Ռուդոլֆ Նիկոլաևիչ Բարանով (ռուս.՝ Рудольф Николаевич Баранов, հունվարի 1, 1942(1942-01-01), Krasnaya Gorbatka, Իվանովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 5, 2022(2022-07-05), Սամարա, Ռուսաստան), խորհրդային ռուս նկարիչ, գեղանկարիչ, մանկավարժ, պրոֆեսոր, ՌԳԱ-ի պատվավոր անդամ (2014), ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ (1976 թվականից, 1992 թվականից՝ Ռուսաստանի նկարիչների միություն)։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2005)։

Ռուդոլֆ Բարանով
Ծնվել էհունվարի 1, 1942(1942-01-01)
ԾննդավայրKrasnaya Gorbatka, Իվանովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 5, 2022(2022-07-05) (80 տարեկան)
Մահվան վայրՍամարա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունQ106066158? և Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1942 թվականի հունվարի 1-ին Վլադիմիրի մարզի Կրասնայա Գորբատկա գյուղում։

1959 թվականին Սելիվանովյան ութամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ա. Մ. Գորկու անվան լաքային մանրանկարչության Պալեխի գեղարվեստի ուսումնարանը, որն ավարտել է 1964 թվականին։ 1966 թվականին ընդունվել է Մոսկվայի Վ. Ի. Սուրիկովի անվան գեղարվեստի ինստիտուտի մոնումենտալ գեղանկարչության ֆակուլտետ, որտեղ սովորել է պրոֆեսոր Կ. Ա. Տուտևոլի ղեկավարությամբ և որն ավարտել է 1971 թվականին։ Ինստիտուտում սովորելու ընթացքում Ռուդոլֆ Բարանովն աշխատել է Մոսկվայի Ե. Բ. Վախթանգովի անվան թատրոնում[1] [2][3]:

1971 թվականից ապրել և աշխատել է Կույբիշևում։ Բարանովն աշխատել է Մոսկվայում, Սամարայում և Պադովայում։ 1981-1985 թվականներին Բարանովը եղել է ՌԽՖՍՀ նկարիչների միության Կույբիշևի կազմակերպության խորհրդի նախագահը, իսկ 1998-2010 թվականներին՝ Ռուսաստանի նկարիչների միության Սամարայի տարածաշրջանային կազմակերպության խորհրդի նախագահը։ 1983 թվականից Ստեղծագործական և հասարակական գործունեության հետ միաժամանակ զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։ 1983-2008 թվականներին դասավանդել է Սամարայի Կ. Ս. Պետրով-Վոդկինի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 2006-2011 թվականներին եղել է Սամարայի պետական մանկավարժական համալսարանի և Սամարայի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսոր[1][2][3]։

1976 թվականից Բարանովն ընտրվել է ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։ 2014 թվականին Բարանովին շնորհվել է ՌԳԱ-ի պատվավոր անդամի կոչում։ Որպես մոնումենտալիստ նկարիչ՝ Բարանովը ամենից շատ հակված է եղել դեպի հաստոցային նկարչություն, բայց նաև աշխատում էր ռուսական ակադեմիական դասական նկարչության և պալեխի արվեստի (սրբապատկերներ) ավանդույթներով։ Բարանովի ամենակարևոր գեղարվեստական աշխատանքներից են՝ «Դիմանկար յասամանի ֆոնի վրա» (ռուս.՝ «Портрет на фоне сирени»), «Ռոմանտիկ լանդշաֆտ» (ռուս.՝ «Романтический пейзаж»), «Փուչիկները թռան» (ռուս.՝ «Шары улетели»), «Անդրեյի դիմանկարը» (ռուս.՝ «Портрет Андрея»), «Ինքնադիմանկար. Սպիտակ գինի» (ռուս.՝ «Автопортрет. Белое вино»), «Կոլպ գետը» կամ «Մանկության գետը» (ռուս.՝ «Речка Колпь», «Река детства»), թուղթ և մատիտ՝ «Վ. Ի. Լենին», «Դ. Դ. Ժիլինսկու դիմանկարը» (ռուս.՝ ), «Ե. Ե. Մոիսեենկոյի դիմանկարը», «Աղջիկ Կալմիկիայից» (ռուս.՝ «Девушка из Калмыкии»), «Կռունկավարուհին» (ռուս.՝ «Крановщица»), «Պալեխ»։ 1971 թվականից Բարանովը սկսել է մասնակցել մարզային, հանրապետական և համամիութենական արվեստի ցուցահանդեսների։ Բարանովի անհատական ցուցահանդեսներն անցկացվել են Ռուսաստանում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սամարա, Նովոկույբիշևսկ) և արտերկրում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Բուլղարիայում և Չինաստանում։ 2002 թվականին նրա աշխատանքները մասնակցել են Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի հովանու ներքո անցկացվող «Կարմիր դարպասներ» (ռուս.՝ «Красные ворота») շրջիկ ցուցահանդեսին[1][2][3]։

Գործունեության գնահատականներ

խմբագրել

Ըստ ակադեմիկոս և ՌԳԱ նախագահ Զուրաբ Ծերեթելի

Ռուդոլֆ Բարանովը բառի բուն իմաստով մոնումենտալիստ է, որը հակվում է դեպի հաստոցային նկարչության զգալի ձևեր։ Նրա ժանրային կոմպոզիցիաները, դիմանկարները, պատմական կերպարներով տեսարանները, լանդշաֆտները զուրկ չեն իդեալիստական պահերից։ Ստեղծագործություններում գերակշռում է գրական սյուժեն, պատմողական անշտապողականությունը։ Մոսկվայի, Սամարայի, իտալական Պադովայի օբյեկտների վրա աշխատանքը նրան հարուստ փորձ տվեց և ընդլայնեց ստեղծագործական հորիզոնները։ Նրա ստեղծագործություններում ստեղծված պատկերներն ունեն հզոր ներքին էներգիա, աշխարհի ընկալման հատուկ պոետիկա[4]։

Մրցանակներ

խմբագրել
  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ (2005)[2]
  • ՌԳԱ արծաթե մեդալ[5]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Баранов, Рудольф Николаевич». РАХ. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Баранов, Рудольф Николаевич». ART MOST. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 Историко-культурная энциклопедия Самарского края : персоналии / Упр. культуры Администрации Самар. обл., Обл. центр нар. творчества ; [отв. ред.-сост. Лейбград]. — Самара : Самар. Дом печати, Т.1: А-Д. — 1993. — 384 с. — ISBN 5-7350-0038-1
  4. «Рудольф Баранов. Выдающийся художник-монументалист». Самарские судьбы. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  5. «Светлой памяти академика живописи Рудольфа Николаевича Баранова». Селивановский вестник. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.

Գրականություն

խմբագրել
  • Русские художники XVIII-XX веков / Соловьев В. Д. — Москва : Эксперт-клуб, 2005. — 429 с. — ISBN 5-98881-001-2
  • Историко-культурная энциклопедия Самарского края : персоналии / Упр. культуры Администрации Самар. обл., Обл. центр нар. творчества ; [отв. ред.-сост. Лейбград]. — Самара : Самар. Дом печати, Т.1: А-Д. — 1993. — 384 с. — ISBN 5-7350-0038-1
  • История искусства народов СССР : В 9 т. / Акад. художеств СССР, НИИ теории и истории изобразит. искусств. — Москва : Изобраз. искусство // Искусство народов СССР 1960-1977 годов. Кн. 1. Т. 9 / Под ред. Б. В. Веймарна и др. — 1982. — 439 с.
  • Кто есть кто в Самаре / Е. Морская, С. Крамаренко. — Самара : Навигатор-Ф, 1998. — 335 с. — ISBN 5-901103-01-7

Արտաքին հղումներ

խմբագրել