Ռոնելա Հայաթի (սեպտեմբերի 2, 1989(1989-09-02), Տիրանա, Ալբանիա), հայտնի նաև որպես Ռոնելա, ալբանացի երգչուհի, երգահան և պարուհի։ Ծնվել և մեծացել է Տիրանայում։ Նա նախքան երաժշտության կարիերան սկսելը մանկուց սկսել է ելույթ ունենալ երգի և պարի տարբեր մրցույթներում։ Հայաթին հայտնի է յուրահատուկ երաժշտական ոճով և ներկայացման ձևով։ 2021 թվականին 60-րդ «Festivali i Këngës» երաժշտական մրցույթում հաղթելուց հետո դարձավ Ալբանիայի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում։

Ռոնելա Հայաթի
Բնօրինակ անունալբ․՝ Ronela Hajati
Ծնվել էսեպտեմբերի 2, 1989(1989-09-02) (34 տարեկան)
Տիրանա, Ալբանիա
Երկիր Ալբանիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Ronela Hajati Վիքիպահեստում

Կյանք և կարիերա խմբագրել

1989-2020: Վաղ կյանք խմբագրել

Ռոնելա Հայաթին ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 2-ին նախկինում Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության կազմում գտնվող Տիրանա քաղաոում՝ ալբանացիների ընտանիքում[1][2]։ Նրա մայրը Կորչայից է, իսկ հայրը՝ Մարաշ Հայաթին՝ Շկոդերից[3][4]։ Երաժշտության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերելով դեռ փոքր տարիքից՝ Հայաթին տարրական դպրոցում սովորել է բալետ և դաշնամուր[5]։ Նա նաև մասնակցել է ալբանական երգի և պարի մի շարք մրցույթների[2][6]։ Հայաթին շարունակեց իր վաղ կարիերան՝ մասնակցելով տարբեր միջոցառումների, ինչպիսիք էին «Top Fest»-ը և «Kënga Magjike»-ն[1]։ 2013 թվականի մայիսին մեծ իրարանցում առաջացրած «Mala Gata» սինգլի թողարկմամբ նա զգալի ճանաչում ձեռք բերեց ալբանախոս Բալկաններում[7]։ 2013 թվականի վերջին նա մասնակցեց «Kënga Magjike» երաժշտական մրցույթի 15-րդ թողարկմանը «Mos ma lsho» («Մի թող ինձ») երգով, որը նրան շնորհեց համացանցի համակրանք մրցանակ մեծ եզրափակչում[8]։ 2015 թվականի դեկտեմբերին Հայաթին թողարկեց իր հաջորդ սինգլը՝ «A do si kjo» («Կցանկանայի դա») և Ալբանիայում զբաղեցրեց 13-րդ տեղը[9][10]։ Հաջորդ չարթերային «Marre» («Merry») սինգլը թողարկվեց 2016 թվականի հունիսին և նույնպես զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը[11]։

2017-2018 թվականներին Հայաթին թողարկեց հաջորդ չորս սինգլները, այդ թվում՝ «Mos ik» («Մի գնա»), «Sonte» («Այս գիշեր»), «Maje men» («Վեհ տղամարդիկ») և «Do ta luj» («Ես կխաղամ այն»), որոնք հասան կոմերցիոն հաջողությունների և Ալբանիայում մտան 30 լավագույնների մեջ[12][13][14][15]։ 2018 թվականի դեկտեմբերին Հայաթին հաջողությամբ վերադարձավ «Kënga Magjike»՝ մասնակցելու մրցույթի 20-րդ թողարկմանը՝ «Vuj» երգով, որում նա ի վերջո զբաղեցրեց չորրորդ տեղը[16]։ 2019 թվականի մարտին, որոշ ժամանակ բացակայելուց հետո, երգչուհին թողարկեց «Pa dashni» («Առանց սիրո») երգը և Ալբանիայում զբաղեցրեց վեցերորդ տեղը[17][18]։ Նրա հաջողությունը չարթերում մեկնարկեց 2019 թվականի հունիսին «Çohu» («Վեր կաց») սինգլով՝ ալբանացի ռեփեր Դոն Ֆենոմի մասնակցությամբ, որը հայտնվեց երկրի թոփ 100-ի յոթերորդ տեղում[19][20]։ 2020 թվականի հուլիսին ալբանական «KF Tirana» ֆուտբոլային ակումբը դիմեց Հայաթիին՝ հովանավորելու և կատարելու ակումբի օրհներգը «Bardh' e blu» («Սպիտակ և կապույտ»)՝ ակումբի հարյուրամյակի տոնակատարության շրջանակներում[21][22]։

2021-Մեր օրեր։ RRON և Եվրատեսիլ խմբագրել

Հայաթին 2021 թվականի մարտին հայտարարեց իր դեբյուտային «RRON» ալբոմի մասին[23]։ Նրա գլխավոր «Prologue» սինգլը նույն ամսին հայտնվեց Ալբանիայի Թոփ 100-ի 19-րդ հորիզոնականում, իսկ մեկ ամիս անց բարձրացավ երկրորդ տեղը[24][25]։ Երկրորդ սինգլը՝ «Shumë i mirë» (Աղմուկ և խաղաղություն), որը 2021 թվականի վերջին հասել է 15-րդ տեղը, առաջադրվել է մրցանակի 2021 թվականին Չեռնոգորիայի Ուլցին քաղաքում անցկացվող «Netët e Klipit Shqiptar» Գալա-համերգում։ «Shumë i mirë»-ից հետո երրորդ «Aventura» սինգլը, որը թողարկվել է 2021 թվականի մայիսին, զբաղեցրել է երրորդ տեղը իր հայրենի երկրում[24][25]։ 2021 թվականի հունիսին Հայաթին համագործակցեց կոսովացի-ալբանացի երաժիշտ Վիգ Պոպպոյի հետ ալբոմի չորրորդ «Alo» սինգլում, որն այդ ամսվա թոփ 15-ի մեջ էր մտնում[26][27]։ 2021 թվականի հոկտեմբերին թողարկված «Leje» («Ես թույլ եմ տալիս») ալբոմը, ի վերջո, զբաղեցրեց 13-րդ տեղը[28]։ Ալբանական «RTSH» հեռուստաընկերությունը 2021 թվականի նոյեմբերին հաղորդել է, որ Հայաթին ընտրվել է 20 մասնակիցների մեջ՝ մասնակցելու «Festivali i Këngës» մրցույթի 60-րդ թողարկմանը՝ «Sekret» երգով[29]։ Նույն ամսին նրան դիմել են նաև Տիրանայում հայտնի «Nata e Bardhë» փառատոնում ելույթ ունենալու համար[30]։ 2021 թվականի դեկտեմբերին «Festivali i Këngës»-ի մեծ եզրափակչի ժամանակ Հայաթին հայտարարվեց մրցույթի հաղթող և այդպիսով ընտրվեց որպես Ալբանիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում[31][32]։

Արտիստայնություն խմբագրել

Հայաթին հայտնի է յուրահատուկ երաժշտական ոճով և ներկայացման ձևով։ Նրան հիմնականում նկարագրում են որպես փոփ արտիստ, չնայած նա փորձարկումներ է կատարում տարբեր երաժշտական ժանրերի, այդ թվում՝ ռիթմ ընդ բլյուզի և ռեգգիի մեջ[1][33][34][35]։ Նա հայտնի ամերիկացի երաժիշտ Մսյքլ Ջեքսոնին անվանել է իր կուռքը և իր ամենամեծ երաժշտական ազդեցություններից մեկը[36]։ Հայաթին նաև պուերտոռիկացի երաժիշտ Ռիկի Մարտինի երկրպագուն է և ներկա է եղել 2021 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում կայացած նրա համերգին[36]։

Անձնական կյանք խմբագրել

Հայաթին համարվում է մարմնի և ինքնավստահության խորհրդանիշ[37][38][39]։ Նա նաև զուսպ մարդ է իր անձնական կյանքում։ 2015 թվականին նա հարաբերություններ սկսեց ալբանացի երաժիշտ Յանգ Զերկայի հետ, ում հետ նա համագործակցում էր բազմաթիվ սինգլներում և երաժշտական տեսահոլովակներում, նախքան բաժանումը 2018 թվականին[40]։ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաթին ապրում է իր մոր հետ Տիրանայում[41]։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

  • RRON (TBA)

Սինգլներ խմբագրել

Որպես առաջատար արտիստ խմբագրել

Անվանում Տարեթիվ Դիրքը չարթերում Ալբոմ
«ALB»
[42]
«Requiem»

(Օրգեսա Զաիմիի հետ)

2006 Չկա տվյալ Առանց ալբոմի
«Me ty nuk shkoj» 2007
«Shume Nice» 2009
«Kam frikë te të dua»
«Harroje» 2010
«Neles»
(Visari Skillz-ի հետ)
2011
«Nuk ka më kthim» 2012
«Mala Gata» 2013
«Mos ma lsho»
«Veç na»
(Agon Amiga-ի հետ)
2014
«A do si kjo» 2015 13
«Amini» 2016
«Marre» 13
«Syni i jemi»
(Young Zerka-ի հետ)
«Mos ik» 2017 21
«Ladies»
«Sonte»
(Lyrical Son-ի հետ)
22
«Diamanta»
(с Young Zerka)
«Maje men» 2018 24
«Do ta luj» 18
«Vuj»
«Pa dashni» 2019 6
«Çohu»
(Դոն Ֆենոմի մասնակցությամբ)
7
«Lage» 6
«MVP» 1
«Genjeshtar je X Pare» 2020 16
«Bardh e blu»
«Prologue» 2021 2 RRON
«Shumë i mirë» 15
«Aventura» 3
«Alo»
(Վիգ Պոպպաի հետ)
14
«Leje»
(Կլեմենտի հետ)
13
«Sekret» Առանց ալբոմ
«—» նշանակում է ձայնագրություն, որը չի հայտնվել չարթերում կամ չի թողարկվել այդ տարածքում։

Արտիստների հետ համագործակցություն խմբագրել

Անվանում Տարեթիվ Ալբոմ
«Ka je 2x»
(Ադրիան Գաջա և Ռոնելա Հայաթի)
2017 Ոչ ալբոմային սինգլներ
«Dilema»
(Դոն Ֆենոմ և Ռոնելա Հայաթի)
2019

Երգերի հեղինակ խմբագրել

Երգ Տարեթիվ Արտիստ Ալբոմ Ծանոթագրություններ
«Anna» 2018 Young Zerka Առանց ալբոմի [43]
«Nuk ma nin» [44]
«Maraz» 2019 Anxhela Peristeri [45]
«Lujta» 2020 [46]
«Oj dashni» 2021 Ardit Çuni [47]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ronela Hajati – Biografia» (ալբաներեն). TeksteShqip. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  2. 2,0 2,1 «Ronela Hajati #Bio» (ալբաներեն). Top Channel. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  3. «A e dini prej nga e ka origjinën Ronela Hajati?» (ալբաներեն). Privé. 2018 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 14-ին.
  4. «Ronela Hajati i emocionon të gjithë, bën gjestin më të bukur për babanë e ndjerë (FOTO)». Shekulli (ալբաներեն). 2020 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  5. «10 gjëra që mbase nuk i dinit për Ronela Hajatin». Anabel Magazine (ալբաներեն). 2018 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. «Ronela Hajati bëhet nostalgjike, ja fotot nga fëmijëria». Bota Sot (ալբաներեն). 2016 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  7. «Ronela publikon këngën e re». Telegrafi (ալբաներեն). 2013 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  8. «Besa fituese e Kënga Magjike 2013». Lajme (ալբաներեն). 2013 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  9. «Ronela publikon 'A do si kjo'» (ալբաներեն). Klan Kosova. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  10. Velija, Kreizia (2016 թ․ ապրիլի 15). «Ronela Hajati, ja kur e publikon këngën e re» (ալբաներեն). Top Albania Radio. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  11. «Ronela Hajati publikon 'Marre-n'». Telegrafi (ալբաներեն). 2016 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  12. «Zbuloni se kujt i thotë Ronela Hajati 'Mos Ik'» (ալբաներեն). Top Channel. 2017 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  13. «Ronela Hajati: Do doja të fitoja dy çmime në natën e madhe të 'Top Music Awards'» (ալբաներեն). Top Channel. 2017 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  14. «Ronela Hajati rikthehet në 'The Top List' me 'Maje Men', si këngë e sugjeruar nga publiku, pas shumë javësh mungesë» (ալբաներեն). Top Channel. 2018 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  15. «Ronela Hajati: 'Do ta luj', një këngë që ta kërcejnë dhe ata që më kanë inat» (ալբաներեն). Top Channel. 2018 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  16. «Ronela: Mora gjithçka që kam dashur në 'Kënga Magjike', dashurinë tuaj». Telegrafi (ալբաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 10-ին.
  17. «Ronela Hajati po vjen 'Pa dashni'». Telegrafi (ալբաներեն). 2019 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. «Ronela Hajati publikon këngën e re 'Pa dashni'». Telegrafi (ալբաներեն). 2019 թ․ մարտի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  19. «Ronela Hajata dhe Don Phenom publikojnë 'Çohu'». Koha Ditore (ալբաներեն). 2019 թ․ հունիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  20. «Dy këngë nga Ronela dhe Don Phenom këtë javë, po vetëm njëra gjen vend në 'The Top List'» (ալբաներեն). Top Channel. 2019 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
  21. «Ronela Hajati vjen ndryshe, publikon këngën dedikuar ekipit të Tiranës» (ալբաներեն). ABC News. 2021 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  22. «Publikohet 'Bardh' e blu', kënga mbështetëse për KF Tiranën nga Ronela Hajati dhe DJ Sardi». Telegrafi (ալբաներեն). 2020 թ․ հուլիսի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 2-ին.
  23. «Ronela Hajati së shpejti lanson albumin 'Rron', pas 20 vitesh karrierë». Telegrafi (ալբաներեն). 2021 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  24. 24,0 24,1 «Ronela Hajati publikon këngën e parë 'Prologue' nga albumi 'Rron', vjen me paraqitje unike në klip». Telegrafi (ալբաներեն). 2021 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  25. 25,0 25,1 «Ronela gati për albumin, por kënga e parë pak si e çuditshme» (ալբաներեն). Top Channel. 2021 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  26. «Publikohet 'Alo' nga Ronela Hajati dhe Vig Poppa». Telegrafi (ալբաներեն). 2021 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  27. Reka, Sindi (2021 թ․ հունիսի 16). «Ronela Hajati tregon bashkëpunimin e rradhës me reperin e njohur shqiptar dhe ka një datë publikimi!» (ալբաներեն). Top Albania Radio. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 22-ին.
  28. Reka, Sindi (2021 թ․ սեպտեմբերի 22). «Ronela do të sjellë "Leje" më shpejt nga çfarë mendonim!». Top Albania Radio (ալբաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 6-ին.
  29. Tejeci, Erdi (2021 թ․ նոյեմբերի 9). «Albania: Festivali i Këngës 60 artists include Mirud, Alban Ramosaj and Ronela Hajati». Wiwibloggs. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  30. Demetja, Kris (2021 թ․ նոյեմբերի 21). «Për të gjithë ju që iu kishte munguar, rikthehet 'Nata e Bardhë'!» (ալբաներեն). Top Albania Radio. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
  31. «The 'Sekret' is out: Ronela Hajati will represent Albania 🇦🇱». European Broadcasting Union (EBU). 2021 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  32. «Ronela Hajati fiton vendin e parë në Festivalin e Këngës» (ալբաներեն). Radio Televizioni Shqiptar (RTSH). 2021 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  33. «Ronela Hajati publikon këngën e re 'Lage'». Telegrafi (ալբաներեն). 2019 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  34. «Verës së nxehtë vetëm Ronela i bën derman, ju lag të gjithëve». Top Channel (ալբաներեն). 2019 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  35. «Ronela Hajati publikon këngën e re 'Do ta luj'». Telegrafi (ալբաներեն). 2018 թ․ հունիսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
  36. 36,0 36,1 «Ronela Hajati sapo na prezantoi idhullin e saj». Kosovarja-ks (ալբաներեն). 2018 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  37. «Ronela Hajati tërheq vëmendje me pozat ku thekson të pasmet». Telegrafi (ալբաներեն). 2020 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  38. «'Super Photoshop, je dhe dy herë kaq' – Ronela Hajati nuk ia përton një përgjigje ndjeksës, zbulon edhe nëse ështe ende beqare» (ալբաներեն). 2021 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: Text "Telegrafi" ignored (օգնություն)
  39. «Ronela e vetmja këngëtare që ka guximin të dalë siç e ka falë Zoti». Kosovarja (ալբաներեն). 2020 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  40. «Ronela Hajati dhe Young Zerka i japin fund lidhjes 3-vjeçare, mosmarrëveshjet që i çuan drejt ndarjes» (ալբաներեն). 2018 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին. {{cite web}}: Text "Telegrafi" ignored (օգնություն)
  41. «'E dua burrin Shqiptar, dua të dashuroj por…' – Ronela Hajti zbulon më kë jeton dhe sherrin ku 'bëri të vdekur një djalë': Qeshte e tallej syte më bënin xixa» (ալբաներեն). 2021 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: Text "Telegrafi" ignored (օգնություն)
  42. Note: «The Top List» are the charts conducted by Top Channel since December 2015. For peak positions in Albania:
  43. «Young Zerka publikon projektni e ri 'Anna'». Telegrafi (ալբաներեն). 2018 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
  44. «'Nuk ma nin', publikohet kënga e re nga Young Zerka». Telegrafi (ալբաներեն). 2018 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
  45. «'Maraz', thotë Anxhela Peristeri në projektin e ri». Lajmi (ալբաներեն). 2019 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
  46. «Anxhela Peristeri e ka lansuar klipin e këngës 'Lujta'». Telegrafi (ալբաներեն). 2020 թ․ հուլիսի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
  47. «'Oj dashni', Çiljeta Xhilaga publikon duetin me këngëtarin e njohur» (ալբաներեն). ABC News. 2021 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.