«Ռոշեն» (Roshen), հրուշակեղենի ուկրաինական կորպորացիա, հրուշակեղենի խոշոր արտադրող։

Ռոշեն
Изображение логотипа
ՏեսակՇոկոլադ արտադրող ընկերություն
Հիմնադրված է1996
ՀիմնադիրՊետրո Պորոշենկո
ՎայրԿիև, Ուկրաինա, Վիննիցա, Ուկրաինա, Կրեմենչուգ, Պոլտավայի մարզ, Ուկրաինա, Լիպեցկ, Ռուսաստան, Կլայպեդա, Լիտվա, Բուդապեշտ, Հունգարիա և Յագոտին, Կիևի մարզ, Ուկրաինա
Երկիր Ուկրաինա
ՏնօրենՊետրո Պորոշենկո
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն
Աշխատողների թիվ9000 մարդ
Դուստր ընկերություններKarl Marx Confectionery Factory?, Ռոշեն գործարան (Լիպեցկ), Roshen?, Q12114500?, Q61116071? և Bonbonetti Choco?
ՍեփականատերՊետրո Պորոշենկո
Կայքroshen.com(ուկր.)
 Roshen (company) Վիքիպահեստում

Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Կիևում։ Բացի ուկրաինականից, կորպորացիայի մեջ մտնում են լիտվական, հունգարական, ղազախական, ռուսական և չինական ստորաբաժանումները։ Արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 30 երկրներում, ներառյալ՝ Ղազախստանում, Բելառուսում, Կովկասում, Միջին Ասիայում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Մոլդովայում, Չինաստանում, Իսրայելում, Լիտվայում, Շվեդիայում, Ճապոնիայում։

«Ռոշեն» անվանումը  ձևավորվել է  ընկերության հիմնադիր Պետրո Պորոշենկոյի ազգանվան առաջին և վերջին վանկերը հեռացնելով[1]։

Ընկերության հասույթը 2015 թվականին կազմել է 500 միլիոն դոլար[2]։ Candy Industry Top 100 գլոբալ վարկանիշում 2015 թվականին «Ռոշեն» ընկերությանը շնորհվել է 22-րդ տեղը աշխարհում հրուշակեղենի ընկերությունների շրջանում[3]։ Արտադրական հզորությունների չափի և արտադրանքի ֆիզիկական քանակի շնորհիվ, ըստ այլ աղբյուրների՝ ընկերությունը զբաղեցնում է 15-րդ տեղը[4]։

Սեփականատերեր և ղեկավարություն խմբագրել

Մասնակցելով 2014 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրություններին Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ հաղթանակից հետո մտադիր է վաճառել «Ռոշեն» ընկերությունը[5]։ 2015 թվականի հունիսի 5-ին Կիևում մամլո ասուլիսի ժամանակ Պետրո Պորոշենկոն հավաստիացրել է, որ մտադիր է «Ռոշեն» կորպորացիայի իրեն պատկանող  բաժնետոմսերի փաթեթը փոխանցելN M Rothschild & Sons մասնավոր ներդրումային բանկային կազմակերպությանը, որը պատկանում է Ռոտշիլդների ընտանիքին։ 2016 թվականի հունվարին պայմանագիր է ստորագրել այդ բաժնետոմսերը հանձնել Rothschild Trust անկախ թրասթային հիմնադրամի կառավարմանը[6], որից հետո մինչ նախագահական լիազորությունների ավարտը նա արդեն չի կարող ազդել բիզնեսի վրա։

Գործունեություն խմբագրել

«Ռոշեն» կորպորացիան թողարկում է ավելի քան 320 անուն արտադրանք։ Շոկոլադե սալիկներ, շոկոլադե բատոններ, շոկոլադե, կարամելային և մարմելադե կոնֆետներ, բլիթներ, թխվածքաբլիթներ, վաֆլե արտադրանք, տորթեր, զեֆիրներ, կարկանդակներ, պաստիլա, կեքսեր։ Ընդհանուր արտադրության ծավալը տարեկան կարող է հասնել 450 հազար տոննա։ Արտադրանքի տեսականիներից առավել հայտնի է Կարլ Մարքսի անվան գործարանի արտադրության համեղ Կիևյան տորթը[7]։ Տուփով կոնֆետներից՝ «Երեկոյան Կիևը» և «Ստրելա Պոդոլսկայան»։

Արտադրական հզորություններ խմբագրել

2016 թվականի դրությամբ կորպորացիայի կազմում մտնում են հետևյալ արտադրական օբյեկտները.

  • ԲԲԸ «Կիևյան հրուշակեղենի ֆաբրիկա» Ռոշեն»[8] (ավելի վաղ Կարլ Մարքսի կիևյան հրուշակեղենի ֆաբրիկա, Ուկրաինա)
  • ԲԲԸ «Վինիցայի հրուշակեղենի ֆաբրիկա» (Ուկրաինա)[9].
  • ԲԲԸ «Կրեմենչուգի հրուշակեղենի ֆաբրիկա» Ռոշեն» (Ուկրաինա)[10].
  • ՓԲԸ «Ռոշեն» (ավելի վաղ «Կլայպեդայի հրուշակեղենի ֆաբրիկա», Լիտվա)[11]
  • Bonbonetti Choco Kft. (Բուդապեշտ, Հունգարիա)[12].
  • ԲԲԸ «Վինիցայի կաթի գործարան, Ռոշեն» (Ուկրաինա)[13]
  • ԲԲԸ «Լիպեցկի «Ռոշեն» հրուշակեղենի ֆաբրիկա» (Ռուսաստան)։ Ձեռք է բերվել 2002 թվականին։ 2016 թվականի օգոստոսի դրությամբ ֆաբրիկայի գույքը մնում է կալանքի տակ։ Ըստ կալանքի որոշման թույլատրվում է գույքի օգտագործումը, բայց արգելվում է որևէ գործողություններ կատարել (վաճառք, օտարում)[14]։ 2013 թվականի կեսից արտադրության ծավալները կրճատվեցին երկու անգամ, 2016 թվականին 1800-ից աշխատել է ընդամենը 800 մարդ[15]։ 2017 թվականի հունվարի 20-ին հայտնվել է «Ռոշեն» կորպորացիայի հայտարարությունը ըստ որի  կասեցվում է Լիպեցկի շոկոլադի արտադրական գործունեությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ «մի շարք շրջանների իշխանության մարմինների ճնշումների պատճառով առևտրական կազմակերպությունների արտադրությունը» անհնդհատ կրճատվում էր։ Մնացած աշխատողները (մոտ 700 մարդ) «ապատեղեկացված են ֆաբրիկայի առաջիկա գործունեության դադարի մասին»[16]։

Արտադրանքի սերտիֆիկացում խմբագրել

 
«Կիևյան տորթ»
 
Ռոշեն շոկոլադ

«Ռոշեն» հրուշակեղենի գործարանները սերտիֆիկացված են միջազգային ստանդարտների  ISO 9001 2008-ի որակով. և սննդի անվտանգության 2005-ի SIO 22000[17]: «Ռոշեն» կաթնամթերքի գործարանում (Վինիցա) ներդրվել է որակի կառավարման համակարգը և սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխան միջազգային ստանդարտների ISO 9001 (2015 թվականի ապրիլի 20-ին սերտիֆիկատ) և ISO 22000 (2015 թվականի մայիսի 4-ին սերտիֆիկատ)։ Համապատասխանությունը որակի կառավարման համակարգերի և սննդամթերքի անվտանգության հաստատվել է հավաստագրեր միջազգային աուդիտորական "Bureau Veritas" ընկերության։ 2016 թվականի ապրիլին ստացել է FSSC-22000 սննդի անվտանգության սերտիֆիկատ[18]:.

Էքսկուրսիա գործարանում խմբագրել

«Ռոշեն» կորպորացիան 8-ից 14 տարեկան երեխաների համար պարբերաբար անվճար էքսկուրսիաներ է անցկացնում երեք տարբեր գործարաններում՝ Կիևում, Վիննիցայում կամ Կրեմենչուգում։ Շրջայցի ընթացքում երեխաները հնարավորություն ունեն տեսնել «Ռոշեն» քաղցրավենիքի պատրաստման գործընթացը, սարքավորումների և հրուշակագործների աշխատանքը[19]։

Պատժամիջոցներ և ստուգումներ խմբագրել

Ռուսաստան

2013 թվականի հուլիսի 29-ին  Ռոսպոտրեբնաձորում մաքսային մարմիններին տվել են ցուցումներ արգելելու «Ռոշեն» ըկերության արտադրանքի ներմուծումը։ Արգելքը բացատրվում է որակի խախտումների բացահայտման և անվտանգության համար. արտադրանքի նմուշների մեջ եղած ճարպերի և օրգանոլեպտիկայի պարունակությունը չի համապատասխանում չափանիշներին, կաթնային շոկոլադի մեջ հայտնաբերվել է վտանգավոր քիմիական կապ՝ բենզպիրեն[20]։

«Ռոշենը» հայտարարություն է թողել որ ընկերությունը միշտ պահպանել է սերտիֆիկացման բոլոր կանոնները, կատարել է  անհրաժեշտ սանիտարական նորմերը պահպանելովՈւկրաինայի և ՌԴ-ի  պետական փաստաթղթերի պահանջները[21]։

2014 թվականի մարտի 21- ին «Ռոշեն» կորպորացիան ստիպված էր Ռուսաստանի տարածքում դադարեցնել գործունեությունը Տվերսկի շրջանային դատարանի կողմից ձերբակալության պատճառով։ 2014 թվականի ապրիլին կորպորացիան վերսկսել է աշխատանքը ռուսական ձեռնարկություններում[22]։

2015 թվականի ապրիլի 16-ին Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը որոշում կայացրեց  տուգանել  Լիպեցկի հրուշակեղենի ֆաբրիկան «Ռոշեն» ԲԲԸ հարկային պարտքը 180 մլն ռուբլի է:2015 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի գլխավոր վարչությունը որոշեց Լիպեցկի գործարանի գույքը  հանել կալանքից։ Կալանավորված գույքի ընդհանուր արժեքը  գնահատվում է 2 մլրդ ռուբլի[23]։

2016 թվականի սեպտեմբերին Մոսկվայի Բասմանիմ դատարանը որոշում է որ Լիպեցկի ֆաբրիկայի գույքը մնա կանխիկ կալանքի տակ։ Ըստ կալանքի որոշման թույլատրվում է գույքի օգտագործումը, բայց արգելում է որևէ գործողություն օրինակ (վաճառք, օտարում):Բացի կալանքից, որը նշանակվել էր Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի կողմից,  արգելք դրվեց նաև հարկային տեսչության կողմից յոթ այլ հողամասերի, ինչպես նաև մի շարք ոչ բնակելի շենքերի և շինությունների, այդ թվում՝ կապի օբյեկտների վրա[24]։

Ղազախստան

2013 թվականի օգոստոսի 2-ին  Ռոսպոտրեբնադձորը պաշտոնապես հաստատատեց, որ «Ռոշեն» արտադրանքը  չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի[25]։ Ըստ ստուգման արդյունքների արտադրանքի մեջ հայտնաբերվել է բենզպիրեն[26]։

Բելառուսի Հանրապետություն

2013 թվականի օգոստոսի 2-ին «Ռոշեն» արտադրանքը Մաքսային միության նորմերին համապատասխանելու համար Բելառուսի Հանրապետության սանիտարական ծառայությունները ստուգումներ սկսեցին[27]։ Նաև Բելառուսի Հանրապետության  մաքսային պետական կոմիտեն միջոցներ է ձեռնարկել թույլ չտալու Ռուսաստանի Դաշնության տարածք ներմուծել Ուկրաինայի «Ռոշեն» հրուշակեղենի գործարանի արտադրանքը, ու վերահսկելը Բելառուսի Հանրապետության տարածքով ներմուծվող հրուշակեղենի արտադրանքը[28]:Հետագայում Բելառուսի Հանրապետության առողջության պահպանման գլխավոր սանիտարական բժիշկ նախարարի տեղակալ Իգոր Գայևսկին հայտնել է, որ  Բելառուսի Հանրապետությունը չի արգելել «Ռոշեն» արտադրանքի իրացումը  իր տարածքում[29]։ Իսկ 2013 թվականի հոկտեմբերին Բելառուսի Հանրապետության պետական կոմիտեն  ստանդարտացում է հայտարարել , որ «Ռոշեն» արտադրանքում   ըստ ցուցմունքների անվտանգության խախտումներ չեն հայտնաբերվել[30]։

Մոլդովա

2013 թվականի հուլիսի 29-ին  Մոլդովայի Հանրապետության ազգային գործակալությանն  տնօրենի տեղակալ Գրիգոր Պորչեսկն հայտարարել է ուկրաինական «Ռոշեն» կորպորացիայի արտադրանքի  սննդամթերքի անվտանգության փորձաքնությունն անցկացնելու մասին[31]։ Ըստ  սննդի որակի և անվտանգության չափանիշների թեստավորման արդյունքների ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել[32]։

Տաջիկստան

2013 թվականի օգոստոսի 2-ին  հայտարարվեց, որ Տաջիկստանի Հանրապետության սանիտարահամաճարակային ծառայության Տաջիկստանդարտ  գործակալության և էներգետիկայի և արդյունաբերության նախարարության հետ համատեղ ստուգումներ սկսվեցին «Ռոշեն» արտադրամասում[33] Փորձաքննության արդյունքում ոչ մի խախտում չի արձանագրվել[34]։

Ղրղզստան

2013 թվականի օգոստոսի 13-ին հայտարարվեց, որ Ղրղզստանի Հանրապետության հիվանդությունների կանխարգելման դեպարտամենտը  «Ռոշեն» ընկերության կոնֆետների  բաղադրության անվտանգության փորձաքննություն է կատարել[35]։ Դրա արդյունքում չի հայտնաբերվել մարդու համար ոչ մի վտանգավոր նյութեր  (այդ թվում ՝ բենզոպիրենը և ծանր մետաղների աղերը)[36]։

Հայաստան

2013 թվականի օգոստոսի 29-ին Պետական սննդի անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը հրապարակել է հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն՝ «Ռոշեն» ընկերության արտադրանքում հայտնաբերվել է բենզպիրեն[37]։

Սոցիալական ծրագրեր խմբագրել

 
Roshen լողացող շատրվանը Հարավային Բուգ գետի հունով՝ Կեմպա կղզու մոտակայքում, դարձել է Վիննիցայի խորհրդանիշներից մեկը

«Ռոշեն» կորպորացիան իրականացրել է մի շարք սոցիալական ծրագրեր.

  • Կառուցել է 80 մանկական խաղահրապարակներ ամբողջ Ուկրաինայում (2004-2008 թվականներին)[38]։
  • Վեննիցայում կառուցել է նոր ծովափ[39] և լուսաերաժշտական շատրվան (բացումը 4.09.2011 թվական)[40]։
  • Խարկովի Կենտրոնական Ամանորյա հրապարակում կառուցել է սահադաշտ[41]։
  • Վերակառուցել է Խարկովի Տ. Գ. Շևչենկոյի անվան կենտրոնական այգու լուսաերաժշտական շատրվանը[42]։
  • Իրականացրել է բարեգործական նախագիծ՝ Կիևի Օխմատդետ ազգային մանկական մասնագիտացված հիվանդանոցի համար օգնություն է ցույց տվել 50 մլն գրիվնա (2015-2016 թվականներ)[43]։
  • Կանոնավոր կերպով անցկացնում է անվճար մանկական էքսկուրսիաներ՝ արտադրության քաղցրավենիք համտեսմամբ և նվերներով[44]։
  • Չերկասի կենդանաբանական այգում ընթանում է նոր մեծավանդակի շինարարությունը (բացման ամսաթիվը՝ հոկտեմբեր 2016 թվական)։
  • Պոդոլի թատրոնի նոր շենքի կառուցումը (բացման ամսաթիվ՝ մայիս 2017 թվական)[45]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Порошенко купил одну из крупнейших шоколадных фабрик Венгрии
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  3. 2015 Global Top 100 // candyindustry.com
  4. Арасланова А. Порошенко приготовил конфеты для Европы Արխիվացված 2014-03-07 Wayback Machine
  5. Порошенко объявил о передаче Roshen в «слепой траст» «РБК», 14.01.2016
  6. Rothschild Trust подтверждает подписание трастового договора по доле Порошенко в «Рошен»
  7. «Сегодня Киевскому торту исполнилось 55 лет». Корреспондент.net. 2011 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  8. «ПАО «Киевская кондитерская фабрика „Рошен"»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  9. «ПАО «Винницкая кондитерская фабрика»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  10. «ПАО «Кременчугская кондитерская фабрика „Рошен"»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  11. «Klaipeda Confectionery Factory». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  12. «Bonbonetti Choco Kft». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  13. Roshen построила за 700 млн гривень молочноконсервный комбинат в Виннице
  14. Российскую фабрику Порошенко арестовали до лета — Деньги, финансовые новости на 1+1 — ТСН.ua
  15. Липецкая фабрика: сладкий привкус #зрады — BBC Україна
  16. «Порошенко закрывает свою фабрику Roshen в Липецке». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  17. «Сертификация и контроль качества». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  18. «Винницкий молочный завод ROSHEN получил еврономер». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  19. экскурсии для детей Արխիվացված 2016-11-19 Wayback Machine.
  20. Роспотребнадзор: запрет на ввоз конфет Roshen связан с их качеством
  21. «Кондитерская Корпорация ROSHEN информирует об отсутствии фактов официальных претензий со стороны Роспотребнадзора к качеству кондитерской продукции ТМ ROSHEN». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  22. «Корпорация ROSHEN возобновила производство». Кондитерская Корпорация ROSHEN. 2014 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.23
  23. Следком РФ наложил арест на имущество Roshen в Липецке // rbc.ua 28.04.2015
  24. Roshen намерена вернуть уплаченный в бюджет РФ 181 млн рублей // Ліга. Бизнес
  25. Казахстан почав перевірку продукції Roshen — УНИАН, 02.08.2013(ուկր.)
  26. Казахські експерти не знайшли бензопірену у продукції Roshen — УНІАН, 05.08.2013
  27. Білорусь розпочала перевірку продукції Roshen — УНИАН, 02.08.2013(ուկր.)
  28. Білорусь закрила свій кордон для цукерок Roshen — УНИАН, 02.08.2013(ուկր.)
  29. Білорусь не відмовиться від українського шоколаду — УНІАН, 06.08.2013
  30. Білорусь не знайшла небезпечних компонентів у продукції Roshen — УНІАН, 07.10.2013
  31. Молдова також перевірить продукцію Roshen на шкідливість — Українська правда, 29.07.2013(ուկր.)
  32. Молдова не знайшла в солодощах Roshen «нічого шкідливого» — УНІАН, 05.08.2013
  33. Перевірити продукцію Roshen збирається ще й Таджикистан — УНИАН, 02.08.2013(ուկր.)
  34. Таджикистан не нашел никаких недостатков в продукции Roshen — УНИАН, 03.08.2013
  35. Киргизстан вирішив перевірити українські цукерки // УНІАН, 13.08.2013
  36. Киргизстан підтвердив, що в продукції Рошен немає небезпечних речовин // УНІАН, 14.08.2013
  37. Вірменія не знайшла бензопірену в цукерках «Рошен» — УНІАН, 29.08.2013
  38. «Детские площадки :: Кондитерская Корпорация ROSHEN». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  39. В Виннице открыли набережную Рошен и уникальный фонтан — События
  40. «ROSHEN Фонтан :: Кондитерская Корпорация ROSHEN». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  41. В центре Харькова работает самый большой в Украине каток — В городе
  42. В саду Шевченко открыли обновленный фонтан
  43. Врачи Охматдет: «Скептики не верили, что проект с „Рошен“ будет реализован» (фото)
  44. «Экскурсии на производство». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  45. «Рошен» рассчитывает завершить реконструкцию «Театра на Подоле» до марта 2017 года