Ռոն Արադ (եբրայերեն՝ רון ארד‎, անգլ.՝ Ron Arad, ապրիլի 24, 1951(1951-04-24)[1][2][3], Թել Ավիվ, Իսրայել[4]), դիզայներ, նկարիչ և ճարտարապետ։

Ռոն Արադ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1951(1951-04-24)[1][2][3] (73 տարեկան)
ԾննդավայրԹել Ավիվ, Իսրայել[4]
Քաղաքացիություն Իսրայել և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա (1973)[5][6] և Ճարտարապետական ասոցիացիայի ճարտարապետական դպրոց
ԵրկերDesign Museum Holon?
Մասնագիտությունճարտարապետ, համալսարանի դասախոս, դիզայներ և ակնագործ
ԱշխատավայրԿիրառական արվեստի համալսարան և Արվեստի արքայական քոլեջ[5]
Ծնողներմայր՝ Esther Peretz-Arad?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
Կայքronarad.com
 Ron Arad Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ավարտելով Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիան՝ 1973 թվականին տեղափոխվել է Լոնդոն և ընդունվել Ճարտարապետական ասոցացիայի ակադեմիա (Architectural Association School of Architecture)[8]։ 1981 թվականին Արադը դարձել է ճարտարապետական բյուրեյի հիմնադիրներից մեկը, այստեղ սկսել է ստեղծել իր առաջին արվեստի օբյեկտները արդյունաբերական արտադրության թափոններից և շինարարական մասերից[9]։ Նյութերի սահմանների ու հնարավորությունների հետ մշտական փորձերը՝ նյութի ընտրությունից մինչև ամբողջական կոմպոզիցիայի ստեղծում, նրա լրիվ նոր, ռադիկալ պատկերացումները օբյեկտների և շինությունների ձևի մասին նկարչին դարձնում են կարևոր կերպար դիզայնի և ճարտարապետության աշխարհում։

Իր կարիերայի ընթացքում Ռոն Արադը ծրագրեր է մշակել կահույքի և դիզայնի բոլոր խոշոր միջազգային ապրանքանիշների համար՝ Vitra, Kartell, Moroso, Alessi, Driade, Cappellini, Cassina, WMF, Սվարովսկի, Roca и Magis։ Համագործակցել է տարբեր նորաձևության, տեխնոլոգիական ապրանքանիշների հետ, ներառյալ՝ Adidas, Nestle, Fiat, LG, Bombay Sapphire, Սամսունգ, RuinartՀեննեսսի, Կենզո, Le Coq Sportif և շատ ուրիշներ[10]։ Նրա հրապարակային գեղարվեստական աշխատանքները զարդարում են աշխարհի շատ անկյունների հասարակական վայրերը։

2010 թվականին Արադը սկսել է համագործակցել New Eye London հետ՝ ակնոցների հավաքածու ստեղծելու համար[11]։

Դասավանդում է Վիենայի և Լոնդոնի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.royalacademy.org.uk/artist/ron-arad-ra-elect
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Artists + Artworks
  5. 5,0 5,1 https://hedendaagsesieraden.nl/2018/12/30/ron-arad/
  6. https://hedendaagsesieraden.nl/2022/07/06/bezalel/
  7. https://web.archive.org/web/20210109231326/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/current-royal-designers-for-industry
  8. «Ron Arad Biography». 14.06.2006.
  9. Alexia Antsakli Vardinoyanni. «A straight line is also a curve». ArtFlyer.
  10. Anthony Haden-Guest (24.09.2009). «RON ARAD». Interview Magazine.
  11. Ron Arad Holon Design Museum, Israel // Architectural Design. — 2006-11. — В. 6. — Т. 76. — С. 50–50. — ISSN 0003-8504. — doi:10.1002/ad.355

Արտաքին հղումներ

խմբագրել