Ռոյ Ջոնս Կրտսեր
Ռոյ Ջոնս-Կրտսեր (անգլ.՝ Roy Jones Jr., հունվարի 16, 1969[1][2], Փենսակոլա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ։ 1988 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Կիսածանր քաշի աշխարհի բացարձակ չեմպիոն։ IBF վարկածով միջին կարգային աշխարհի չեմպիոն (1993-1994 թթ.), IBF վարկածով երկրորդ միջին կարգային չեմպիոն (1994-1996 թթ.), WBC վարկածով կիսածանր (1997, 1997-2002 և 2003-2004 թթ., WBA վարկածով՝ 1998-2002 թթ., IBF վարկածով՝ 1999-2002 թթ.)։ 1990-ական թվականներին Ամերիկայի լրագրողների ասոցիացիան անվանել է Ջոնսին «Տասնամյակի բռնցքամարտիկ»[3]։ Վարկանիշով գլխավորել է pound for pound ամսագիրը 1996, 1999 և 2003 թվականներին։ Բռնցքամարտի պատմության մեջ առաջին բռնցքամարտիկը, ով դարձել է չեմպիոն միջին քաշային կարգում, իսկ հետո 2-րդ միջին քաշայինում[4]։
Ռոյ Ջոնս Կրտսեր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Ռոյ Ջոնսը 2012 թվականին, Մոսկվա | |||||||
Ընդհանուր տեղեկություններ | |||||||
Ամբողջական անուն | Ռոյ Լավեստա Ջոնս կրտսեր (անգլ.՝ Roy Levesta Jones Jr.) | ||||||
Մականուն | Կրտսեր (անգլ.՝ Junior) Կապիտան Հուք (անգլ.՝ Captain Hook) Ար Ջեյ (անգլ.՝ RJ) Սուպերմեն (անգլ.՝ Superman) | ||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ Ռուսաստան | ||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 16, 1969[1][2] (55 տարեկան) | ||||||
Ծննդավայր | Պոնսակոլա, Ֆլորիդա, ԱՄՆ | ||||||
Քաշային կարգ | Ծանր (90,8 կգ-ից ավել) Գերծանր (մինչև 90,8 կգ) Կիսածանր (մինչև 79,45 կգ) Կիսամիջին (մինչև 76,27 կգ) Միջին (մինչև 72,64 կգ) | ||||||
Դիրք | ձախակողմյան | ||||||
Հասակ | 180 սմ | ||||||
Ոճ | Աութֆայթեր | ||||||
Մարզիչ | Էլթոն Մերքերսոն | ||||||
ռեյտինգи | |||||||
WBC-ի ռեյտինգի տեղ | 15 | ||||||
WBA-ի ռեյտինգի տեղ | 17 | ||||||
IBF-ի ռեյտինգի տեղ | 9 | ||||||
WBO-ի ռեյտինգի տեղ | 18 | ||||||
NABO-ի ռեյտինգի տեղ | 11 | ||||||
Պրոֆեսիոնալ կարիերա | |||||||
Վերջին մարտ | 17 փետրվարի, 2017 թվական | ||||||
Մարտերի թիվ | 74 | ||||||
Հաղթանակների թիվ | 65 | ||||||
Հաղթանակ նոկաուտով | 47 | ||||||
Պարտություն | 9 | ||||||
Սիրողական կարիերա | |||||||
Մարտերի թիվ | 134 | ||||||
Հաղթանակների թիվ | 121 | ||||||
Պարտությունների թիվ | 13 | ||||||
Մեդալներ
| |||||||
royjonesjr.com | |||||||
boxrec-ի ցանկ |
Բացի բռնցքամարտից, Ռոյ Ջոնսը հայտնի է իր երաժշտական և դերասանական կարիերայով։ 2001 թվականին նա ձայնագրել է իր առաջին ռեփ ալբոմը, իսկ 2003 թվականին նկարահանվել է «Մատրիցա։ Վերալիցքավորում» ֆիլմում կապիտան Բալլարդայի դերում։ Նա նաև նկարահանվել է «Ունիվերսալ զինվորը» ֆիլմում, որը թողարկվել է 2012 թվականին[5]։
Ունի Ռուսաստանի և Ամերիկայի քաղաքացիություն[6]։
Սիրողական կարիերա
խմբագրելՌոյ Ջոնս-Կրտսերը ծնվել է Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքում 1969 թվականի հունվարի 16-ին։ Դեռ մանուկ հասակից նրա հայրը՝ Ռոյ Ջոնս-Ավագը՝ նախկինում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, փորձել է որդուն տանել իր ճանապարհով, սակայն միայն 10 տարեկանից Ռոյը սկսեց զբաղվել բռնցքամարտով[7]։ Կշռելով ընդամենը 32 կիլոգրամ, Ջոնսը հաղթում էր իր 14 տարեկան հակառակորդներին, որոնք կշռում էին 40 կգ։ 11 տարեկանում նա հաղթել է «Ոսկե ձեռնոցներ» մրցաշարը՝ Ալաբամա նահանգում, իսկ հետո, 4 տարի անընդմեջ կրկնել է նույն հաջողությունը։ 1982 թվականին Sunshine State Games մրցաշարում կարողանում է միավորներով հաղթել այնպիսի մրցակցի, որը հետագայում նրան պրոֆեսիոնալ բռնցքամարտում շատ տհաճություններ է պարգևում։ Դա Ջոնսի հասակակից Անտոնիո Թարվերն էր։ 1984 թվականին նա հաղթում է ԱՄՆ-ում տեղի ունեցող Պատանեկան Օլիմպիական խաղերում, իսկ ևս 2 տարի անց 64 կգ քաշային կատեգորիայում հաղթում է «Ոսկե ձեռնոցներ» ամերիկյան ազգային հեղինակավոր մրցաշարում՝ եզրափակչում միավորների միջոցով հաղթելով Վիկտոր Լևինին։ Եվս մեկ տարի անց նա պայքարում է նույն մրցաշարում՝ արդեն 71 կգ քաշային կարգում, և եզրափակչում ջախջախում Ռեյ Մակելրոյին[8]։
1986 թվականին նա միավորներով պարտվում է «Բարի կամք խաղ» միջազգային մրցույթում Իգր Ռուժնինկովին՝ հաղթելով բրոնզ։ Եվս մեկ հայտնի պարտություն է տեղի ունեցել, երբ նա փորձել է 3-րդ տարին անընդմեջ հաղթել «Ոսկե ձեռնոցներ»-ում[9][10]։ Առաջիկա 3 հանդիպումներում նա անպարտելի էր, այդ թվում նաև հաղթեց Թոմաս Տեյտային (միավորներով), Ֆաբիան Ուիլյամին (3-րդ ռաունդում նոկաուտով)։ Կիսաեզրափակչում նրա մրցակիցն Ջերալդ Մակկլեանն էր։ Բոլոր 3 ռաունդներն անցան բարձր մակարդակով, երկուսի կողմից էլ նկատվում էին հուժկու հարվածներ, սակայն արդյունքում ժյուրին հաղթանակը տվեց Մակելլանին։ Սակայն նա Ջոնսից այնպիսի հարված էր ստացել ծնոտին, որ մեկ ամսից ավել չէր կարողանում մասնակցել նույնիսկ սպարրինգներին[11][12]։
1988 թվականին Օլիմպիական խաղերն էին։ Նախ և առաջ նա պետք է մտներ եզրափակիչ ընտրական մրցաշարը, որտեղ ամեն մի հորիզոնականի համար վիճարկում էին 8 ազգային հավաքականի մասնակիցներ[13]։
- ԱՄՆ-ի ազգային մրցաշարի արծաթե մեդալակիր (71 կգ քաշային կարգում հաղթող դարձավ Ֆրենկի Լայլզը, այդ թվում նաև հաղթանակ տանելով Ջոնսի հետ մենամարտում միավորների միջոցով)։
- «Ոսկե ձեռնոցներ» մրցաշարի հաղթող (Դա եղել է Ռեյ Մաքելրոյը, ով եզրափակչում հաղթել է Մակելլանաին)։
- ԱՄՆ-ի «Զինված ուժեր» առաջնության չեմպիոն։
- «Զինված ուժեր» առաջնության մասնակից, ով անցել էր որակավորման փուլ։
- Որակավորման փուլ անցած 2 հաղթողներ։
- Ինչպես նաև մեկ բռնցքամարտիկ, ֆեդերացիայի կողմից ընտրված, ով իրենց գնահատմամբ արժանի է մասնակցելու Օլիմպիական խաղերին։
Առաջին 2 մրցաշարերում պարտվելուց հետո, Ջոնսը փորձել է հաղթել արևելյան որակավորման մրցաշարում, սակայն այնտեղ էլ անհաջողությունների է հանդիպում։ Միակ միջոցը այն էր, որ նա կընտրվի ֆեդերացիայի կողմից, որը և տեղի ունեցավ։ Արդյունքում նա հաղթում է եզրափակիչ որակավորման փուլում՝ երկու անգամ հաղթանակ տանելով Ֆրենքի Լայլզայի հետ մենամարտում։ Մարտերը անցնում էին շատ լարված, սակայն Ջոնսին հաջողվեց աստիճանաբար քանդել հեռավորությունը և հաղթել բարձրահասակ և երկար ձեռքերով մրցակցին[14][15]։
Օլիմպիական խաղեր
խմբագրելՃանապարհը դեպի Օլիմպիական խաղերի եզրափակիչ սկսվեց Ջոնսի Մտենդեր Մակալբոյի դեմ տարած տպավորիչ հաղթանակով։ Մարտի հենց սկզբում Ջոնսը մրցակցին ենթարկեց նոկդաունի, իսկ առաջին ռաունդի կեսերից՝ նոքաութի։ Այնուհետև Ջոնսը հաջորդաբար միավորների միջոցով հաղթեց Մայքլ Ֆրանեկային (Չեխոսլովակիա), Եվգենի Զայցեվային (ԽՍՀՄ) և Ռիչի Վուդխոլային (Մեծ Բրիտանիա)[16]։
Առաջնության եզրափակչում դատավորների որոշմամբ, որը Օլիմպիական խաղերի պատմության մեջ համարվում է ամենաանարդարներից մեկը, Ռոյի հարավկորեացի մրցակիցը՝ Փակ Սին Հունը, ստացավ ոսկի՝ հաղթելով 3։2 հաշվով։ Դա շոկ էր բոլորի համար, նույնիսկ կորեացու, որովհետև Ջոնսն էր առաջատարը բոլոր 3 ռաունդներում։ Վերջինիս էին պատկանում հարվածների մեծամասնությունը. առաջին ռաունդում նրա 85 հարվածներից 20-ը դիպուկ էին, Փակ Սին Հունինը՝ 38-ից 3-ը, երկրորդ ռաունդում Ջոնսինը՝ 98-ից 39-ը, Փակինը՝ 71-ից 15-ը , երրորդ ռաունդում Ջոնսինը՝ 120-ից 36-ը, Փակինը՝ 79-ից 14-ը։ Սակայն դատավորները այլ կարծիքի էին[17][18]։ ԽՍՀՄ-ի և Հունգարիայի ներկայացուցիչները հաղթանակը տվեցին Ջոնսին 60-56 հաշվով։ Ուրուգվայի և Մարոկկոյի դատավորները հաղթանակը տվեցին կորեացուն 59-58 հաշվով՝ ընդունելով, որ նա հաղթել է 2-րդ և 3-րդ ռաունդներում (չնայած նրան, որ Ջոնսը յուրաքանչյուր ռաունդում հասցրել է ավելի շատ դիպուկ հարված, քան Փակը՝ ամբողջ մարտի ընթացքում)։ Ուգանդացի դատավորը հաշվեց ոչ-ոքի, սակայն վերջնական հաշիվը կարգավորելու համար ստիպված եղավ ընտրել հաղթողին՝ առավելությունը տալով կորեացուն[19][20][21]։
Փակ Սին Հունը իր «հաղթանակից» հետո թարգմանչի միջոցով ասել է Ռոյին, որ ներողություն է խնդրում կատարվածի համար, որ պարտվել է, և որ դատավորներն են նրան հաղթանակ նվիրել։ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) առաջացող սկանդալի հետ կապված, փորձելով շտկել իրավիճակը, Ռոյին պարգևատրեց Վել Բերքլերի մրցանակով։ 1989 թվականի մարտին սիրողական բռնցքամարտի Միջազգային ասոցիացիան մերժեց ԱՄՆ-ի բռնցքամարտի Ֆեդերացիայի բողոքը հիմնված այն փաստի վրա, որ այն չի տրվել մենամարտը ավարտելուց հետո 30 րոպեի ընթացքում։ Սակայն, ըստ ասոցիացիայի նախագահ Անվար Չոուդրիի խոսքերի՝ եթե նույնիսկ այն տրված լիներ կանոնների սահմաններում, միևնույն է, այն կմերժվեր՝ կաշառակերության ապացույցների բացակայության պատճառով[22][23]։ 1996 թվականին ԱՄՆ Բռնցքամարտի ֆեդերացիան ևս մեկ բողոք ներկայացրեց Միջազգային օլիմպիական կոմիտե՝ Փակ Սին Հունին հաղթող ճանաչող դատավորներին կաշառք տալու փաստի առթիվ։ Որպես հիմք՝ ֆեդերացիան ներկայացրել է մենամարտը վարող մրցավարի խոստովանանքը, ինչպես նաև «Մատանիների նոր տիրակալը․ Կաշառակերությունը Օլիմպիական խաղերում, կամ ինչպե՞ս գնել մեդալ» գրքում տեղ գտած փաստերը (հեղինակը բրիտանացի լրագրող էնդրյու Ջենինգսն է)։ Այդ գրքում հիշատակվում են այդ օլիմպիական խաղերում տեղի ունեցած կաշառատվությունների մասին՝ համաձայն Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության հատուկ ծառայությունների փաստաթղթերի[24][25][26]։ Մրցավար Ալդո Լեոնին պատմել է, որ արգենտինացի դատավոր Օսբալդո Բիսբալին, ում հետ նա բնակվում էր նույն սենյակում խաղերի ընթացքում, իր և իր ընկերների հետ տարել են կորեական ֆեդերացիայի գրասենյակ և ծրարներով գումար տվել։ Երբ նա հրաժարվել է կաշառք վերցնելուց, նրան սպառնացել են հեռացնել մրցավարական կազմից։ 1996 թվականի օգսոստոսին դիմումը ընդունվեց վերանայման ՄՕԿ-ում։ 1997 թվականի մայիսին գործադիր կոմիտեն վերանայեց դիմումը, սակայն վերջում մրցավարական կազմի կատարած որոշումը մնաց անփոփոխ[27][28][29][30]։
Այս մենամարտը իր ներդրումը ունեցավ սիրողական բռնցքամարտում նոր բալային համակարգի ստեղծման մեջ[31][32]։
Պրոֆեսիոնալ կարիերա
խմբագրելՊրոֆեսիոնալ բռնցքամարտում Ջոնսի առաջին հակառակորդը Րիկի Ռենդելն էր, ով պարտվել էր իր 20 մենամարտերից 16-ում։ Ջոնսի հարվածներից նա երկու անգամ նոկդաունի ենթարկվեց։ Արդյունքում մրցավարը կասեցրեց հանդիպումը Ջոնսի ակնհայտ առավելության պատճառով[33][34]։
Միջին քաշային կատեգորիա
խմբագրելԱշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտ Բերնարդ Հոփքինսոնի հետ
խմբագրել1933 թվականի մայիսին թափուր տիտղոսի համար տեղի ունեցավ մենամարտ Միջինքաշային կատեգորիայում IBF վարկածով Բերնարդ Հոփքինսոնի և Ռոյ Ջոնսի միջև։ Ջոնսը հակառակորդին հասցնում էր կայծակնային դիպուկ հարվածներ, որոնց նա չէր կարողանում հակահարված տալ։ 12 ռաունդների արդյունքում բոլոր դատավորները նույն 116-112 հաշվով հաղթանակը տալիս էին Ջոնսին[35]։ HBO հեռուստաալիքի դատավոր Հերոլդ Լեդերմանը հաշվեց, որ Ռոյը հաղթել է ավելի մեծ առավելությամբ՝ 118-110 հաշվով։ Ավելի ուշ Ջոնսը նշել է, որ կռվում էր վնասված ձեռքով[36]։
Սուպեր միջին քաշային կատեգորիա
խմբագրելԱշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտ Ջեյմս Թոնիի հետ
խմբագրել1994 թվականի նոյեմբերի 18-ին տեղի ունեցավ երկու անպարտելի բռնցքամարտիկների՝ IBF վարկածով 2-րդ Միջին քաշային կատեգորիայի չեմպիոն Ջեյմս Թոնիի և Ռոյ Ջոնսի մենամարտը։ Երրորդ ռաունդում Թոնին փորձեց նմանակել Ջոնսին, ինչի համար Ջոնսը նրան նոկդաունի ենթարկեց։ Հետխաղային հարցազրույցի ժամանակ Թոնին չէր համաձայնվում հաշտվել նոկդաունի հետ, համարելով դա հրում։ 12 ռաունդների արդյունքում Ջոնսը պահպանեց ակնհայտ հաղթանակ հակառակորդի նկատմամբ[37]։
Չեմպիոնի տիտղոսի պաշտպանում Բրայանթ Բրեննոնի հետ մենամարտում
խմբագրել1996 թվականի հոկտեմբերին Ջոնսը դուրս եկավ ռինգ Բրայանթ Բրեննոնի դեմ։ Առաջին ռաունդի կեսերին Ջոնսի՝ Բրեննոնի գլխին հասցրած հարվածները նրան նոկդաունի ենթարկեցին։ Նա փորձեց ոտքի կանգնել, բայց կրկին ընկավ։ 6-րդ հաշվին նա ոտքի կանգնեց։ Ջոնսը ծաղրելով հակառակորդին՝ շարունակում էր նրան ծեծել։ Երկրորդ ռաունդի կեսերին Ջոնսը ուժեղ հարվածեց Բրեննոնի ծնոտին, ինչից հետո նա ևս մեկ անգամ ենթարկվեց նոկդաունի։ Բրեննոնը կրկին ոտքի կանգնեց 6-րդ հաշվին[38][39]։ Ջոնսը կրկին հարձակվեց և տարավ նրան անկյունային հատված։ Մի շարք հուժկու հարվածներից հետո նա մրցավարին առաջարկեց դադարեցնել մենամարտը, սակայն նա հրաժարվեց։ Ապա Ջոնսը կրկին հարձակվեց Բրեննոնի վրա և մի քանի րոպե անց նրան ենթարկեց ծանր նոկաուտի։ Բրեննոնը չէր կարողանում վեր կենալ մի քանի րոպե[40]։
Կռվից մի քանի հատված ցուցադրվել է «Սատանայի փաստաբանը» ֆիլմում[41]։
Այս մենամարտից հետո Ջոնսը բարձրացավ կիսածանր քաշային կատեգորիա[42]։
Կիսածանր քաշային կատոգորիա
խմբագրելՄոնթելլ Գրիֆֆինի հետ չեմպիոնական մենամարտում որակազրկում
խմբագրել1997 թվականի մարտին տեղի ունեցավ Ռոյ Ջոնսի և Մոնթելլ Գրիֆֆինի մենամարտը։ Յոթերորդ ռաունդի վերջին Ջոնսը հասցրեց մի քանի ծանր հարվածներ հակառակորդին, ինչից հետո Գրիֆֆինը ընկավ, բայց արագորեն ոտքի կանգնեց։ Մրցավարը հաշվեց նոկդաուն։ Գրիֆֆինը չհամաձայնվեց նրա հետ, հաշվելով, որ ընկել է հրումից։ Իններորդ ռաունդի ավարտին Ջոնսը հասցրեց երկու աջթևային հարված Գրիֆֆինի գլխին։ Գրիֆֆինը ջղաձգվեց։ Ջոնսը կատարեց ևս մեկ կողային հարված։ Հակառակորդը փախավ պարանների կողմը[43][44]։ Նա Ռոյի հարվածներից վախենալով՝ սկսեց փախչել մի պարանից մյուսը։ Ջոնսը կատարեց ձախթևային կողային դիպուկ հարված, ինչից հետո Գրիֆֆինը ծնկի իջավ։ Ջոնսը չնկատելով հակառակորդի ծնկի իջնելը՝ ևս մեկ հարված հասցրեց նրա գլխին[45]։ Գրիֆֆինը ընկավ։ Մրցավարը հաշվեց մինչև 10-ը և դադարեցրեց մենամարտը։ Ջոնսի անկյունը արդեն ուրախանում էր նրա հաղթանակով, սակայն քիչ անց նրանց հաղորդեցին, որ նա որակազրկվելու է։ Մենամարտի ավարտից հետո HBO հեռուստաալիքի լրագրողը հարցազրույց վերցրեց մարտի բոլոր մասնակիցներից։ Ջոնսը ասաց, որ շարունակել է հարձակվել մրցակցի վրա մինչև մրցավարի միջամտումը։ Մրցավարը իր հերթին լրագրողին տեղեկացրեց, որ միջամտել է ճիշտ պահին, և որ Ջոնսը պետք է դադարեցներ հարձակումը հակառակորդի ընկնելուց հետո[46]։ Ինչպես նաև նա ասեց այն մասին, որ եթե Գրիֆֆինը ոտքի կանգեր, մենամարտը կշարունակվեր, և չեմպիոնը կտունգանվեր 1 կամ 2 միավորով։ Իսկ Գրիֆֆինը ասաց, որ Ջոնսը իրեն հարվածել է այն պահին, երբ նա ընկած է եղել։ Սիմուլիացիայի կասկածները վերացնելու համար նա ավելացրեց, որ ուժեղ հարված է ստացել մրցակցի կողմից և ի վիճակի չի եղել մենամարտը շարունակելու[47]։
Մոնթելլի հետ երկրորդ մենամարտ
խմբագրել1997 թվականի օգոստոսի 7-ին կայացավ ռևանշ Ռոյ Ջոնսի և Մոնթելլ Գրիֆֆինի միջև։ Ջոնսը բարկացած էր։ Նա միանգամից անցավ գրոհի։ Մենամարտի սկզբում նա ձախթևային հարված հասցրեց Գրիֆֆինի ծնոտին։ Գրիֆֆինը փորձեց մնալ ոտքի վրա, սակայն չկարողանալով իրեն պահել, ընկավ ռինգի պարանների վրա։ Մրցավարը հաշվեց նոկդաուն[48]։ Մենամարտի ավարտից 40 վայրկյան առաջ Ջոնսը օպերկոտ հարվածի միջոցով տապալեց Գրիֆֆինին։ Նա մի քանի անգամ փորձեց ոտքի կանգնել, սակայն ապարդյուն։ 10-րդ հաշվին նա կրկին ընկավ, և մրցավարը արձանագրեց հաղթանակ մաքուր նոկաուտով։ Ջոնսը տարավ համոզիչ ռևանշ։ Մենամարտի ավարտից հետո Ջոնսը մեղադրեց լրագրողներին, որ նրանք են դրդել Ռոյին այդպես նվաստացնել Գրիֆֆինին[49][50]։
Վիրջիլ Հիլլի հետ մենամարտ
խմբագրել1998 թվականի ապրիլին Ռոյ Ջոնսը հանդիպեց Վիրջիլ Հիլի հետ։ Չորրորդ ռաունդի կեսերին իրականացրեց աջթևային հարված Հիլլի մարմնին։ Հիլլը ցավից խոնարհվելով՝ ընկավ գետնին։ Նա ոտքի կանգնեց 10-րդ հաշվի ժամանակ, սակայն կիսաթեք վիճակում։ Մրցավարը արձանագրեց նոկաուտ։ Մենամարտը ստացավ «տարվա նոկաուտ» կարգավիճակը[51]։
Աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտ Լու Դել Վալլեյի հետ
խմբագրել1998 թվականի հուլիսի 18-ին տեղի ունեցավ աշխարհի չեմպիոնի կոչման համար Ռոյ Ջոնսի և Լու Դել Վալլեյի մենամարտը՝ WBC և WBA կիսածանրաքաշային կատեգորիայում։ Ջոնսը գերազանցում էր ամբողջ մենամարտի ընթացքում. նա ակնհայտորեն գերազանցում էր մրցակցին արագությամբ, դիպուկ հարվածներով։ 8-րդ ռաունդի ավարտին Դել Վալլեն Ռոյին հասցրեց ձախթևային ուժեղ հարված, ինչից հետո Ռոյը ընկավ գետնին, սակայն արագ ոտքի կանգնեց։ Մրցավարը հաշվեց նոկդաուն[52]։ Դել Վալլեն փորձեց արագ գրոհել, սակայն նրա մոտ ոչինչ չստացվեց։ Դա Ռոյի առաջին Նոկդաունն էր կարիերայի ընթացքում։ Մենամարտի վերջում բոլոր դատավորները միաձայն հաղթանակը տվեցին Ռոյին։
Հնարավոր մենամարտ Ջեյմս Դագլասի հետ
խմբագրել1998 թվականի վերջին Ռոյ Ջոնսը որոշեց հանդիպել ծանրաքաշային կատեգորիայի աշխարհի բացարձակ չեմպիոն Ջեյմս Դագլասի հետ։ Սակայն Ռոյը հրաժարվեց այդ մենամարտից, քանի որ նրա հայրը նրան խորհուրդ տվեց հանդես չգալ ծանրաքաշային կատեգորիայում[53]։
Հնարավոր մենամարտ Դարիուշ Միխալչեվսկիի հետ
խմբագրել1999 թվականից 2003 թվականը ընկած ժամանակահատվածում շատ էր խոսվում կիսածանրաքաշային կատեգորիայի աշխարհի բացարձակ չեմպիոն Ռոյ Ջոնսի և նույն քաշային գոտում WBO տիտղոսի դափնեկիր, Գերմանիայում հաստատված Դարիուշ Միխալչևսկիի հնարավոր մենամարտի մասին[54]։ Դարիուշ Միխալչեվսկիի թիմը պնդում էր, որ հանդիպումը կայանա Գերմանիայում։ Ռոյ Ջոնսը վախենում էր հանդես գալ Միացյալ Նահանգներից դուրս, քանի որ չէր վստահում Օլիմպիական խաղերի մասնակից դատավորներին, ոնոնք դատելու էին տվյալ խաղը։ Այնպես որ այդպիսի մարտահրավերը նրա կողմից անընդունելի էր։ Ջոնի և Միխալչեվսկիի մենամարտը այդպես էլ տեղի չունեցավ[55]։
Առաջատարություն կիսածանրաքաշային կատեգորիայում
խմբագրել2000 թվականի մայիսի 13-ին տեղի ունեցավ Ջոնսի և Ռիչարդ Հոլլի մենամարտը։ Դա Ջոնսի զվարճալի մենամարտերից մեկն էր։ Առաջին ռաունդում Ջոնսը մրցակցին երկու անգամ նոկդաունի ենթարկեց։ Դրանից հետո Ջոնսը սկսեց նոր թափ հավաքել և ծեծել հակառակորդին, սակայն մենամարտը նոկաուտով չավարտվեց։ Տասնմեկերորդ ռաունդում Ջոնսի ծաղրանքը սահմաններ չուներ։ HBO հեռուստաալիքի մեկնաբանները սկսեցին քննադատել մեկնաբանին, որ վերջինս մենամարտը չի դադարեցնում[56]։ Այն բանից հետո, որ Ջոնսը Ռիչարդին տարավ ակյուն և սկսեց ծեծել, մրցավարը դադարեցրեց կռիվը[57]։
2000 թվականի սեպտեմբերին Ջոնսը հաղթանակ տարավ Էրիկ Հարդինգի հետ մենամարտում[58]։
2001 թվականի փետրվարին 11-րդ ռաունդում չեմպիոնը նոկաուտի ենթարկեց Դերրիկ Հարմոնին։
2001 թվականի հուլիսի 28-ին Ջոնսը դուրս եկավ մենամարտի անպարտելի Հուլիո Սեսար Գոնսալեսի դեմ։ Ջոնսը գերազանցում էր մրցակցին ամբողջ մենամարտի ընթացքում։ Առաջին ռաունդում չեմպիոնը ձախ ձեռքի ուժեղ հարվածով նոկդաունի ենթարկեց Գոնսալեսին։ Տասներկուերորդ ռաունդում Ջոնսը կրկին ձախ ձեռքի ուժեղ հարված կատարեց Գոնսալեսի ծնոտին։ Գոնսալեսը ընկավ ծնկների վրա , սակայն արագ ոտքի կագնեց։ Տասներկու ռաունդների ավարտից հետո դատավորները միաձայն հաղթանակը տվեցին Ջոնսին[59]։
2002 թվականի փետրվարի 2-ին Ռոյ Ջոնսը հանդիպեց ավստրալիացի բռնցքամարտիկ Գլենն Կելլիի հետ։ Երրորդ ռաունդի ավարտին Ջոնսը ձախ ձեռքով հակառակորդի ծնոտին հասցրեց օպերկոտ հարված։ Կելլին ընկավ գետնին և վայրկենական ոտքի կանգնեց։ Վեցերորդ ռաունդի ավարտին Ջոնսը ևս մեկ անգամ մրցակցին նոկդաունի ենթարկեց, ինչից հետո ավստրալիացին ութերորդ հաշվին ոտքի կանգեց[60]։ Յոթերորդ ռաունդի ավարտին Ջոնսը ցույց տվեց մրցակցին, որ նա չի գրոհում, ավստալացին փորձեց գրոհել, սակայն Ջոնսը նրան ուժեղ հակահարված հասցրեց, ինչից հետո նա ընկավ։ Կելլին չկարողացավ ոտքի կանգնել տասներորդ հաշվին, և մրցավարը նոկաուտ հաշվեց[61]։
2002 թվականի սեպտեմբերի 7-ին իր բախտը փորձելու եկավ բրիտանացի Քլինթոն Վուդսը։ Ջոնսը իր ոճով նվաստացնում էր հակառակորդին։ Վեցերորդ ռաունդին հանդիպումն ավարտվեց բրիտանացու նոկաուտով[62]։
Ծանր քաշային կատեգորիա
խմբագրելՋոն Ռուիսի դեմ աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտ
խմբագրել2003 թվականի մարտի 1-ին Ջոնսը ծանր քաշային կատեգորիայում հանդիպում ունեցավ WBA վարկածով աշխարհի չեմպիոն Ջոն Ռուիսի հետ։ Ջոնսը հաղթեց չեմպիոնին, ինչից հետո վերադարձավ կիսածանր քաշային կատեգորիա[63]։
Վիտալի Կլիչկոյի դեմ հնարավոր մենամարտ
խմբագրել2003 թվականին Ջոն Ռուիսին հաղթելուց հետո մենամարտի պետք է դուրս գար Վիտալի Կլիչկոյի դեմ, սակայն այն տեղի չունեցավ[64]։
Բավական ժամանակ անց Ջոնսը մեկնաբանել է հետևյալ կերպ՝
Այն բանից հետո, ինչ ես հաղթեցի Ջոն Ռուիսին և դարձա չեմպիոն, ես իրավունք ունեի անցկացնել մենամարտ այլ մարտիկների հետ`Կլիչկոյի, Բերդայի, Լուիսի, սակայն ոչ ոք չէր ցանակնում ինձ հետ մենամարտել։ Նրանց բոլորին տրված էր հնարավորություն մենամարտ ունենալ ինձ հետ, սակայն նրանք հրաժարվում էին։ Այդ պատճառով իմաստ չկար այլևս հանդես գալու ծանր քաշում, այդ պատճառով ես հեռացա չեմպիոնի կարգավիճակով։ Չեմպիոն դառնալուց հետո ես պատրաստ էի ռինգ մտնել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ես չգիտեմ, թե ինչու էին նրանք հրաժարվում։ Հնարավոր է, որ գիտակցում էին, որ չեն կարող մրցակցել ինձ հետ արագությամբ։ Ես բազմիցս նշել եմ Կլիչկոյի հետ մենամարտ ունենալու մասին, և հիմա էլ դեմ չեմ մենամատել նրա հետ[65]։
Վերադարձը կիսածանր քաշային կատեգորիա
խմբագրելԱնտոնիո Թարվերի հետ մենամարտ
խմբագրել2003 թվականի նոյեմբերի 8-ին Ջոնսը հանդիպում ունեցավ WBC վարկածով կիսածանր քաշային կատեգորիայի աշխարհի չեմպիոն Անտոնիո Թարվերի հետ[66]։ Ջոնսը հաղթանակ տարավ ծանր մենամարտում դատավորների ձայների գերակշռության արդյունքում։ Թարվերը չհամաձայնվեց նրանց դատավճիռի հետ[67]։
Անտոնիո Թարվերի հետ երկրորդ մենամարտ
խմբագրել2004 թվականի մայիսի 15-ին տեղի ունեցավ երկրորդ մենամարտը Ռոյ Ջոնսի և Անտոնիո Թարվերի միջև։ Երկրորդ ռաունդում Թարվերը Ջոնսին ենթարկեց նոկաուտի՝ ուժեղ հարված հասցնելով նրա ծնոտին։ Ջոնսը ոտքի կանգնեց տասներորդ հաշվի ժամանակ, սակայն նա դեռ լիովին ուշքի չէր եկել, և մրցավարը դադարեցրեց հանդիպումը։ «Ռինգ» ամսագրի վարկածով այս նոկաուտը ստացավ «տարվա նոկաուտ» անվանումը[68][69]։
Գլեն Ջոնսոնի հետ մենամարտ
խմբագրել2004 թվականի սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ Ռոյ Ջոնսի և Գլեն Ջոնսոնի մենամարտը։ Իններորդ ռաունդում Ջոնսոնը աջ ձեռքի ուժեղ հարված հասցրեց Ջոնսի գլխին, ինչից հետո Ջոնսը ենթարկվեց նոկաուտի[70]։
Անտոնիո Թարվերի հետ երրորդ մենամարտ
խմբագրել2005 թվականի հոկտեմբերին տեղի ունեցավ Թարվերի և Ջոնսի միջև երրորդ մենամարտը։ Թարվերը ուներ չնչին առավելություն Ջոնսի նկատմամբ, ինչի պատճառով դատավորները հաղթանակը տվեցին նրան[71]։
Ֆելիքս Տրինիադադայի հետ մենամարտ
խմբագրել2008 թվականի հունվարի 19-ին կայացավ մենամարտ Ռոյ Ջոնսի և Ֆելիքս Տրինիադադայի միջև։ Առաջին երեք ռաունդների ընթացքում Ֆելիքսն ուներ առավելություն Ջոնսի նկատմամբ, սակայն քիչ անց Ջոնսը շրջեց իրավիճակը։ Յոթերորդ ռաունդի կեսերին Ջոնսը ուժեղ հարված հասցրեց հակառակորդի գլխին, ինչից հետո նա ընկավ ծնկների վրա[72]։ Տրինիադադը ոտքի կանգնեց ութերորդ հաշվի ժամանակ։ Տասներորդ ռաունդի վերջին Ջոնսը ևս մեկ անգամ մրցակցին ենթարկեց նոկդաունի։ Ինչից հետո Տրինիադադը արագ ոտքի կանգնեց։ Մենամարտի ավարտից հետո դատավորները միաձայն հաղթող ճանաչեցին Ջոնսին[73]։
Ջո Կալզագեյի հետ մենամարտ
խմբագրել2008 թվականի նոյեմբերին տեղի ունեցավ Ռոյ Ջոնսի և ուելսցի բռնցքամարտիկ Ջո Կալզագեյի միջև։ Առաջին ռաունդի կեսերին Ջոնսը ուժեղ հարված հասցրեց հակառակորդի գլխին, ինչից հետո նա ընկավ և ոտքի կանգնեց 5-րդ հաշվի ժամանակ[74]։ Այս նոկդաունից հետո Ջոնսը սկսեց պասիվ մենամարտ անցկացնել, իսկ Կալզագեն անընդհատ գրոհում էր։ Մենամարտի ավարտից հետո դատավորները միաձայն 118-109 հաշվով հաղթանակը տվեցի Ջո Կալզագեյին[75]։
2009 թվական
խմբագրելՕմար Շեյքի հետ մենամարտը տեղի ունեցավ Ռոյի ծննդավայր Պենսակոլա քաղաքում։ Ջոնսը իր սովորության համաձայն ձեռք էր առնում մրցակցին։ Շեյքը ավելի շատ նման էր տանձիկի, քան ռինգ դուրս եկած բռնցքամարտիկի։ Հինգերորդ ռաունդին Ջոնսի մի շարք հարվածներից հետո մրցավարը մենամարտը դադարեցրեց։ Օմար Շեյքը դեմ էր մրցավարի որոշման հետ[76]։ Հետաքրքիրն այն էր, որ Օմարի մարզիչը լեգենդար Կեվին Ռունին էր, ով նաև մարզել էր Մայք Թայսոնին 1985-1988 թվականներին[77]։
Օգոստոսի 15-ին Ջոֆֆ Լեյսիի հետ մենամարտն էր։ Լեյսին սկզբում ակտիվորեն սկսեց գրոհել՝ Ջոնսին պահելով ռինգի պարանների մոտ, սակայն Ջոնսը վարպետորեն խույս էր տալիս նրա հարվածներից։ Չորրորդ ռաունդից Լեյսին սկսեց գցել մենամարտի տեմպը, իսկ Ջոնսը մենամարտը շարունակեց իր սիրած ոճով՝ արձակած ձեռքերով, ոտքերի հնարքներով, այդ թվում, լինելով մոտ ռինգի պարաններին, խոսելով երկրպագուների հետ[78][79]։ Յոթերորդ Ռաունդում Լեյսիի աչքի տակ ի հայտ եկավ ահռելի հեմատոմա։ Տասներորդ ռաունդին մրցավարը Լեյսիի մարզչի օգնականի խնդրանքով դադարեցրեց մենամարտը, արձանագրելով տեխնիկական նոկաուտ[80]։
65 հաղթանակ (47 նոկաուտ), 9 պարտություն, 0 ոչ-ոքի[81] | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ռինգից դուրս
խմբագրելՀեռուստաեթերում
խմբագրել2004 թվականից 2006 թվականը Ջոնսը աշխատել է HBO հեռուստաալիքում[82]։ Սակայն ղեկավարությունը նրանից դժգոհ էր, և 2006 թվականին նրան հեռացրեցին աշխատանքից[83]։
2015 թվականի նոյեմբերին, երբ Ջոնսը ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն, ընդունվեց աշխատանքի ռուսական Матч ТВ հեռուստաալիքում՝ որպես մեկնաբան[84]։
Երաժշտական կարիերա
խմբագրելՌոյ Ջոնսը երաժշտական կարիերան սկսել է 2001 թվականին։
2004 թվականին Ջոնսը հիմնեց Body Head Bangerz ռեփ-խումբը։
Երգեր
խմբագրել- 2001 - Y’all Must’ve Forgot
- 2001 - And Still
- 2004 - I Smoke, I Drank (Body Head Bangerz)
- 2004 - Can’t Be Touched (Body Head Bangerz)
- 2009 - Battle Of The Super Powers
- 2011 - Heart of the Champion
Կինոնկարահանում
խմբագրել- 1997 - «Ամուսինները․․․ երեխաների հետ»
- 1997 - «Սատանայի փաստաբանը»
- 1999 - «Հերթապահը»
- 1999 - «Նյու Ջերսիի մայրուղիները»
- 2003 - «Մատրիցա։ Բեռնում »
- 2007 - «Սրտաբաց հյուրը» – Լեննի Բենքս
- 2010 - «Մարտիկը»
- 2010 - «Ծանոթություն Ֆակերների հետ 2»
- 2012 - «Բազմակողմանի զինվորը»
- 2015 - «Ձախլիկը»
- 2016 - «Ընդունիր հարվածը, փոքրիկս»[85][86]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ «Рой Джонс - боксёр, на которого надо равняться, считает Денис Лебедев». РИА Новости. 25.03.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 24-ին.
- ↑ Mamet, David (1988 թ․ հոկտեմբերի 7). «In Losing, a Boxer Won». The New York Times. Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Sports of The Times – Nice Gesture Substitutes For Justice – NYTimes.com». Query.nytimes.com. 1997 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ Ashdown, John (2012 թ․ փետրվարի 15). «50 stunning Olympic moments No14: Roy Jones Jr cheated out of gold». The Guardian.
- ↑ TheProdigy (2014 թ․ հունիսի 2), Bernard Hopkins Vs Roy Jones Jr. I full fight, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ «Jones goes off the script». guardian.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Ritchie .T A (2013 թ․ օգոստոսի 5), Roy Jones Junior vs Vinny Pazienza - IBF Super Middleweight Title Fight, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ «Jones vs Pazienza» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ SeeCaBoxing (2013 թ․ փետրվարի 16), Roy Jones Jr vs James Toney (Full Fight), Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ «On This Day: Roy Jones dominates James Toney in super-middleweight masterclass - Boxing News». Boxing News (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Christ, Scott (2007 թ․ հոկտեմբերի 26). «Bad Left Hook Retro: Roy Jones, Jr. v. Vinny Pazienza». Bad Left Hook. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Ritchie .T A (2013 թ․ օգոստոսի 5), Roy Jones Junior vs Tony Thornton - IBF Super Middleweight Title Fight, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ «Roy Jones Jr. vs. Tony Thornton - Boxing.com». www.boxing.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Flashback Friday | Roy Jones Jr. vs. Tony Thornton». roundbyroundboxing.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «1996 Roy Jones Jr Vs Merqui Sosa». World News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Merqui Sosa Attacks Referee While Roy Jones Junior Celebrates: GIF Spotlight». basementgymboxing.blogspot.co.uk. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Официальный представитель МОК заявил, что в мае, возможно, будет принято окончательное решение по «делу Джонса».
- ↑ THE SEOUL OLYMPICS; Boxing Ends in Controversy(անգլ.)
- ↑ SPORTS OF THE TIMES; Roy Jones Jr. Still Fighting For the Gold(անգլ.)
- ↑ «Eugene Register-Guard - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ LIFEBOXINGNETvideos (2013 թ․ փետրվարի 16), 1996 06 15 Roy Jones Jr vs Eric Lucas, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ Seoul Judging Under Review(անգլ.)
- ↑ Sports of The Times; Nice Gesture Substitutes For Justice(անգլ.)
- ↑ OLYMPICS: THE I.O.C.; Rulings Tarnished Games For Some(անգլ.)
- ↑ THE SEOUL OLYMPICS: BOXING; U.S. Boxers Go for Knockouts(անգլ.)
- ↑ THE SEOUL OLYMPICS; Doubt, Hope At the Finish(անգլ.)
- ↑ In Losing, a Boxer Won(անգլ.)
- ↑ BARCELONA: Sports of the Times; A Lesson in Boxing’s Olympic Job Market(անգլ.)
- ↑ Olympic Boxing: Scoring the Fights Արխիվացված 2012-03-27 Wayback Machine(անգլ.)
- ↑ zpmgifqson. «Roy Jones Jr vs Bryant Brannon (1996) | Facts, Stats & Highlights» (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ FameKillusion (2012 թ․ հունվարի 14), Roy Jones Jr vs Mike McCallum 34th of 60+, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ «Roy Jones Jr. vs. Mike McCallum - Boxing.com». www.boxing.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Nobles, Charlie (1996 թ․ նոյեմբերի 23). «Jones Jr. Wins W.B.C. Title». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «JONES DQ GIVES TITLE TO GRIFFIN». NY Daily News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Flashback Friday: Roy Jones Jr. vs. Montell Griffin – Could Lightning Strike Twice?». roundbyroundboxing.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ DSINsomnia (2010 թ․ օգոստոսի 16), 1997 Roy Jones Jr vs Montell Griffin 2, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ «Reading Eagle - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «The Hour - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Lidz, Franz (May 4, 1998). "Will He Be A Tyson Chicken? After nailing Virgil Hill, Roy Jones wants a big-bank shot against a heavyweight". Sports Illustrated. Time Inc. Retrieved April 6, 2017.
- ↑ Christie, Matt (February 21, 2017). "Roy Jones Jr's desire to fight on is understandable but he must retire now to be remembered as an all-time great". Daily Mirror. Trinity Mirror. Retrieved April 6, 2017.
- ↑ Christ, Scott (2014 թ․ դեկտեմբերի 3), KO of the Day (Dec. 3, 2014), Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ Smith, Timothy W. (1998 թ․ ապրիլի 26). «BOXING; Remember Roy Jones? Virgil Hill Is Likely To». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Ringside Videos (2016 թ․ հոկտեմբերի 12), Roy Jones Jr. vs. Virgil Hill, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ «Boxing does not escape the specter of steroids». Sports.espn.go.com. 2007 թ․ մարտի 1. Վերցված է 2016 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ FameKillusion (2015 թ․ նոյեմբերի 10), Roy Jones Jr vs Eric Harding 44th of 60+, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ FameKillusion (2015 թ․ նոյեմբերի 9), Roy Jones Jr vs Julio Cesar Gonzalez 46th of 60+, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ «The Cyber Boxing Zone». Cyberboxingzone.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ HDBoxingKnockouts (2015 թ․ հունիսի 23), Roy Jones Jr vs Glen Kelly 02.02.2002 HD, Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին
- ↑ «Roy Jones Jr Vs Glenn Kelly». World News (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Roy Jones Jr. vs. Clinton Woods - Boxing.com». www.boxing.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Roy Jones Jr vs Clinton Woods: The "Majestic" Roy Jones Jr. / Roy Jones Jr. A Legend In His Own Mind». www.boxing247.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «How I got my body». The Guardian. London. 2008 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «James Lawton: Calzaghe should beware the ageing warrior». BelfastTelegraph.co.uk.
- ↑ «ringsidebygus.com». Ringsidebygus.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «USATODAY.com - Jones finally helps promote Ruiz bout». usatoday30.usatoday.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «On this day: Roy Jones Jnr makes history against John Ruiz - Boxing News». Boxing News (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մարտի 1. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «HBO: Boxing: All Fights : Upcoming». HBO.
- ↑ «Bangor Daily News - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Philippine Daily Inquirer - Google News Archive Search». news.google.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «BRUISING WIN LEAVES ROY MARKED MAN». NY Daily News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «USATODAY.com - Tarver shocks Jones with knockout win». usatoday30.usatoday.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Springer, Steve (2004 թ․ մայիսի 16). «Tarver Pulls Off a Jaw-Dropping Upset». Los Angeles Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0458-3035. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «HBO: Boxing: All Fights : Upcoming». HBO.
- ↑ «Johnson floors Jones». BBC News. 2004 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2010 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «USATODAY.com - Johnson knocks out Roy Jones in ninth». usatoday30.usatoday.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Roy Jones Knocked Out By Glen Johnson! - Boxing News». www.boxingscene.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Tarver beats Jones again».
- ↑ «USATODAY.com - Fathers, sons take fighting beyond the ring». usatoday30.usatoday.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Rafael: Tarver beats Jones again». ESPN.com. 2005 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Williams_Wiggins». Eastsideboxing.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Roy Jones Jr. vs. Anthony Hanshaw». Boxrec.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
- ↑ «Prince Badi Ajamu loses decision to Roy Jones Jr». boxrec.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «HBO: Boxing: Felix Trinidad vs. Roy Jones Jr». HBO.
- ↑ «Trinidad-Jones round-by-round». Yahoo Sports.
- ↑ Willis, George (2008 թ․ հունվարի 20). «Roy Wonder». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 31-ին.
- ↑ «HBO: Boxing: Felix Trinidad vs. Roy Jones Jr». HBO.
- ↑ «Рой Джонс-младший победил Джеффа Лэйси». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Roy Jones Jr». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Рой Джонс возвращается на ринг в качестве комментатора». Лента.ру. 2004 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Рой Джонс уволен с должности комментатора». Спорт Экспресс. 2006 թ․ հունվարի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
- ↑ Рой Джонс будет сотрудничать с телеканалом «Матч ТВ»
- ↑ «Новоиспеченный россиянин Рой Джонс снялся в Москве в романтическом фильме». Украинские новости. ukranews.com. 2015 թ․ դեկտեմբերի 14.
- ↑ «Рой Джонс снялся в российском фильме «Держи удар, детка!»». izvestia.ru. 2015 թ․ դեկտեմբերի 14.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ռոյ Ջոնս Կրտսեր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Roy Jones Jr.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոյ Ջոնս Կրտսեր» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի հունիսի 8-ի օրվա հոդված: |