Լիպեցկի հրուշակեղենի «Ռոշեն» գործարան (ռուս.՝ Липецкая кондитерская фабрика «Рошен»), հրուշակեղենի նախկին գործարան, որը գտնվում է Ռուսաստանի Լիպեցկ քաղաքում` Դովատորի փողոց, 3-ա հասցեում[1]։ Գործարանը պատկանել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին, որը գործարանը վերահսկում էր Ուկրաինայում գրանցված Կենտրոնական Եվրոպական հրուշակեղենի ընկերության միջոցով։ Վերջինիս է պատկանում «Ռոշեն» կորպորացիան և «Լիպեցկ» ձեռնարկության բաժնետոմսերի 99.93 %-ը[2]։ Գործարանը արտադրում էր հրուշակեղենի լայն տեսականի։ 2013 թվականից մինչև 2015 թվականը գործարանը ռուսական բյուջե է փոխանցել ավելի քան մեկ միլիարդ ռուբլի[3]։

Ռոշեն գործարան
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված1966
Գլխադասային գրասենյակԼիպեցկ, Ռուսաստան
Վերադաս կազմակերպությունՌոշեն
Անձնակազմ990 մարդ
Կայքroshen.com/ru

Պատմություն խմբագրել

Գործարանը հիմնադրվել է Խորհրդային Միությունում 1966 թվականին, Լիպեցկի № 4 հացի գործարանի անունով։ Ի սկզբանե արտադրել է բիսկվիթ, թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, «բատոն» կոնֆետներ, վաֆլե ջնարակված կոնֆետներ։ 1976 թվականին այն վերանվանվել է հացաբուլկեղենի և հրուշակեղենի գործարան։ 1986 թվականին այն դարձել է «Լիպեցկկոնիտերագրոպրոմ», իսկ 1994 թվականին՝ LIKONF բաժնետիրական ընկերություն[4]։

Գործարանը Պետրո Պորոշենկոն ձեռք է բերել 2001 թվականին։

2015 թվականի ապրիլի 16-ին Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը որոշում է ընդունել «Ռոշեն հրուշակեղենի գործարան» ԲԲԸ-ից 180 մլն ռուբլի հարկային պարտք գանձելու մասին։ 2015 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը այդ որոշման հիման վրա կալանք էր դրել Լիպեցկի գործարանի գույքի վրա։ Կալանավորված գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 2 մլրդ ռուբլի[5]։

2016 թվականի ապրիլի 19-ին Լիպեցկի «Ռոշեն» գործարանը 8 մլն ԱՄՆ դոլար հարկ է վճարել Ռուսաստանի Դաշնության գանձարանին[6]։

2017 թվականի հունվարի 20-ին ընկերության պաշտոնական կայքը հայտարարել է Լիպեցկի մարզում «Ռոշեն» ստորաբաժնման փակման մասին։ Ինչպես նշվել է կորպորացիայի պաշտոնական հաղորդագրության մեջ, այս որոշումը կայացվել է տնտեսական և քաղաքական նկատառումներից ելնելով։ Արտադրության ամբողջական դադարեցումն ու ենթակառուցվածքների ու արտադրական օբյեկտների կոնսերվածումը նախատեսված էր 2017 թվականի ապրիլին։ Ինչպես ավելի վաղ բազմիցս հաղորդվել Է, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում Լիպեցկի հրուշակեղենի գործարանի գույքի կալանքը գործարանի վաճառքը անհնար է դարձրել[7]։ Ընկերության 667 աշխատակից աշխատանքից հեռացվել է, իսկ 2017 թվականին ավարտին գործարանում հաշվվել է 72 աշխատող[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Фабрики». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  2. На Украине вступило в силу эмбарго на ввоз продуктов и товаров из России
  3. Святослав Хоменко Липецкая фабрика: сладкий привкус #зрады «BBC Украина», 01.02.2016
  4. Липецкая кондитерская фабрика Roshen. Досье
  5. Следком РФ наложил арест на имущество Roshen в Липецке // rbc.ua 28.04.2015
  6. «Рошен» в Липецке заплатил $8 млн налогов
  7. Порошенко закрывает фабрику в Липецке
  8. «Убытки кондитерской фабрики Roshen Петра Порошенко выросли в 64 раза». www.dp.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.

Գրականություն խմբագրել

  1. В. М. Колтаков. Липецк: страницы истории. — Липецк: NPO ORIUS, 1991. — С. 128, 163. — 167 с.
  2. Дипломатический ежегодник. — Москва: Международные отношения, 2004. — С. 198.