Ռուբեն Բաբայան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Բաբայան (հունվարի 20, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2004), Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 20, 1957 (68 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1978) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1978 թվականին ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը, 1990 թվականին՝ Ռուսաստանի թատերական ակադեմիան[1]։
1991 թվականից աշխատում է Երևանի պետական տիկնիկային թատրոնում` որպես ռեժիսոր, 1998 թվականից` որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն։ 1995 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2003 թվականից նույն ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր։
1991 թվականից UNIMA (UNESCO) անհատական անդամ է։ Մշակութային ու հասարակական անվանի գործիչ է։
Գործունեություն
խմբագրել2006 թվականին հիմնադրել է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը, 2008 թվականին «Թատրոն X» փառատոնը։
Բեմադրել է 16 ներկայացում Հայաստանում և արտերկրում, այդ թվում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Սխալների կատակերգություն», Հովհաննես Թումանյանի «Հենց էն Հուռին», «Հայի բախտ», Անտոն Չեխովի «Բալենու այգի», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Սլավոմիր Մրոժեկի «Սովածները», Նիկոլայ Գոգոլի «AK-AK» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2008 թվական) և այլն։
Նրա բեմադրությունները մասնակցել են բազմաթիվ միջազգային փառատոների Հնդկաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլուր և արժանացել են բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Գրիգոր Նարեկացի հուշամեդալ, 2016
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2008 թվական
- Կրակովյան փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակ[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Գայանե Դանիելյան. «Տիկնիկայինը մեծ հաջողություն է ունեցել Չեխովյան 14-րդ փառատոնում».
Արտաքին հղումներ
խմբագրել- «Քաղաքացիական պարտքը ենթադրում է, որ դու քեզ համարում ես այս երկրի տերը». Ռուբեն Բաբայան
- Ռուբեն Բաբայան. Կյանքը չի կարող միայն ձեռքբերումներով լինել
- Ժամանակակից թատրոնի մարտահրավերները. Ռուբեն Բաբայան Արխիվացված 2023-11-18 Wayback Machine
- Մեր թատրոններն ադմինիստրատիվ առումով դեռ սովետական են. Ռուբեն Բաբայան