Ռոսո Ֆիորենտինո (իրական անուն իտալ.՝ Giovanni Battista di Jacopo, մականուն իտալ.՝ Rosso Fiorentino կամ ուղղակի իտալ.՝ Rosso, մարտի 8, 1494[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2][3] - նոյեմբերի 14, 1540[1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն և Ֆոնտենբլո[3]), ֆլորենտական դպրոցի իտալացի նկարիչ, աշխատել է Իտալիայում և Ֆրանսիայում։

Ռոսո Ֆիորենտինո
Ծնվել էմարտի 8, 1494[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2][3]
Վախճանվել էնոյեմբերի 14, 1540[1] (46 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն և Ֆոնտենբլո[3]
ՔաղաքացիությունԻտալիա
ԿրթությունԳեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, fresco painter և դիզայներ
Ոճմաներիզմ
Ուշագրավ աշխատանքներAllegory of Salvation with the Virgin and Christ Child, St. Elizabeth, the Young St. John the Baptist and Two Angels?, Q3612425?, Madonna between Two Saints?, Marriage of the Virgin? և Moses Defending the Daughters of Jethro?
 Rosso Fiorentino Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Ռոսո Ֆիորենտինո Սուրբ ընտանիք, 1520

Յակոպո Պոնտորմոյի հետ սովորել է Անդրեա դել Սարտոյի արվեստանոցում։ 1523 թվականից աշխատել է Հռոմում, որտեղ ուսումնասիրել է Միքելանջելոյի, Ռաֆայելի և Վերածննդի դարաշրջանի այլ նկարիչների գործերը։ Կառլ V-ի զորքերի կողմից քաղաքը թալանելուց հետո (1527) նա տեղափոխվել է Ֆրանսիա՝ տեղ ստանալով Ֆրանցիսկ I-ի արքունիքում։ Վերջինս նրան, Ֆրանչեսկո Պրիմատիչոյի հետ միասին, հանձնարարել է նկարել Ֆոնտենբլոյի թագավորական կալվածքը (այդ պալատում իտալացի վարպետների գործերը անվանել են «Ֆոնտենբլոյի դպրոց»)։ Հակառակ Վազարիի պնդումներին՝ Ռոսո Ֆիորենտինոյի մահը ինքնասպանություն չի եղել։

Նկարչի աշխատակիցների և աշակերտների թվում է եղել ֆրանսիացի դիմանկարիչ, փորագրող, մանրանկարիչ Ժոֆրուա Դյումուստիեն։

Ստեղծագործություն

խմբագրել
 
Ռոսո Ֆիորենտինո: «Խաչից իջնելը»: 1521

Լավագույն աշխատանքն ու մանյերիզմի գեղանկարչության գլուխգործոցը համարվում է «Խաչից իջնելը» Վոլտերայից խորանի համար (1521, այժմ՝ Վոլտերայի քաղաքային պատկերասրահում)[4]։ Այդ ստեղծագործության մեջ նկարիչը ձեռք է բերում ստեղծագործական անկախություն՝ խզելով կապը անցյալի հետ։ Նկարում պատկերված մարդկանց ողջ դինամիկայի և նրա կոմպոզիցիայի բարդության պայմաններում նկարիչը կերպարներին մեկնաբանել է անճաշակ, դեֆորմացնելով նրանց ֆիգուրները, կառուցելով «քարացած թատերականացված գործողություն» (Դզուֆի) և լայնորեն օգտագործել է դեկորատիվ հնարքներ։ Ինչպես նշել է Վազարին, կերպարների դեմքերն արտահայտել են «դաժանություն և հուսահատություն»[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names — 2021.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Collectie Boijmans Online — 2010.
  4. Tim Jepson, Jonathan Buckley, Mark Ellingham. Rough guide to Tuscany & Umbria. — P. 414—419. — ISBN 1-843-53055-4
  5. С. Дзуффи. Большой атлас живописи. — М.: ОЛМА-ПРЕСС, 2002. — С. 117. — ISBN 5-224-03922-3

Գրականություն

խմբագրել
  • Kusenberg K. Le Rosso. Paris: A. Michel, 1931
  • Barocchi P. Il Rosso Fiorentino. Roma: Gismondi, 1950
  • Billy A. Fontainebleau. Paris: Le Temps, 1967
  • Franklin D. Rosso in Italy: the Italian career of Rosso Fiorentino. New Haven: Yale UP, 1994
  • Falciani C. Il Rosso Fiorentino. Firenze: Leo S. Olschki, 1996
  • Natali A. Rosso Fiorentino: leggiadra maniera e terribilità di cose stravaganti. Cinisello Balsamo: Silvana, 2006

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոսո Ֆիորենտինո» հոդվածին։