Ռոդրիգո Էլի
Ռոդրիգո Էլի (իտալ.՝ Rodrigo Ely, նոյեմբերի 3, 1993[1][2], Լաժեադու, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Ալավես»-ի և Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում։
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 3, 1993[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Լաժեադու, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա | ||
Հասակ | 188 սանտիմետր | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան և կենտրոնական պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ակումբային կարիերա
խմբագրել«Միլան», «Ռեջինա»
խմբագրել2010 թվականին Ռոդրիգոն միացել է «Միլան»-ի երիտասարդական թիմին։ Թիմի հիմնական կազմում բրազիլացին չի մասնակցել ոչ մի հանդիպման և տեղափոխվել է «Ռեջինա»։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նոչերինայի» դեմ խաղում։ «Ռեջինայի» կազմում իր առաջին գոլը Էլին խփել է 2012 թվականի հոկտեմբերի 6-ին՝ «Նովարա»-ի դեմ խաղում։ Մեկ մրցաշրջանի ընթացքում Ռոդրիգոն մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
«Վարեզե»
խմբագրել2013 թվականին Ռոդրիգոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Վարեզե»։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է 2013 թվականի օգոստոսի 11-ին՝ «Վիչենցա»-ի դեմ խաղում։
«Ավելինո»
խմբագրել2014 թվականին Ռոդրիգո Էլին տեղափոխվել է Սերիա B-ում հանդես եկող «Ավելինո»[3][4]։ Թիմի կազմում մասնակցել է 35 հանդիպման։
Վերադարձ «Միլան»
խմբագրել2015 թվականի հունիսի 9-ին Էլին վերադարձել է «Միլան»։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր։
Իր դեբյուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ «Ֆիորենտինայի» դեմ խաղում։ Այդ խաղում նա ստացել է կարմիր քարտ, իսկ հանդիպումն ավարտվել է 2։0 հաշվով։
«Ալավես»
խմբագրել2017 թվականի հունվարին Ռոդրիգոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Ալավես»։
Միջազգային կարիերա
խմբագրել2014 թվականից Ռոդրիգո Էլին հանդես է գալիս Բրազիլիայի երիտասարդական հավաքականի կազմում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ A.C. Milan S.p.A. bilancio (financial report and accounts) on 31 December 2014 (in Italian), PDF purchased from Italian C.C.I.A.A.
- ↑ «Il difensore Rodrigo Ely è dell'Avellino, a titolo definitivo» (Italian). A.S. Avellino 1912. 2014 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդրիգո Էլի» հոդվածին։ |