Ռուժա Դելչևա
Ռուժա Դելչևա (բուլղար․՝ Ружа Делчева, ծննդյան անուն՝ Ruzha Nikolova Delcheva, օգոստոսի 2, 1915[1], Ստարա Զագորա, Բուլղարիա - նոյեմբերի 26, 2002 կամ նոյեմբերի 25, 2002[1], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի թատրոնի և կինոյի դերասանուհի։ Բուլղարիայի ժողովրդական արտիստուհի (1963)։
Ռուժա Դելչևա բուլղար․՝ Ружа Делчева | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1915[1] |
Ծննդավայր | Ստարա Զագորա, Բուլղարիա |
Մահացել է | նոյեմբերի 26, 2002 (87 տարեկան) կամ նոյեմբերի 25, 2002[1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1938-1985 |
Ժանրեր | դրամա, կարճամետրաժ, կոմեդիա |
Ամուսին(ներ) | Ալեքսանդր Տիհով |
Կենսագրություն
խմբագրել1937 թվականին ավարտել է Սոֆիայի ազգային թատրոնին կից պետական թատերական դպրոցը (Նիկոլայ Մասլիտինովի դասարան), այնուհետև աշխատել թատերախմբում։ Բազմաթիվ դերերով հանդես է եկել Իվան Վազովի անվան ազգային թատրոնում։ 1968-1970 թվականներին եղել է Բուլղարիայի թատերական գործիչների միության նախագահը[2]։ 2000 թվականին արժանացել է կառավարական բարձր պարգևի՝ Բալկանյան լեռների շքանշանի։
Դերեր
խմբագրելԹատրոն
խմբագրել- Մաշա՝ Անտոն Չեխովի «Երեք քույրեր»
- Կոստանդա՝ Անտոն Ստրաշիմիրովի «Սկեսուր»
- Ռեգինա՝ Լիլիան Հելմանի «Փոքրիկ աղվեսները»
- Բեատրիս՝ Օսկար Ուայլդի «Պադուայի դքսուհին»
Ֆիլմեր
խմբագրել- Իվանա, Страхил войвода, 1938
- Ռադա, «Նրանք հաղթեցին», 1940
- «Օրակարգի առաջին կետը», 1956
- Մարիա՝ «Սիրո տարիներ», 1957
- Թեոդորա Սառա, «Կայսր Իվան Շիշմանը», 1969
- Զլատա, «Կեղծ հասարակություն», 1974
- Բաբա Մարթա, Зех тъ, Радке, зех тъ, 1976
- Անդրոյի տատիկը, «Շունը դարակում», 1982
- «Այս հրաշալի հասուն տարիքը», 1985
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Gencheva, Galina (2008). Bulgarian Feature Films encyclopedia. Sofia: Publishing house "Dr Ivan Bogorov". ISBN 978-954-316-069-3.
- Kovachev, Pencho (2008). 50 Golden Bulgarian Films. Sofia: Publishing house "Zahariy Stoyanov". ISBN 978-954-09-0281-4.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուժա Դելչևա» հոդվածին։ |