվա ընթացքում Ֆրանսիային պետք է վճարեր 400 միլիոն դոլար, որից 280 միլիոնը ուղղվելու էր ցարական պարտատոմսերի վճարմանը, իսկ 120 միլիոն դոլարը՝ փոխհատուցելու էին ռուսական անշարժ գույքի ֆրանսիացի սեփականատերերին, որոնք այն կորցրել էին ազգայնացման ժամանակ։ Ռուսաստանը նաև պարտավորվում էր չաջակցել 1918-1922 թվականներին միջամտությունից հասցված վնասի հետ կապված պահանջներին, որոնք վերաբերում են Ֆրանսիայում գտնվող բոլոր ակտիվներին, ներառյալ ոսկու այն մասին, որը ՌՍՖՍՀ կառավարությունը փոխանցել էր Գերմանիային Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ավարտին և այն ոսկուն, որը փոխանցել էր Ֆրանսիային ծովակալ Կոլչակը։ Փոխարենը ֆրանսիական կողմը խոստացավ, որ չի աջակցելու այն ֆինանսական պահանջներին, որոնք վերաբերվում էին վարկերին ու պարտատոմսերին՝ թողարկված կամ երաշխավորված Ռուսաստանի կառավարության կողմից մինչև 1917 թվականի նոյեմբերի 7-ը, ինչպես նաև ֆրանսիացի ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վերադարձի պահանջներին վերաբերող ֆինանսական պարտավորվածությունները։ Ռուսաստանը կատարել էր իր պարտավորությունները. Ֆրանսիային, 1997-2000 թվականներին 8 անգամ՝ 50 միլիոն դոլարի չափով, փոխհատուցում էր տվել։ Սակայն Ռուսաստանի 400 միլիոն դոլարի պարտավորությունները ծածկում էին ողջ հնարավոր պարտքի միայն 1-2%-ը, ուստի շատ կազմակերպություններ, որոնք ռուսական պարտատոմսերի սեփականատերեր էին, համաձայն չէին պահանջների կարգավորման ռուս-ֆրանսիական հուշագրի հետ[1][2]։

Ամենաակտիվ կզմակերպություններից մեկը՝ Ռուսաստանի վարկատուների ֆրանսիական ասոցիացիան, 1999 թվականին հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով Ռուսաստանին ստիպել վերադարձնել 138 միլիոն ոսկի ֆրանկ կամ 1,5 միլիարդ դոլար։ Ֆրանսիական դատարանը չի բավարարում Ասոցիացիայի հայցը, ուստի վերջինս դիմում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

 
Փարիզի ֆոնդային բորսա

Սակայն 2001 թվականի մայիսին ՄԻԵԴ-ը նույնպես մերժեց բավարարել նրա պահանջները «անընդունելի ձևակերպումների պատճառով»։ ՄԻԵԴ-ը նշել է, որ ստացված գումարը, եթե նույնիսկ գումարի չափը չի բավարարում հայցվորի ակնկալիքները, պետք է համարվի որպես նրա գույքին պատճառված վնասի փոխհատուցում, որի համար Ֆրանսիան պատասխանատվություն չի կրել և չի կարող կրել։

Ռուսական արժեթղթերը ցուցակվել էին Ֆրանսիայի ֆոնդային բորսայում 1882-ից 1996 թվականներին, սակայն 1996 թվականի պայմանագրի կնքման նախօրեին գնանշումը կասեցվել էր։ 2005 թվականին ռուսական վարկերի փոխադրողների ասոցիացիաներից մեկը դատական հայց է ներկայացնում Փարիզի ապրանքային բորսայի իրավահաջորդ «Euronext Paris» Փարիզի ֆոնդային բորսայի դեմ՝ պահանջելով վերսկսել գնանշումները։ Սակայն դատարանը մերժեց այդ հայցը[2]։ Պարտատոմսերի սեփականատերերը նաև հայցեր են ներկայացրել Ռուսաստանի կառավարության դեմ ֆրանսիական դատարաններում, սակայն դատարանները մերժել են դրանք՝ պատճառաբանելով Ռուսաստանի ինքնիշխանության անձեռնմխելիության փաստը։ Նրանք բազմիցս փորձել են միջանկյալ միջոցներ կիրառել Ֆրանսիայում ռուսական գույքի նկատմամբ, օրինակ՝ Կենտրոնական բանկի Փարիզի մասնաճյուղի բաժնետոմսերի նկատմամբ, սակայն նորից՝ անհաջող[2]։

Ծանոթագրություններ խմբագրել