Chanel No. 5, Chanel ապրանքանիշի հայտնի բույրը ստեղծվել է 1921 թվականի մայիսի 5-ին, Էրնեստ Բոյի կողմից[1]։

Պատմություն խմբագրել

Ըստ լեգենդի Կոկո Շանելը խնդրել էր պարոն Բոին ստեղծել «արհեստական կանանց բուրմունք, որից բուրում է կնոջ նման» ընդգծելով, որ «արհեստական բույր» ասելով նկատի ունի նոր մարդու կողմից ստեղծած բուրմունք[2]։

Chane-ի առաջին բուրմունքը ստեղծելուց հետո, Բոն փորձարկումներ էր կատարել ալդեհիդների՝ սինթետիկ ծաղկային բուրմունքի հետ։ Էռնեստ Բոն բարձր է գնահատում միայն շինծու արհեստականությունը, այն ինչը հակասում է բնությանը, այլ ոչ թե այն, ինչը փորձում է կրկնօրինակել։ Բոն՝ թագավորական պալատի նախկին պարգյումեր էր, ով 1917 թվականին հեղափոխությունից հետո փախել էր Ռուսաստանից, դառնալով առաջին օծանելիքագործը, ով կարողացել էր ալդեհիդների մոլեկուլների հիման վրա ստեղծել ամբողջական բույր։ Օծանելիքագործը օրիորդ Շանելին էր ներկայացրել տասը բույր, որոնցից նա ընտրել էր հինգերորդը՝ այստեղից էլ գլուխգործոցի անվանումը։ Բացի այդ «հինգը» Կոկո Շանելի սրած թիվն էր։

Chanel N ° 5 բուրմունքը բաղկացած է հետևյալ օծանելիք նոտաներից`

  • վերին նոտաներ` ալդեհիդներ, ներոլի, իլանգ-իլանգ, բերգամոտ, կիտրոն
  • սրտի նոտաներ` իրիս, մանուշակի արմատ, հասմիկ, հովտաշուշան, վարդ
  • Պահեստային նոտաներ` համպար, կարմիր սանդալ, պաչուլի, մուշկ, ցիվետա, վանիլ, կաղնու մամուռ

Հեղափոխական էր ոչ միայն բուրմունքը, այլև նրա ներկայացումը։ Մինչև հիմա արտադրողները, որոնցից ամենահայտնին Ռենե Լալիկն էր, սրվակների պատրաստման ժամանակ գերազանցել էր երևակայության ամենաբարձր թռիչքը, ամենատարբեր ձևերով, դրանք ծածկելով ամենաարտասովոր նախշերով։

Դրան հակառակ Գաբրիելը, տարված լինելով ճգնավորության գաղափարներով, առաջարկել էր հասարակ սրվակ, զուգահեռանիստի ձևով, որը թույլ կտար հիանալ նրա մեջ թաքնված ոսկե հեղուկով։ Այն զարդարելու միակ հետքերը վերաբերվում են 1924 թվականին։ Գաբրիելը, ի տարբերություն իր նախորդների հասկացել էր, որ պետք է շեշտադրություն կատարել պարունակության, ոչ թե փաթեթավորման վրա։

Ճաշակի պարզությունն արտացոլված էր պիտակի վրա։ Ամեն ինչ կառուցված էր սև և սպիտակ համադրության վրա, որը հաճախ օգտագործվում էր հանդերձանքի նախագծման ժամանակ` սպիտակ ուղղանկյուն, որի վրա սև տառերով գրված էր Chanel:

Գովազդ խմբագրել

Երբ նոր օծանելիքը պատրաստ էր, Գաբրիելը չէր շտապում վաճառել այն։ Փոխարենը նա իր ընկերներից յուրաքանչյուրին տվեց մեկական սրվակ։ Նոր բուրմունքի լուրն ակնթարթորեն տարածում գտավ, շուտով ձևավորեց «Chanel N°5»- երկրպագուների գաղտնի ակումբ։ Երբ սրվակը վաճառքի էր դրվել, նրանք անմիջապես հայտնի դարձան գնորդների շրջանում։

Ի սկզբանե Chanel Nº 5-ը ներկայացրել էր Կոկո Շանելը, այնուհետև նրա տեղը զբաղեցրել են դերասանուհիներ՝ Քեթրին Դենևը, Քենդիս Բերգենը, Սյուզի Պարկերը, Էլի Մակգավան, Լաուրն Հաթթոնը, Քերոլ Բուքը, Էստելլա Ուորենը, Նիկոլ Քիդմանը, Օդրի Թաոթը։ 2012 թվականից սկսած, Chanel Nº 5 օծանելիքի դեմքը դարձավ Բրեդ Փիթը, առաջին տղամարդը բույրի պատմության մեջ։

1954 թվականին Մերիլին Մոնրոյի հետ հարցազրույցի ժամանակ լրագրողը դերասանուհուն հարցրել էր, թե ինչ է նա հագնում, երբ պատրաստվում է քնել։ Պատասխանը դարձավ օծանելիքի գովազդային ընկերության կարգախոսը` «Chanel Nº 5-ի մի քանի կաթիլ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chanel Nº 5: самая долгая история любви
  2. «Бесплатная библиотека Fragrance Library. Парфюмер Эрнест Эдуардович Бо. Автор Chanel 5. Кто сделал Шанель 5. Альдегидные духи». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.