«Օրանժ Արմենիա», հեռահաղորդակցման նախկին ընկերություն Հայաստանում, ֆրանսիական «Orange S. A.» ընկերության ստորաբաժանում։ Հանդիսացել է Հայաստանում բջջային կապի լիցենզիա ունեցող երեք ընկերություններից մեկը։ Ներկայացրել է բջջային կապի (GSM (3G)), լայնաշերտ ինտերնետի և բջջային հեռուստատեսության ծառայություններ։ Եղել է Հայաստանում առաջին օպերատորը, որը թողարկել է HD Voice տեխնոլոգիան։ Ծածկույթը հասանելի է եղել Հայաստանի տարածքի 95%-ի վրա։ 2014 թվականի դրությամբ ունեցել է շուրջ 501 000 ակտիվ բաժանորդ[3]։

Օրանժ Արմենիա
ՏեսակՓակ բաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է2009
ՀիմնադիրՕրանժ
ՎայրԵրևան, Հայաստան
Երկիր Հայաստան
Գլխավոր անձինքՖրանսիս Ժելիբտեր
(գլխավոր տնօրեն)
Սպասարկվող տարածքՀայաստան Հայաստան
ԱրդյունաբերությունԲջջային օպերատոր, շարժական ինտերնետ
Հասույթ22,885,669,000 ֏ (2015)[1]
Աշխատողների թիվ800 (2015)[2]
Մայր ընկերությունՕրանժ
ՍեփականատերՅուքոմ
Կայքucom.am
Կլանվել2015

Ունեցել է 3 հեռախոսային կոդ՝ 55, 95 և 41 (միջազգային ֆորմատով +374 55 XXXXXX, +374 95 XXXXXX, +374 41 XXXXXX)։

Ըստ 2012 թվականի ամռանն անցկացված հարցումների՝ ընկերությունը Հայաստանի լավագույն ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում էր երկրորդ տեղը[4]։

2015 թվականին Յուքոմը ձեռք է բերել Օրանժ ընկերության 100% բաժնետոմսերը՝ այդպիսով դառնալով նաև շարժական կապի ծառայություններ մատուցող օպերատոր[5]։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. «2013 թվականի ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10 
  2. «Օրանժի մասին»։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին։ Վերցված է 2015 թ․ հուլիսի 20 
  3. «Main economic indicators of Orange Armenia Performance in 1 QTR 2015»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին 
  4. Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները. ամառ 2012
  5. ««Օրանժ Արմենիա»-ի 100% բաժնեմասը օտարվեց «Յուքոմ» ընկերությանը. ՀԾԿՀ-ի որոշում»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12 

Արտաքին հղումներ Խմբագրել