Ռոմանոս Սարգսյան
հայ նկարիչ
Ռոմանոս Վարդանի Սարգսյան (մարտի 26, 1928, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 5, 1985, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, պրոֆեսոր (1984), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1983)։
Ռոմանոս Սարգսյան | |
---|---|
Ի ծնե | Ռոմանոս Վարդանի Սարգսյան |
Ծնվել է | 1928, մարտի 26 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Վախճանվել է | 1985, հունիսի 5 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1951) |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
- 1951 թվականին ավարտել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժինը
- 1961 թվականին տեղափոխվել է Երևան
- 1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում
- 1972-1982 թվականներին՝ գեղանկարչության ամբիոնի վարիչ, դիզայնի բաժնի հիմնադիրներից, 1972 թվականից՝ պրոֆեսորի պաշտոնակատար, 1984 թվականից՝ պրոֆեսոր[1]։
Ստեղծագործական ուղի խմբագրել
Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, թեմատիկ կոմպոզիցիաներ։
Աշխատանքներից են՝
- «Աշունը Դիլիջանում» (1963)
- «Ընդմիջում» (1964)[2]
- «Հնագույն գրքեր» (1965)
- «Վայրի խաղող» (1976)
- «Խոտի դեզ» (1979)
- «Տանյա» (1979)
- «Նախիր» (1980)
- «Կեչառիսի վանքը» (1980
Անհատական ցուցահանդեսներ խմբագրել
1957 թվականից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Չեխոսլովակիայում (1984), Երևանում (հետմահու, 2013[3][4])։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Ընդմիջում», Ռոմանոս Սարգսյան
- ↑ «Ռոմանոս Սարգսյանը իսկական նկարիչ է, որը ձգտում է բացահայտել իր արվեստում հարափոփոխվող կյանքի գաղտնիքները». Ցուցահանդես՝ ՀԱՊ-ում
- ↑ «Ռոմանոս Սարգսյանի ցուցահանդեսը ՀԱՊ-ում