Կենզո (ֆր.՝ Kenzo), հագուստի, կոշիկների և լյուքս դասի այլ իրերի ֆրանսիական ապրանքանիշ։

Կենզո
Изображение логотипа
Տեսակապրանքային նշան
Անվանված է ի պատիվԿենզո Տակադա
Հիմնադրված է1970
ՀիմնադիրԿենզո Տակադա
Երկիր Ֆրանսիա
Կայքkenzo.com(անգլ.)
 Kenzo Վիքիպահեստում

Նորաձևության տունը հիմնադրվել է 1970 թվականին՝ ճապոնացի դիզայներ Կենզո Տակադայի կողմից։ Կենզո Տակադան ծնվել է Ճապոնիայում, ապա 1964 թվականին տեղափոխվել է Փարիզ` իր կարիերան նորաձևության աշխարհում սկսելու համար։ Աստիճանաբար նա հայտնի է դարձել` հմտորեն համատեղելով ասիական և ճապոնական առանձնահատկությունները եվրոպական բարձր նորաձևության բարձր կանոնների հետ։ Առաջին բացված բուտիկը կոչվել է «Jungle Jap», որը տեղակայվել է Փարիզում։

Օգտագործվել են զարդարանքներ, որոնք պատրաստվել են` ջունգլիների գեղագիտությունից ոգեշնչված։ Սկզբում Կենզոն մասնագիտացել է կանանց ձեռագործ հագուստի ստեղծման ոլորտում։ 1983 թվականին Կենզոն սկսել է թողարկել տղամարդու, ապա` մանկական հագուստ։ 1987 թվականին սկսել է թողարկել ներքին հարդարանքի արտադրանքներ[1]։ Ներկայումս Կենզոն միջազգային պրեմիում ապրանքանիշ է, պատկանում է LVMH-ին, որը գնել է այն 1993 թվականին[2]։

Ռազմավարություն

խմբագրել

2011 թվականից ի վեր Ումբերտո Լեոնը և Քերոլ Լիմը ապրանքանիշի ստեղծագործական տնօրեններն ու գլխավոր դիզայներն են[3][4]։ Նրանք իրենց հիմնական նպատակն են համարում նորաձևության «վայրի» աշխարհը ցնցելը[5]։ Կենզոյի պատկերանշանային վագրային շապիկը և ապրանքանիշի այլ իրեր կրել են շատ հայտնիներ, որոնց թվում են Բիյոնսեն, Սելենա Գոմեսը, Ջոան Սմոլսը, Զոույի Դեշանելը, Swizz Beatz-ը, Լորդը և Ռիհաննան։

Ինչպես Կենզո Տակադան 1970-ականներին` Ումբերտոն և Քերոլը դեմ են ստանդարտ ակնկալիքներին և նորաձևության միտումներին։ Նրանք հավաստիացնում են, որ փորձում են ստեղծել իրեր` 21-րդ դարի համատեքստում[5]։ Յուրաքանչյուր հավաքածու ստեղծելիս նրանք համագործակցել են ավանգարդիստ նկարիչների, երաժիշտների, դերասանների և դիզայներների հետ[6]։ Օրինակ, 2014 թվականի աշնանային հավաքածուի ժամանակ ապրանքանիշը համագործակցել է ռեժիսոր Դեյվիդ Լինչի հետ, որը մասնակցություն ունեցել է ցուցադրության երաժշտական ուղեկցությանը և ստեղծել է հավաքածուի ոգուն համապատասխան քանդակ[6]։ Ֆրանսիացի նկարիչ-պատկերազարդող Ռեբեկա Դոթրերը համագործակցել է ընկերության հետ` օծանելիքի դիզայնի ոլորտում[7]։

Համագործակցություն

խմբագրել

2016 թվականին Կենզոն հայտարարել է H&M ապրանքանիշի հետ համատեղ հավաքածուի թողարկման մասին։ Այս հավաքածուն վաճառքի է հանվել 2016 թվականի նոյեմբերի 3-ին[8]։ 2018 թվականի մարտի 20-ին Կենզոն Բրիթնի Սփիրսին ընտրել է որպես «La Collection Memento No. 2 » նոր հավաքածուի դեմք[9]։ #KenzoLovesBritney-ի համագործակցության մեջ ներկայացված էր կանացի և տղամարդկանց բազմաթիվ ջինսե հագուստ[10]։ 2013 թվականին Կենզոն ավստրիացի դիզայներների հետ գործարկել է Kenner բիզնեսի հագուստի շարքը, սակայն ցածր պահանջարկի պատճառով արտադրությունը դադարեցվել է։

Բարեգործություն

խմբագրել

Ումբերտո Լեոնը և Քերոլ Լիմը մեծացել են Կալիֆոռնիայում և քաջատեղյակ են, թե ինչպես են մարդկային կենսագործունեության թափոնները վնասում ծովային էկոհամակարգը, ուստի նրանք որոշել են միանալ Համաշխարհային օվկիանոսի աղտոտվածության դեմ Blue Marine Foundation-ի[11]` որսագողության և վնասակար թափոնների դեմ պայքարին։ «Մենք կցանկանայինք համագործակցել հեռանկարային կազմակերպության հետ, որը մտահոգվում է օվկիանոսի հետ ներդաշնակորեն գոյակցելու հնարավորության մասին։ Ուսումնասիրել ենք շատ տարբեր բարեգործական կազմակերպություններ, և Blue Marine Foundation-ը մեզ համար կատարյալ տարբերակ էր։ Մենք իրապես աջակցում ենք կայուն, վերահսկվող ձկնաբուծարանների և ծովային արգելանոցների ձևավորմանն ուղղված նրանց առաքելությանը։ Մենք շատ հպարտ ենք Կենզոյի և Կապույտ ծովային հիմնադրամի միջև գոյություն ունեցող այս երկարամյա գործընկերությամբ և հուսով ենք, որ խթանելու ենք մարդկանց շրջանում աշխարհի օվկիանոսներին սպառնացող վտանգների մասին ավելի մեծ պատկերացմանը»[12]։

Ի նշանավորում իրենց համակագործակցության` Կենզոն 2014 թվականի գարուն-ամառ հավաքածուի մեջ թողարկել է պարկուճների հավաքածու՝ «Չկա ձուկ՝ չկա ոչինչ» կարգախոսով (անգլ.՝ No fish no nothing). հավաքածուի վաճառքից ստացված ողջ հասույթը նվիրաբերվել է Համաշխարհային օվկիանոսի հիմնադրամին[13]։ 2014 թվականի մարտի 21-ից մարտի 27-ը Կենզոն Փարիզի իր խանութներից մեկում ակցիա է անցկացրել. հատուկ էկրանը թույլ է տվել գնորդներին դիտել և հագուստ գնել, իսկ յուրաքանչյուր գնումից հետո թվային ակվարիումում էկրանին ավելացվել է մեկ ձուկ։ Ձուկն ավելացվել է նաև ինտերնետում խանութի լուսանկարը #NoFishNoNothing հեշթեգով տեղադրելիս[14]։

Ապրանքանիշի գլխավոր դիզայներներ

խմբագրել
  • Կենզո Տակադա, 1970-2000 թվականներ[2]
  • Ժիլ Ռոսյե, 2000-2004[2]
  • Անտոնիո Մարաս, 2004-2011[2]
  • Ումբերտո Լեոն, 2012-2019 թվականից[2]
  • Քերոլ Լիմ, 2012-2019 թվականից[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Legal mentions». kenzo.com.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Kenzo». The Cut.
  3. «Kenzo in Dubai | Mall of the Emirates». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  4. «About - OPENING CEREMONY». openingceremony.us. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  5. 5,0 5,1 «Kenzo». LVMH.
  6. 6,0 6,1 «Kenzo - Farfetch». www.style.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  7. Grangeray, Emilie Les univers multiples de Rebecca Dautremer(ֆր.) // Le Monde : Газета. — 2009.
  8. «Kenzo X H&M». Ikon London Magazine. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  9. Bobb, Brooke. «Britney Spears On Her Kenzo Campaign And How She Defines Mum Fashion». Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  10. «Kenzo is getting a 'Piece of' Britney Spears, the face of its La Collection Memento No. 2». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  11. «Blue Marine Foundation - United To Protect The Oceans». bluemarinefoundation.com.
  12. http://www.bluemarinefoundation.com/wp-content/uploads/2014/02/Vogue_KENZO_uk.pdf
  13. «News & Documents». LVMH.
  14. «Transparency». kenzo.com.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենզո» հոդվածին։