Հեծանվահրապարակ, վելոդրոմ, կառույց (բաց կամ փակ), ուր անցկացվում են հեծանվային սպորտի մարզումներ ու մրցումներ։ Բաղկացած է մրցուղիներից (տրեկ), հարկաբաժիններից (տրիբունաներ) և վարչական օժանդակ շենքերից (բժշկական, տեխնիկական, ուսումնա-մեթոդական և մրցավարական սպասարկման համար)։ Երևանում առաջին անգամ հեծանվահրապարակ կառուցվել է 1927 թվականին։ 1977 թվականին վերակառուցված հեծանվահրապարակը նախատեսված է 5000 հանդիսատեսի համար, մրցուղու երկարությունը՝ 250 մ։ Երևանի հեծանվահրապարակում անցկացվում են հեծանվային սպորտի միութենական, միջազգային հավաքներ ու մրցումներ։

Փակ հեծանվահրապարակ Սիդնեյում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 342 CC-BY-SA-icon-80x15.png