Ռյուդոլֆյուս (Ռուուդ) Ֆրանսիսկյուս Մարի Լյուբերս (հոլ.՝ Rudolphus (Ruud) Franciscus Marie Lubbers, ՄՀԱ, [ˈryt ˈlʏbərs], մայիսի 7, 1939(1939-05-07)[2][3][4], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[5] - փետրվարի 14, 2018(2018-02-14)[6][2][3][…], Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]), նիդեռլանդացի քաղաքական ու հասարակական գործիչ։

Ռուուդ Լյուբերս
հոլ.՝ Ruud Lubbers
 
Կուսակցություն՝ Christian Democratic Appeal?[1] և Catholic People's Party?[1]
Կրթություն՝ Էրազմ Ռոտերդամցու համալսարան և Canisius College, Nijmegen?
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, դիվանագետ, ձեռնարկատեր, պրոֆեսոր, հակապատերազմային ակտիվիստ և համալսարանի դասախոս
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մայիսի 7, 1939(1939-05-07)[2][3][4]
Ծննդավայր Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[5]
Վախճանի օր փետրվարի 14, 2018(2018-02-14)[6][2][3][…] (78 տարեկան)
Վախճանի վայր Ռոտերդամ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[1]
Թաղված Roman Catholic cemetery St. Laurentius
Քաղաքացիություն  Նիդերլանդների Թագավորություն
Ի ծնե անուն հոլ.՝ Rudolphus Franciscus Marie Lubbers
Ամուսին Ria Hoogeweegen?
Զավակներ Bart Lubbers?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է ճիզվիտական քոլեջը և Ռոտերդամի բարձրագույն տնտեսագիտական դպրոցը։ Տնտեսական գիտությունների դոկտոր է։ Ուսումնառության տարիներին ակտիվորեն մասնակցել է ուսանողական շարժմանը, եղել է կաթոլիկ ուսանողների միության նախագահ։ 1962-1963 թվականներին ծառայել է բանակում՝ ռազմաօդային ուժերում։ 1963-1973 թվականներին եղել է Holland-Lubbers Brothers ընտանեկան ընկերության տնօրեն։ Եղել է երկրի մի շարք կաթոլիկ ձեռներեցների միությունների խորհրդի անդամ և նախագահ։

Եղել է Կաթոլիկ ժողովրդական կուսակցության նշանավոր գործիչ (մինչև 1980 թվականը), այնուհետև անդամակցել է երկրի ամենամեծ կուսակցությանը՝ Քրիստոնեադեմոկրատական կոչին, որը ստեղծվել է երկու այլ կուսակցությունների հետ Կաթոլիկ ժողովրդական կուսակցության միաձուլման արդյունքում։

1973-1977 թվականներին եղել է էկոնոմիկայի նախարար։ 1977-1982 թվականներին՝ Ներկայացուցիչների պալատի (Խորհրդարանի) անդամ, իսկ 1978 թվականից՝ Քրիստոնեադեմոկրատական վերաքննիչ խմբակցության ղեկավար։

1982-1994 թվականներին եղել է Նիդեռլանդների վարչապետ և ընդհանուր գործերի նախարար։ Նրա կառավարությունը վարել է լիբերալ տնտեսական քաղաքականություն՝ հիմնականում առաջնորդվելով բրիտանական պահպանողականների և նրանց առաջնորդ Մարգարետ Թետչերի գաղափարախոսությամբ։ Լյուբերսի քարոզարշավի կարգախոսը հայտնի է՝ «Ավելի շատ շուկա, քիչ կառավարություն»։ Արժանացել է «Պետական նախարար» պատվավոր կոչման (1995)։

Վարչապետի պաշտոնը թողնելուց հետո առաջադրվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն ԱՄՆ-ն այդ թեկնածությունը մերժել է։ 1995 -2001 թվականներին դասավանդել է մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում՝ Հարվարդում։ 2001-2005 թվականներին եղել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը[8]։ Նա պաշտոնը լքել է սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով առաջացած սկանդալի պատճառով։ Լյուբերսը հերքել է մեղադրանքները, բայց ասել է, որ հեռանում է կոմիսարիատի աշխատանքին չխանգարելու համար[9]։

2006 թվականին Յան Բալկենենդեի երրորդ կաբինետի ձևավորման ժամանակ ծառայել է որպես թագուհի Բեատրիքսի «տեղեկատու»։

Եղել է ամուսնացած, ունեցել է երեք երեխա[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Parlement.com (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 Munzinger Personen (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119207613 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Oud-premier Ruud Lubbers (78) overleden
  7. https://web.archive.org/web/20180618125929/http://www.akv.de/alle-ritter/
  8. «Longest-serving Dutch prime minister Ruud Lubbers dies». Agence France Presse. 2018 թ․ փետրվարի 15.
  9. Комиссар ООН по беженцам все-таки ушел Արխիվացված 2016-09-20 Wayback Machine BBC
  10. DBNL. «Arendo Joustra en Erik van Venetië, Ruud Lubbers. Manager in de politiek · dbnl». DBNL. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
  11. «Prof. Drs. R.F.M. Lubbers». www.ruudlubbers.nl. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուուդ Լյուբերս» հոդվածին։