Վիճակը նետված է (լատին․՝ Alea iacta est), լատիներեն արտահայտություն, որի հեղինակը Հուլիոս Կեսարն է, և մեզ է փոխանցվել Սվետոնիոսի կողմից։ Արտահայտությունն արտասանվել է մ․թ․ա․ 49 թվականի հունվարի 10-ին, երբ Կեսարը կատարել է գետանցումը Ռուբիկոնի վրայով և Հյուսիսային Իտալիայից մտել է Հարավային Իտալիա։ Այս քայլով նա խախտել է Հռոմեական հանարապետության օրենքները և երկարատև քաղաքացիական պատերազմ սկսել ընդդեմ Պոմպեոսի, օպտիմատների և Սենատի։ Արտահայտությունն ինչպես բնօրինակ լատիներենով, այնպես էլ որպես թարգմանություն մտել է մի շարք լեզուներ և օգտագործվում է այնպիսի իրավիճակների նկարագրության համար, երբ արդեն հետ դարձի ճանապարհ չկա։ Հաճախ օգտագործվում է նաև մեկ այլ տարբերակ, որտեղ բնօրինակ արտահայտության բառերի տեղերը փոխաված են (լատին․՝ The die is cast): Նույն իրադարձության ժամանակ ծնվել է նաև մեկ այլ արտահայտություն՝ «Ռուբիկոնն անցնել», որն ունի նույն իմաստը։

Հռոմեական զառ՝ վիճակ նետելու գործիք

Իմաստ և ձևեր

խմբագրել

Վարկած կա, որ Կեսարն այս արտահայտությունը վերցրել է Մենանդրոսից, որը նրա սիրելի հույն կատակերգուն է։ Այս արտահայտությունը երևում է «Արեոֆորես» (հին հունարեն՝ Ἀρρηφόρος) ստեղծագործության մեջ[1]։ Պլուտարքոսը նշում է, որ այս խոսքերն ասվել են հունարեն

 
Հոլլ ընտանիքի զինանշանը, որի վրա գրված է Կեսարի հայտնի արտահայտությունը՝ «jacta est alea»
  Նա (Կեսարը) ներկաների մոտ բարձր ձայնով հունարեն գոչել է՝ «Վիճակը նետված է» և թույլ տվել իր զորքերին անցնել գետը։

Ἑλληνιστὶ πρὸς τοὺς παρόντας ἐκβοήσας, «Ἀνερρίφθω κύβος», [anerríphthō kýbos] διεβίβαζε τὸν στρατόν.[2]
- Պլուտարքոս «Պոմպեոսի կյանքը», 60.2.9[3]
 

Սվետոնիոսը, որը Պլուտարքոսի ժամանակակիցն էր և գրում էր լատիներեն, հիշատակում է նման մի արտահայտության մասին․

  Կեսարն ասաց․
-Վիճակը նետված է։

Caesar: '... iacta alea est,' inquit.[4]
 

Լատիներենով «alea» նարդի խաղի մի մասը կազմող զառն է, որը խաղացել են Կեսարի ժամանակ։ Օկտավիանոս Օգոստոսը իր նամակներից մեկում նշում է այս խաղում իր հաղթանակի մասին։ Զառերը տարածված էին Հռոմեական հանրապետությունում և նետվում էին երեք անգամ։ Դրանք երկու տեսակի էին. վեցանկյուն զառեր լատիներենով հայտնի են որպես «tesserae», իսկ քառանկյուն զառերը՝ «tali»։ Հունարենում զառը կոչվում է «κύβος kybos»։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Book 13
  2. Perseus Digital Library Plut. Pomp. 60.2
  3. See also Plutarch's Life of Caesar 32.8.4 and Sayings of Kings & Emperors 206c.
  4. Perseus Digital Library Suet. Jul. 32

Արտաքին հղումներ

խմբագրել