Իրինա Զոլոտովա

երաժշտագետ, երաժշտաքննադատ

Իրինա Լեոնիդովնա Զոլոտովա (ռուս.՝ Ирина Леонидовна Золотова, հունիսի 14, 1947(1947-06-14), Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), երաժշտագետ, երաժշտաքննադատ։ Արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր։ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, ՀՀ մշակութային նախարարության զարգացման և կրթության խթանման հիմնադրամի հիմնադիրների խորհրդի անդամ։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2022)։

Իրինա Զոլոտովա
Ծնվել էհունիսի 14, 1947(1947-06-14) (76 տարեկան)
Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա,  ԽՍՀՄ,  Հայաստան և  Ռուսաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա և Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն և Հայաստանի կոմպոզիտորների միություն
ԱմուսինՌուբեն Սարգսյան
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Իրինա Զոլոտովան ծնվել է 1947 թվականին Դնեպրոպետրովսկում։ Ավարտել է Օդեսայի Ա. Վ. Նեժդանովայի անվան ազգային երաժշտական ակադեմիայի դաշնամուրային բաժինը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրան «Դաշնամուրային արվեստի պատմություն» մասնագիտությամբ։ Արվեստի դոկտոր, պրոֆեսոր է, 1989-2019 թվականներին զբաղեցրել է Երևանի պետական կոնսերվատորիայի կատարողական արվեստի պատմության, տեսության և մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնը։

Զոլոտովան ավելի քան 70 գիտական և մեթոդական աշխատանքների հեղինակ է, իրենց թվում՝ «Դաշնամուրային արվեստի պատմություն», «Դաշնամուրային արվեստի զարգացման ուղիները Հայաստանում», «Հայ ստեղծագործողների մանկական երաժշտությունը», «Ռուբեն Ահարոնյան», «Քեթի Մալխասյան» մենագրությունները, և այլն։ Զոլոտովան մասնակցել է Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Քեմբրիջում, Աթլանտայում, Թբիլիսիում, Երևանում անցկացվող միջազգային և հանրապետական գիտաժողովներին և սիմպոզիումներին, իր գիտական հոդվածները շարունակաբար հրատարակվում են Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Երևանի ամսագրերում:

 
Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ.Վ. Սմիրնովայի հետ դոկտորական ատենախոսության պաշտպանությունից հետո, Երևան, 2008 թ.
 
Տիգրան Ալիխանովի և դաշնամուրի իմպրովիզացիայի դասարանի աշակերտների հետ (Մոսկվա, Գլինկայի պետական երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարան, 2007 թ.
 
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների հետ, Երևան, 2006 թ.

Իրինա Զոլոտովայի հետազոտությունների խնդիրները բավականին լայն են՝ կատարողական արվեստ, դաշնամուրային մանկավարժություն, ժամանակակից կոմպոզիտորական ստեղծագործություն, ընդհանուր երաժշտական կրթություն, երաժշտական իմպրովիզացիայի արվեստ։

2017 թվականին Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Իրինա Զոլոտովային Ոսկե մեդալով՝ Հայ երաժշտարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

Պարգևներ խմբագրել

Ընտանիք խմբագրել

  • Ամուսին՝ Ռուբեն Սարգսյան, հայ կոմպոզիտոր, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր
  • Դուստր՝ Ալիսա Ռուբենի Սարգսյան, դաշնակահարուհի

Մենագրություններ և ուսումնական ձեռնարկներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • А.Будагян. «Книга о скрипаче» (о книге И.Золотовой «Рубен Агаронян»). – «Комсомолец», Ереван, 25 мая 1989.
  • В.Айрапетян. «Импровизация – искусство прошлого?» (о концерте класса импровизации И. Золотовой). – «Коммунист», Ереван, 25 мая 1989.
  • «AGBU hosts garden party». – «Belmont people», July 27, 1989.
  • «AGBU Suburban Boston Chapter Holds Garden Party, Welcomes Musicians». – «Armeniam Mirror Spoctator», July 29, 1989.
  • «От редакторов-составителей (об авторах выпуска и их работах)». – В: «Лев Баренбойм. Воспоминания. Письма. Материалы», Часть 1. “Музыкальное просвещение”, Москва, 2004, N 10, с.4.
  • «Армения музыкальная. Из опубликованного». – «Музыкальная Академия», Москва, 2005, N 1, с.218-219.
  • «Ереванская Государственная консерватория имени Комитаса в фотографиях, документах и высказываниях (1923-2008)». – Ереван, 2008, сс. 108, 134-135 .
  • М.Рухкян. «Портреты армянских композиторов». – Ереван, «Наири», 2009, сс. 172-173.
  • «Об авторе книги». – В: Золотова И. «Пути развития пианизма в Армении (вторая половина XX века)». Исследование. Ереван, «Комитас», 2010.
  • «Об авторе». – В: Золотова И. «Мастер-класс на дому: Д.Д.Шостакович. Прелюдии ор. 34 (N 10, 16,17). Издательство «Композитор», Санкт-Петербург, 2011.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել