Ռուբեն Գրիգորյան (գործարար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռուբեն Ցոլակի Գրիգորյան (դեկտեմբերի 5, 1953(1953-12-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ընկերությունների խմբի նախագահ[1], խոշոր հասարակական գործիչ և մեցենատ, Ռուսաստանի պատվավոր շինարար[2]։

Ռուբեն Գրիգորյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 5, 1953(1953-12-05) (70 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ, Ռուսաստան
ԿրթությունՀԱՊՀ և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա
Կայքrubengrigoryan.ru
 Ruben Grigoryan Վիքիպահեստում

Մոսկվայի Հայկական եկեղեցական համալիրի շինարարության ղեկավարներից մեկը, նրա պատվիրատու և նախագծող։ Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանի[3] նախաձեռնող և հիմնադիր։

Կենսագրությունը խմբագրել

Ծնվել է 1953 թվականի դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1970 թվականին ավարտել է № 24 միջնակարգ դպրոցը[4]։ 1970 թվականից 1975 թվականներին սովորել է Հայաստանի Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում ռադիոինժեների մասնագիտությամբ[4]։ 2000 թվականից 2002 թվականներին սովորել է Պետական կառավարման ակադեմիայում, որտեղ պաշտպանել է դիսերտացիա «Փոքր ձեռնարկությունների կառավարման մոտիվացիոն մեխանիզմը» թեմայով, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է[5]։ 2012 թվականին արժանացել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի[6] դոկտորի պատվավոր կոչման։

Կարիերա խմբագրել

Հասարակական գործունեությունը խմբագրել

Ռուբեն Գրիգորյանի առաջին բարեգործական ծրագրերից մեկն Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնումն էր Հայաստան[9]։

Տարբեր ժամանակներում Ռուբեն Գրիգորյանը հովանավորել է Մոսկվայի Քրիստոս Փրկիչ տաճարային համալիրի և Սանկտ-Պետերբուրգի Նիկոլայ հրաշագործի ծովային տաճարի շինարարությունը։ Իրականացրել է Երևանի №24 դպրոցի վերականգնողական աշխատանքները[10], որտեղ ժամանակին սովորել է։ Ֆինանսական աջակցություն է ցուցաբերել մանկապարտեզներին և միջոցներ հատկացրել Ղարաբաղի[11] բնակչության համար բնակելի շենքերի շինարարության համար։ Օգնություն է ցուցաբերել նաև Արմավիրի շրջանի համայնքներին։

2006-ից 2013 թթ. ընթացքում Ռուբեն Գրիգորյանի միջոցներով կառուցվեց տաճարային համալիրը՝ Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցու՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդի նստավայրը։

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ այս տաճարի կառուցմանը։ Ես չէի կարող անմասն մնալ նրա ստեղծմանը։ Հայաստանը և Ռուսաստանը պատմականորեն կապված են վաղուց ի վեր։ Երկարուձիգ դարեր շարունակ հայ ժողովուրդը իր բարերար հետքն է թողնում ռուսական պետության արարման և ծաղկման գործում։ Մոսկվայում առկա է հայկական մեծ սփյուռք, և , իհարկե, մայրաքաղաքում առկա է հայկական եկեղեցու գոյության անհրաժեշտություն»[12]։

Նույն թվականին տաճարի տարածքում իր գործունեությունը ծավալեց Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանը[13][14]՝ նվիրված հայկական մշակույթին, պատմությանը և կրոնական ավանդույթներին և Հայաստանի սահմաններից դուրս գտնվող ամենախոշոր հայկական ինտերակտիվ թանգարանը[15]։ Բացման արարողությանը ներկա էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Վատիկանի նունցիա Իվան Յուրկովիչը, ժողովրդական արտիստ, ՌԴ Պետական Դումայի մշակութային հարցերով հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը, Ռուսաստանի գլխավոր ռավին Ադոլֆ Շաևիչը, Ռուսաստանի հրեական վեհաժողովի նախագահ Յուրի Կանները, այլ հասարակական և քաղաքական նշանակալից գործիչներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի և գիտության գործիչներ[16]։

«Նոյան Տապան» թերթի համաձայն՝ տարբեր տարիներին ընդգրկվել է Ռուսաստանում ապրող ամենահայտնի 100 հայերի վարկանիշային աղյուսակում[17][17]։

Պարգևներ խմբագրել

  • 2006 թվական, արժանացել է «Ռուսաստանի պատվավոր շինարար» կոչման[2]։
  • 2006 թվական, արժանացել է II կարգի մեդալի ազգային անվտանգության ամրապնդման ոլորտում ունեցած ձեռքբերումների համար։
  • 2007 թվական, պարգևատրվել է орденом «Արծաթե խաչ» շքանշանով Ռուսաստանում հայկական սփյուռքի սոցիալ-տնտեսական և հոգևոր զարգացման գործում ձեռքբերումների համար[18]։
  • 2010 թվական, պարգևատրվել է «Անթերի ծառայության համար» մեդալով Դաշնակից պետության ձևավորման և զարգացման գործում ունեցած նշանակալից ներդրման համար։
  • 2012 թվական - արժանացել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման[6]։
  • 2013 թվական, պարգևատրվել է Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով բարեգործական գործունեության համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Элитарное кольцо». www.forbes.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  2. 2,0 2,1 «Оптимистическая беседа / Новости армянской диаспоры / Miasin.Ru» (ռուսերեն). miasin.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  3. музея «Армянский музей Москвы и культуры наций принял первых гостей». Армянский музей Москвы и культуры наций (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 «Биография» (ռուսերեն). Рубен Григорян. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  5. Григорян, Рубен Цолакович Мотивационный механизм управления малыми предприятиями. — 2002-01-01.
  6. 6,0 6,1 «С ЧЕГО НАЧИНАЕТСЯ БИЗНЕС». golosarmenii.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  7. «Биография» (ռուսերեն). Рубен Григорян. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2017-04-1 * 7-ին.
  8. «О КОМПАНИИ..ABOUT» (ռուսերեն). Rutsog Invest. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  9. «Բարերարներ». armaviritem.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  10. «Schools of Yerevan | ognirdprocid.am». www.ognirdprocid.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  11. «1 April 2017 Archives». Hayern Aysor (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  12. «Григорян Рубен Цолакович — Энциклопедия фонда «Хайазг»» (ռուսերեն). ru.hayazg.info. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  13. «Музей национальной культуры Армении открылся в Москве». РИА Новости (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  14. «В БУДУЩЕЕ - ХРАНИТЕЛЯМИ ПАМЯТИ». golosarmenii.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  15. «В столице открылся Армянский музей Москвы и культуры наций». m24.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  16. «В Храмовом комплексе открылся Армянский музей Москвы» (ռուսերեն). welcome.mos.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին. {{cite web}}: Unknown parameter |accessdat Rutsog Invest О КОМПАНИИ..ABOUT Стабильный бизнес с..Sustainable business with  Руцог Инвест.. Rutsog Invest  Арендовать площади..Rent area  Аренда машиномест..Parking rental  e= ignored (օգնություն)
  17. 17,0 17,1 Noev Kovcheg Media. «100 известных армян, живущих в России» (ռուսերեն). noev-kovcheg.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  18. «Союз Армян России - Награды САР». sarinfo.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.