Հարություն Գարգալոյան

հայ մարզիչ, սպորտի կազմակերպիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գարգալոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հարություն Մկրտչի Գարգալոյան (ապրիլի 23, 1901(1901-04-23)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 12, 1980(1980-08-12)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մարզիչ, սպորտի կազմակերպիչ։ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961): ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966):

Հարություն Գարգալոյան
Ծնվել էապրիլի 23, 1901(1901-04-23)[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 12, 1980(1980-08-12)[2] (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմարզիչ
ԱշխատավայրՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներՌուդոլֆ Գարգալոյան

Նկարիչ Ռուդոլֆ Գարգալոյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Հարություն Գարգալոյանը ծնվել է 1901 թվականին Ալեքսանդրապոլում։ 1925-1930 թվականներին եղել է Երևանի ֆիզկուլտուրայի քաղխորհրդի նախագահ, 1930-1945 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ, 1945-1950 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչ[3], 1950-1966 թվականներին՝ ՀԽՍՀ լուսնախարարության ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ[4]

Մարզել է Հրանտ Շահինյանին, Լ. Զարգարյանին և այլոց։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, 1961
  • ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 1966

Երկեր խմբագրել

  • Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միասնական օրը դպրոցում, Երևան, Ա. հ., 1963 (համահեղինակ)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=6069
  3. «Ֆիզիկական դաստիարակության ամբիոն». www.ysmu.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Կոհա առցանց քարտարան, ՀՍՍՌ Լուսավորության մինիստրության ուսուցիչների կատարելագործման ինստիտուտ». haygirk.nla.am. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Գարգալոյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 699