Ռուդոլֆ Գարգալոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գարգալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուդոլֆ Հարությունի Գարգալոյան (հունվարի 24, 1930, Երևան, ԽՍՀՄ - օգոստոսի 22, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Ռուդոլֆ Գարգալոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1930 |
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ |
Վախճանվել է | օգոստոսի 22, 1981 (51 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Հարություն Գարգալոյան |
ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Հարություն Գարգալոյանի որդին։
Կենսագրություն խմբագրել
1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1958 թվականին՝ Լենինգրադի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը։ 1963-1968 թվականներին դասավանդել է ԵԳՈւ-ում, 1967-1981 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։ Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։
Ստեղծագործություններ խմբագրել
Ստեղծագործել է հիմնականում դեկորատիվ-մոնումենտալ և հաստոցային գեղանկարի բնագավառներում։ Ձևավորել է համամիութենական և միջազգային ցուցահանդեսներ, հեղինակ է ՀՊՊԹ-ի, տուն-թանգարանների, «Դվին», «Երևան» հյուրանոցների, Երևանի բժշկական ինստիտուտի («Մարդու պայքարն ընդդեմ չարի» կոմպոզիցիա) ներքին ձևավորումների, Մարտիրոս Սարյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վարդան Աճեմյանի դիմանկարների, « Չարենց-Նամե», «Արփա-Սևան» կոմպոզիցիոն գործերի, «Էրեբունի-Երևան» հարթաքանդակի։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.