Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերո (իսպ.՝ Rubén Beltrán Guerrero, նոյեմբերի 25, 1953(1953-11-25), Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան։

Ռուբեն Բելտրան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1953(1953-11-25) (68 տարեկան)
ԾննդավայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրթությունԻբերոամերիկյան համալսարան
Մասնագիտությունփաստաբան և դիվանագետ

ԿենսագրությունԽմբագրել

Ռուբեն Բելտրանը ծնվել է Մեխիկոյում։ Ավարտել է Իբերոամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Դիվանագիտական ծառայության է անցել 1981 թվականից։ 2005 թվականից դարձել է դեսպան։ Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարությունում Բելտրանը զբաղեցրել է մի շարք պաշտոններ. 2010-2012 թվականներին աշխատել է որպես Լատինական Ամերիկայի և Կարիբյան կղզիների նախարարի տեղակալ, 1997-1999 թվականներին՝ Մեքսիկայի քաղաքացիների օժանդակության, պաշտպանության վարչության գլխավոր տնօրեն, 1993-1994 թվականներին՝ իրավական հարցերով գլխավոր տնօրեն, 1991-1992 թվականներին՝ Կենտրոնական Ամերիկայի հետ համագործակցության Մեքսիկայի հանձնաժողովի տեխնիկական քարտուղար։ 2007-2010 թվականներին Նյու Յորքում գլխավորել է Մեքսիական հյուպատոսությունը, 2001-2003 թվականներին՝ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի հյուպատոսությունը[1]։

2013 թվականի հունվարի 14-ին ստանձնել է ՌԴ-ում Մեքսիակայի Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը (նստավայրը՝ Մոսկվա)։ 2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռուբեն Ալբերտո Բելտրան Գեռերոն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել իր հավատարմագրերը[2]։ Պաշտոնավարել է մինչև 2016 թվականի մայիս։ 2016 թվականի հունիսի 21-ին նշանակվել է Չիլիում Մեքսիակայի Միացյալ Նահանգների դեսպան[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել