Ամառային օլիմպիական խաղեր 1984

1984 թվականի ամառային օլիմպիական խաղերը (պաշտոնապես XXIII օլիմպիադայի խաղերը և հայտնի է նաև որպես Լոս Անջելես 1984) միջազգային բազմասպորտային միջոցառում է, որը տեղի է ունեցել 1984 թվականի հուլիսի 28-ից օգոստոսի 12-ը Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, Միացյալ Նահանգներ։ Սա երկրորդ անգամն էր, որ Լոս Անջելեսը հյուրընկալեց խաղերը, առաջինը 1932 թվականին էր։ Կալիֆոռնիան ԱՄՆ գործող նախագահ Ռոնալդ Ռեյգանի հայրենիքն էր, ով պաշտոնապես բացեց խաղերը։ Սրանք առաջին ամառային Օլիմպիական խաղերն էին ՄՕԿԽուան Անտոնիո Սամարանչի նախագահությամբ։

Ամառային օլիմպիական խաղեր 1984
Изображение логотипа
ՏեսակԱմառային օլիմպիական խաղեր
Երկիր ԱՄՆ
Բացումհուլիսի 28, 1984
ՋահակիրRafer Johnson?
ԵրդվեցEdwin Moses? և Sharon Weber?
ԲացեցՌոնալդ Ռեյգան
Փակումօգոստոսի 12, 1984
ՄարզադաշտLos Angeles Memorial Coliseum? և Լոս Անջելես
ՆախորդԱմառային օլիմպիական խաղեր 1980
ՀաջորդԱմառային Օլիմպիական խաղեր 1988
Կայքolympics.com/en/olympic-games/los-angeles-1984(անգլ.)
 1984 Summer Olympics Վիքիպահեստում

1984 թվականի խաղերը բոյկոտեցին ընդհանուր առմամբ Արևելյան բլոկի տասնչորս երկրներ, այդ թվում՝ Խորհրդային Միությունը և Արևելյան Գերմանիան՝ ի պատասխան 1980 թվականին Մոսկվայում ամառային Օլիմպիական խաղերի ամերիկացիների կողմից բոյկոտի՝ ի նշան Աֆղանստան խորհրդային ներխուժման դեմ բողոքի։ Ռումինիան և Հարավսլավիան միակ սոցիալիստական եվրոպական պետություններն էին, որոնք որոշեցին մասնակցել խաղերին։ Ալբանիան, Իրանը և Լիբիան նույնպես նախընտրել են բոյկոտել խաղերը այլ պատճառներով։

Չնայած բոյկոտի պատճառով որոշ մարզաձևերի դաշտեր կրճատվել էր, 1984 թվականի խաղերին մասնակցել է 140 ազգային օլիմպիական կոմիտե, ինչը ռեկորդային թիվ էր այն ժամանակ[1][2]։ Ամենաշատ ոսկե և ընդհանուր մեդալները նվաճել է ԱՄՆ-ը, որին հաջորդում են Ռումինիան և Արևմտյան Գերմանիան։

1984 թվականի ամառային օլիմպիական խաղերը համարվում են ֆինանսական առումով ամենահաջողված ժամանակակից Օլիմպիական խաղերը, որոնք օրինակ են ծառայելու հետագա օլիմպիական խաղերը վարելու համար[3]։ Շինարարական ցածր ծախսերի արդյունքում, առկա սպորտային ենթակառուցվածքի օգտագործման, մասնավոր կորպորատիվ ֆինանսավորման վրա հիմնված լինելու պատճառով, 1984 թվականի խաղերը ստացան ավելի քան 250 միլիոն ԱՄՆ դոլարի շահույթ։

2009 թվականի հուլիսի 18-ին Լոս Անջելեսի Մեմորիալ Կոլիզեում տեղի ունեցավ 1984 թվականի խաղերի 25-ամյակի տոնակատարությունը։ Տոնակատարությունը ներառում էր Լոս Անջելեսի օլիմպիական կազմկոմիտեի նախկին նախագահ Փիթեր Ուեբերրոթի ելույթը, ինչպես նաև օլիմպիական կաթսայի վառման վերագործարկումը։

Լոս Անջելեսը 2028 թվականին երրորդ անգամ կընդունի ամառային Օլիմպիական խաղերը[4]։

Հյուրընկալողի ընտրություն

խմբագրել

1972 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ահաբեկչությունից հետո, Մոնրեալի զգալի ֆինանսական պարտքերից (1976) և Ազգային օլիմպիական կոմիտեների կողմից տարբեր բոյկոտներից հետո, 1970-ականների վերջին մի քանի քաղաքներ պատրաստ էին ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ Միայն երկու քաղաքներ էին(Թեհրանը և Լոս Անջելեսը) լուրջ հայտ ներկայացրել 1984 թվականի ամառային խաղերի համար, բայց մինչ 1978 թվականին «հաղթող» քաղաքի վերջնական ընտրությունը, Թեհրանի հայտը հետ է կանչվել Իրանի հեղափոխությունից հետո Իրանի քաղաքականության փոփոխությունների և այդ երկրի իշխող համակարգի փոփոխության հետևանքով:Այսպիսով, 1984 թվականի ամառային օլիմպիական խաղերի ընտրության գործընթացը բաղկացած էր Լոս Անջելեսի մեկ վերջնական հայտից, որն ընդունեց Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)։ Ընտրությունը պաշտոնապես կատարվել է ՄՕԿ-ի 80-րդ նստաշրջանում Աթենքում 1978 թվականի մայիսի 18-ին[5]։

Լոս Անջելեսը անհաջող հայտ էր ներկայացրել նախորդ երկու ամառային օլիմպիական խաղերի համար (1976 և 1980 թվականներին, որոնք համապատասխանաբար գնացին Մոնրեալ և Մոսկվա):Միացյալ Նահանգների օլիմպիական կոմիտեն (ԱՄՕԿ) 1944 թվականից ի վեր յուրաքանչյուր Օլիմպիական խաղերի համար ներկայացրել էր առնվազն մեկ հայտ, բայց 1932 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերից հետո դա չէր հաջողվել, նախորդ անգամ միայն մեկ հայտ էր տրվել ամառային օլիմպիական խաղերի համար:

 
Բացման արարողությունը Լոս Անջելեսի Մեմորիալ Կոլիզեյում

Ջահի փոխանցում

խմբագրել

1984 թվականի օլիմպիական ջահի փոխանցումավազքը սկսվեց Նյու Յորքում և ավարտվեց Լոս Անջելեսում՝ անցնելով 33 նահանգներ և Կոլումբիայի շրջան։ Ի տարբերություն ավելի ուշ ջահերի փոխանցումների, ջահը շարունակաբար տեղափոխվում էր վազորդների կողմից ոտքով:Երթուղին կազմել է ավելի քան 9320 մղ (15000 կմ) և ներգրավել 3636 վազորդ։ Ջինա Հեմփհիլը՝ Ջեսսի Օուենսի թոռնուհին, ջահը տարավ Կոլիզեյում, անցկացրեց վազքուղու շուրջը, այնուհետև այն հանձնեց վերջին վազորդին՝ 1960 թվականի ամառային օլիմպիական խաղերի տասնամարտի հաղթող Ռաֆեր Ջոնսոնին։ Ջահով նա հպեց բոցը, որն անցավ հատուկ նախագծված դյուրավառ օլիմպիական տարբերանշանի միջով՝ վառելով բոլոր հինգ օղակները։ Ջոնսոնը դարձավ աֆրիկյան ծագում ունեցող առաջին մարդը, ով վառեց կաթսան օլիմպիական պատմության մեջ[6]։ Այնուհետև կրակն անցավ մինչև պերիստիլի վերևում գտնվող կաթսան և բոցավառ մնաց խաղեի ընթացքում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Diplomacy and the Olympic Boycott. Palgrave Macmillan.
  2. WEED, M (2008). The Games of the XXIX Olympiad in Beijing (2008). Elsevier. էջեր 171–185.
  3. LA ON THE CUSP. University of California Press. 2019 թ․ հոկտեմբերի 29. էջեր 10–28.
  4. Llewellyn, Matthew; Gleaves, John; Wilson, Wayne, eds. (2017 թ․ հոկտեմբերի 2). «The 1984 Los Angeles Olympic Games». doi:10.4324/9781315714929. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Voting, Counting and Results. Commonwealth. 2012 թ․ օգոստոսի 30. էջեր 28–30. ISBN 978-1-84859-136-3.
  6. Los Angeles, 1984. University of Illinois Press. 2020 թ․ հունվարի 30. էջեր 97–116.

Հղումներ

խմբագրել

Games|url=http://dx.doi.org/10.4324/9781315714929%7Cdoi=10.4324/9781315714929}}</ref>։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային օլիմպիական խաղեր 1984» հոդվածին։