Ռոլֆ Մաքսիմիլիան Զիվերտ (գերմ.՝ Rolf Maximilian Sievert, մայիսի 6, 1896(1896-05-06)[1], Ստոկհոլմ, Շվեդիա[1] - դեկտեմբերի 3, 1966(1966-12-03)[1], Ստոկհոլմ, Շվեդիա[1]), շվեդ ռադիոֆիզիկոս, ուսումնասիրել է կենսաբանական օրգանիզմների վրա ռադիացիոն ճառագայթման ազդեցությունը, ռադիոկենսաբանության հիմնադիրներից մեկն է[2]։

Ռոլֆ Զիվերտ
շվեդ.՝ Rolf Sievert
Ծնվել էմայիսի 6, 1896(1896-05-06)[1]
Ստոկհոլմ, Շվեդիա[1]
Մահացել էդեկտեմբերի 3, 1966(1966-12-03)[1] (70 տարեկան)
Ստոկհոլմ, Շվեդիա[1]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կարոլինյան ինստիտուտ
Գործունեության ոլորտՌադիոֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՈւփսալայի համալսարան, Կարոլինյան ինստիտուտ և Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ
ՀայրՄաքս Զիվերտ[1]
 Rolf Sievert Վիքիպահեստում

Զիվերտը ծնվել է Շվեդիայում՝ Ստոկհոլմում։ 1914 թվականից սովորել է Կարոլինսկա ինստիտուտում և Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի ինժեներական ինստիտուտում։ 1924-1937 թվականներին գլխավորել է շվեդական «Radiumhemmet» ֆիզիկական լաբորատորիան, որտեղ հետազոտություններ են իրականացվել քաղցկեղի ոչ վիրահատական բուժման և ռադիոթերապիայի ուղղությամբ։ Այնուհետև ղեկավարել է Կարոլինսկա ինստիտուտի ռադիացիոն ֆիզիկայի բաժինը։ Նա խոշոր ներդրում է ունեցել քաղցկեղի ախտորոշման ու բուժման ժամանակ օգտագործվող իոնացնող ճառագայթների չափաբաժինների չափման աշխատանքներում։

1979 թվականին՝ Չափման միավորների XVI գլխավոր գիտաժողովի ժամանակ, Զիվերտի պատվին նրա անունով կոչվեց Միավորների միջազգային համակարգի արդյունավետ ու համարժեք իոնացնող ճառագայթման չափաբաժնի չափման միավորը․ զիվերտ՝ նշանակվելով Զվ, Sv:

Զիվերտի անունով ոչ պաշտոնապես անվանում են նաև «Ռադիացիայի դեմ պայքարի» համար տրվող շքանանշանը։ Զիվերտի նախաձեռնությամբ Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այդ շքանշանով սկսել է պարգևատրել 1862 թվականից։ Ի տարբերություն Շվեդիայի ակադեմիայի մյուս ավելի հայտնի մրցանակաբաշխության՝ Նոբելյան մրցանակի, «Զիվերտի շքանշանի» դափնեկիները շատ ավելի քիչ են. 2003 թվականի դրությամբ ընդհանուր 10 մարդ։

1964 թվականին Զիվերտը հիմնադրել է Ռադիացիայի պաշտպանության միջազգային ասոցիացիան (International Radiation Protection Association): Նա նաև գլխավորել է ՄԱԿ-ի՝ ատոմային ռադիացիայի հարցերով գիտական կոմիտեն։

Տես նաև՝ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոլֆ Զիվերտ» հոդվածին։