Ռուբեն Նուրիջանյան (նոյեմբերի 13, 1957(1957-11-13), Թավշուտ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օպերային երգիչ (տենոր)։

Ռուբեն Նուրիջանյան
Ծնվել էնոյեմբերի 13, 1957(1957-11-13) (66 տարեկան)
Թավշուտ, Ղուկասյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունօպերային երգիչ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ (1981)

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Նուրիջանյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 13-ին Շիրակի մարզի Թավշուտ գյուղում։ 1975-1981 թվականներին սովորել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1979 թվականից՝ կամերային երգչախմբի մենակատար[1]։

1981-1983 թվականներին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի մենակատար։ 1988-1999 թվականներին հանդես է եկել մի շարք թատրոններում և երաժշտական խմբերում՝ Օպերային ստուդիա, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, Երևանի պետական կամերային թատրոն[1]։

1999 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ[1]։

Դերերգեր խմբագրել

Հեղինակ Օպերա Դեր
Ջուզեպպե Վերդի Տրավիատա Ալֆրեդ
Ջուզեպպե Վերդի Տրուբադուր Մանրիկո
Ջուզեպպե Վերդի Աիդա Ռադամես
Ժորժ Բիզե Կարմեն Խոզե
Արմեն Տիգրանյան Անուշ Սարո
Տիգրան Չուխաջյան Արշակ Բ Տիրիթ
Վինչենցո Բելլինի Նորմա Պոլիոն
Գաետանո Դոնիցետի Պողիկտոս Պողիկտոս
Պյոտր Չայկովսկի Իոլանտա Վոդեմոնտ
Ջակոմո Պուչինի Մադամ Բատերֆլայ Պինկերտոն
Արմեն Տիգրանյան Դավիթ Բեկ Շահումյան
Ալեքսանդր Սպենդիարյան Ալմաստ Շեյխ
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Կախարդական սրինգ Տամինո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ռուբեն Նուրիջանյան». opera.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.