Սերժ Սարգսյանի նախագահություն

Սերժ Սարգսյանի նախագահություն (նաև՝ Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներ), Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնելու 10-ամյա ժամանակաշրջան, որը սկսել է 2008 թվականի փետրվարի 19–ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից որպես հաղթող ճանաչվելով և ավարտվել 2018 թվականի ապրիլի 9-ին։

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան

Համաձայն քաղաքագետների ու հասարակական գործիչների, լրատվական հրապարակումների՝ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին երկիրը հայտնվել է աղետալի վիճակում։ Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական վիճակագրական ծառայության տվյալների՝ 2008-2018 թվականների ընթացքում Հայաստանը լքել են շուրջ 373.000 քաղաքացի։ 2008 թվականին Հայաստանի 1,9 միլիարդ դոլար արտաքին պարտքը նրա նախագահության տարիներին աճել է մինչև 7 միլիարդ դոլարի[1][2]։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիները ուղեկցվել են նրա իշխանության դեմ, նրա վարած ներքին և արտաքին քաղաքականության դեմ բողոքի բազմաթիվ զանգվածային ցույցերով և զինված բախումներով[փա՞ստ], որոնց հետևանքով գրանցվել են բազմաթիվ զոհեր[փա՞ստ] և վիրավորներ։

Ծանոթագրություններ խմբագրել