Ռուբեն Խաչատրյան

հայ մանկավարժ

Ռուբեն Գևորգի Խաչատրյան (1912, Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1943), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Ռուբեն Խաչատրյան
Ծնվել է1912
ԾննդավայրԻգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Խաչատրյանը ծնվել է 1912 թվականին, Երևանի նահանգի Սուրմալուի գավառի Իգդիր ավանում։ Վաղ է զրկվել ծնողներից։ Դրան հաջորդել է բռնագաղթը։ Եղբոր և քրոջ հետ ապաստանել է Էջմիածնում։ Լենինյան կոմերիտմիությունն է եղել նրա առաջին դաստիարակն ու հովանավորը։ 1938-1939 թվականներին ծառայել է կարմիր բանակի շարքերում։ Զորացրվելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի[1]։

1941 թվականին պատերազմի հենց առաջին օրը, առանց ծանուցագրի, ներկայացել է զինկոմիսարիատ՝ ռազմի դաշտ մեկնելու համար։ Լենինգրադի մատույցներում շատ սխրանքներ է կատարել տանկիստ Խաչատրյանը, որի համար արժանացել է Փառքի երրորդ աստիճանի շքանշանի։ Մարտերից մեկում վիրավորվել է, տեղափոխվել հոսպիտալ։ Բուժվելուց հետո նորից մեկնել է գործող բանակ այս անգամ՝ որպես հրետանավոր։ 1943 թվականին Խաչատրյանը ընդունվել է կուսակցության շարքերը։ Մի քանի անգամ է վիրավորվել Խաչատրյանը, բայց միշտ ապաքինվելուց հետո վերադարձել է առաջին գիծ։ Խաչատրյանը կռվել է նաև Չեխոսլովակիայում, Ավստրիայում, մասնակցել Պրահայի և Վիեննայի ազատագրմանը և այստեղ էլ դիմավորել է մայիսի 9[1]։

Զորացրվելուց հետո Խաչատրյանը վերադարձել է Էջմիածին և շարունակել մանկավարժական աշխատանքը։ Պարգևատրվել է մարտական մեդալներով և աշխատանքային մի շարք պատվոգրերով[1]։

Պարգևներ խմբագրել

  • Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել