Ռոստոմ Երզնկյան

հայ պատմաբան, գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երզնկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռոստոմ Հարությունի Երզնկյան (հունվարի 1, 1823(1823-01-01)[1][2], Հաղպատ, Թիֆլիսի գավառ, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 12, 1893(1893-01-12)[1][2], Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ պատմաբան, գրականագետ։

Ռոստոմ Երզնկյան
Ծնվել էհունվարի 1, 1823(1823-01-01)[1][2]
Հաղպատ, Թիֆլիսի գավառ, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհունվարի 12, 1893(1893-01-12)[1][2] (70 տարեկան)
Թելավ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և գրականագետ
Հաստատություն(ներ)Ներսիսյան դպրոց[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն

խմբագրել

Ռոստոմ Երզնկյանը ծնվել է Հաղպատ գյուղում։ Հայտնի է եղել նաև Ռոստոմ Բեկ անունով։ 1843-1846 թվականներին եղել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հայկաբանության և պատմության ուսուցիչ։ 1846 թվականից անցել է զինվորական ծառայության, մասնակցել Դաղստանի լեռնականների դեմ ռազմական գործողություններին։ 1861 թվականին պաշտոնաթող է եղել, հաստատվել Թելավում, աշխատանքի անցել տեղի հայկական դպրոցում։ Թղթակցել է «Կովկաս», «Մեղու Հայաստանի», «Արարատ» պարբերականներին։ Ուսումնասիրել է Սանահինի և Հաղպատի պատմությունն ու ճարտարապետական հուշարձանները, վերծանել Հաղպատի 162 վիմական արձանագրությունները («Տնախօսական աեդագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից Սրբոյ Նշանի», 1886)։ Գրել է հայ-չերքեզական կապերին Արմավիր քաղաքի հիմնադրման պատմությանը նվիրված աշխատություն։ Նրա «Ավարիա» պատմաաշխարհագրական ակնարկը, «Պանդուխտ Դաղստանի» ուղեգրական նոթերը (Դաղստանի մի շարք բնակավայրերի նկարագրությունն ու այնտեղ ծավալված պատերազմական գործողությունների պատմությունը), «Մյուրիդիզմը Դաղստանում» ուսումնասիրությունը։

  • Երզնկյան Ռ., Ավարիա։
  • Երզնկյան Ռ., Պանդուխտ Դաղստանի։
  • Երզնկյան Ռ., Մյուրիդիզմը Դաղստանում։
  • «Տնախօսական աեդագրութիւն Հաղբատայ աշխարհահռչակ վանից Սրբոյ Նշանի»։

Գրականություն

խմբագրել
  • Գրիգորյան Վ․, Ռոսաոմ բեգ Երզնկյանը և Դաղստանի մասին նրա գրած աշխատությունները, «ԲԵՏ», 1971։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոստոմ Երզնկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 587