Բացել գլխավոր ցանկը

Ռոմեո Վոլոդյայի Մելիքյան (1987, հոկտեմբերի 23, Բերդ), հայ նկարիչ։

Ռոմեո Մելիքյան
Ի ծնեՌոմեո Վոլոդյայի Մելիքյան
Ծնվել է1987, հոկտեմբերի 23
ԾննդավայրԲերդ, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1987թ.հոկտեմբերի 23-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 2004-2011 թթ. սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։

2015 թվականից Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ է[1]։

Աշխատանքները գտնվում են Հայաստանի, Իտալիայի, Լիբանանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում[2][3]

Խմբակային ցուցահանդեսներԽմբագրել

Մեջբերումներ Ռոմեո Մելիքյանի մասինԽմբագրել

«Ընդամենը գեղարվեստի ուսումնարանն ավարտած երիտասարդ նկարիչը փորձում է հայտ ներկայացնել ինքնության որորշակի պաշարով և աշխարհայացքով, ուր արդիականության լարվածությունն ու դրամատիկ շեշտերը դիտողին ստիպում են մտնել այդ «արվեստային դաշտ« իրականության սովորական պատկերի մեջ ֆիքսելով իր անհանգիստ հոգեկերտվածքը։ Մարդը, բնությունն առարկայական աշխարհը երբեք պասիվ, հայեցողական, հայելային արտապատկերումներ չունեն նրա մոտ, այլ լարվածության դաշտում են՝ ինքնության որորշակի տարրերով։ Արդեն իսկ վաղ տարիքում ծանոթ լինելով համաշխարհային գեղարվեստական ուղղությունների հետ, նրան առավել հոգեհարազատ է արտահայտչապաշտությունը, դինամիզմը և դրամատիզմը, որոնք ներդաշնակվում են մետաֆիզիկ լուսատարածության անհանգիստ թրթիռների հետ։ Կարծում եմ երիտասարդ նկարիչը կունենա հետևողականություն և խոհեմություն՝ իր արժանիքները ճիշտ գնահատելու, չտարվելու ժամանակի հաջողությունների պատրանքով, քանզի արվեստը հավատամք է և ոգեկանության հարատև գոյավիճակ»։
Պողոս Հայթայան
Արվեստաբան

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել