Վարք հավերժության (քանդակ, Երևան)

Վարք հավերժության քանդակ, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան ու Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում, տեղադրվել է 2012 թվականի ապրիլի 23-ին։

Վարք հավերժության

«Վարք հավերժության» քանդակ
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Օղակաձև զբոսայգում
Բարձրություն 3 մ
Քանդակագործ(ներ) Դավիթ Երևանցի
Ճարտարապետ(ներ) Ռուբեն Հասրաթյան
Հիմնադրում 2012
Նյութ բրոնզ
Շինարարության ավարտ ապրիլի 23, 2012
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Քանդակը կառուցված է բրոնզից, բարձրությունը 3 մետր է։

Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը։ Քանդակը պատկերում է այն երկու կանանց, ովքեր հայերեն ամենամեծ մագաղաթյա գիրքը՝ «Մշո ճառընտիրը», երկու մասի են բաժանել և փրկել թուրքական յաթաղանից։ «Մշո ճառընտիրն» ունի 660 էջ, ընդհանուր կշռում է 28 կիլոգրամ, և պատրաստված է հորթի կաշվից։

Մագաղաթը գրվել է 1200-1202 թթ.՝ Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Մատյանն այժմ գտնվում է Երևանի Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում։

Արձանը Դավիթ Երևանցու նվերն է Հայաստանին՝ Հայ գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով։ Քանդակը ձուլվել է Պրահայում` մոսկվաբնակ գործարար Արթուր Ջանիբեկյանի հովանավորությամբ։

Պատմություն խմբագրել

«Վարք հավերժության» քանդակի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 23-ին՝ Օղակաձև զբոսայգում, Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում։

Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ այրեր[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել