Ռոբերտ Բրեյդի (անգլ.՝ Robert Brady,հունվարի 14, 1992(1992-01-14)[1], Դուբլին, Իռլանդիա), առավել հայտնի է որպես Ռոբի Բրեյդի (անգլ.՝ Robbie Brady), իռլանդացի ֆուտբոլիստ, «Պրեստոն Նորթ Էնդ» ակումբի և Իռլանդիայի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան։

Ռոբի Բրեյդի
Քաղաքացիությունը  Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 1992(1992-01-14)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Դուբլին, Իռլանդիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և եզրային կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Ռոբերտ Բրեյդին ծնվել է Հյուսիսային Դուբլինում և հանդես է եկել Իռլանդիայի տարբեր տարիքի պատանեկան հավաքականներում, ինչպես նաև տեղի «Սենթ Քևինս Բոյս» ակումբում։ Նրան նկատել են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները, իսկ 2008 թվականի հունվարին իռլանդացին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիա։ Արդեն նույն թվականի հունվարի 19-ին իր նորամուտն է նշել «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև 18 տարեկանների թիմում՝ «Լիվերպուլի» հասակակիցների հետ խաղում[2]։ Արդեն երկու ամիս անց Ռոբին «Նյուքասլի» դեմ խաղում իր նորամուտն է նշել ակումբի պահեստային թիմի կազմում[3]։ 2008 թվականի հուլիսին Բրեդին ստորագրել է իր առաջին սիրողական պայմանագիրը։ Հաջորդ երկու մրցաշրջաններում եղել է «Յունայթեդի» մինչև 18 տարեկանների թիմի հիմնական կազմի խաղացող, ինչպես նաև պարբերաբար ներգրավվել է պահեստայինների կազմում։ 2010/11 մրցաշրջանում իռլանդացին սկսել է պարբերաբար հանդես գալ պահեստային կազմում։ 2010 թվականի հոկտեմբերի 26-ին նա ընդգրկվել է «Վուլվերհեմփտոնի» դեմ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության հիմնական կազմի հայտացուցակում, սակայն ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին[4]։

2011 թվականի հուլիսի 19-ին Ռոբի Բրեդին վարձավճարով տեղափոխվել է «Հալլ Սիթի» մինչև դեկտեմբերի 31-ը[5]։ Օգոստոսի 5-ին «Բլեքփուլի» դեմ խաղով իր նորամուտն է նշել «վագրերի» կազմում[6]։ Օգոստոսի 27-ին խփել է իր առաջին գոլը «Հալլի» կազմում «Ռեդինգի» դեմ պաշտոնական հանդիպման ժամանակ[7]։ 2012 թվականի հունվարին «Հալլ Սիթին» երկարաձգել է իռլանդացու վարձակալությունը մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը[8]։ Ընդհանուր առմամբ, «Հալլ Սիթիում» վարձակալության ընթացքում Բրեդին մասնակցել է 41 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

2012 թվականի սեպտեմբերի 26-ին Ռոբի Բրեյդին պաշտոնական հանդիպման ժամանակ իր նորամուտն է նշել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Ալեքսանդր Բյուտներին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում[9]։

2013 թվականի հունվարին տեղափոխվել է «Հալլ Սիթի»։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվում[10]։

2015 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել է «Նորվիչ Սիթի»[11]:։ Տրանսֆերի գումարը չի հրապարակվում։

Կարիերա հավաքականում

խմբագրել

Ռոբբին հանդես է եկել Իռլանդիայի տարբեր տարիքային հավաքականներում։ 2010 թվականի սեպտեմբերին նորամուտը նշել Է Իռլանդիայի երիտասարդական հավաքականում։ 2012 թվականի սեպտեմբերին հրավիրվել է իր երկրի առաջին հավաքական՝ Օմանի հավաքականի դեմ ընկերական խաղին մասնակցելու։ Սեպտեմբերի 11-ին ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է այդ խաղում և դարձել է մեկ գոլի հեղինակ, իսկ իռլանդացիները հաղթել են 4:1 հաշվով[12]։

Վիճակագրություն

խմբագրել
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Անգլիայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթներ[13] Այլ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հալլ Սիթի 2011/12 39 3 2 0 0 0 - - - - 41 3
2012/13 32 4 1 0 0 0 - - - - 31 4
2013/14 6 3 0 0 1 1 - - - - 31 4
Ընդամենը 77 10 3 0 1 1 0 0 0 0 81 11
Մանչեսթեր Յունայթեդ 2012/13 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0
Ընդամենը 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0
Ընդամենը կարիերայի ընթացքում 77 10 3 0 2 1 0 0 0 0 82 11

(Վերահղված է 2013 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ)

Անձնական կյանք

խմբագրել

Ռոբերտի կրտսեր եղբայրը՝ Գարեթը, հանդես է եկել Իռլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականում[14]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Hibbs, Ben (2008 թ․ հունվարի 19). «U18s: Liverpool 0 United 1» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. Bartram, Steve (2008 թ․ մարտի 27). «Reserves: United 3 Newcastle 1» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. Stevenson, Jonathan (2010 թ․ հոկտեմբերի 26). «Man Utd 3–2 Wolverhampton» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. Marshall, Adam (2011 թ․ հուլիսի 19). «Brady joins Tigers on loan» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. «Hull 0–1 Blackpool» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «Tigers Net First Home Win» (անգլերեն). HullCityFC.net. 2011 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «Manchester United's Robbie Brady to stay at Hull City» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  9. «Brady forced to bide time despite making competitive United debut» (անգլերեն). Irish Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  10. Thompson, Gemma (2013 թ․ հունվարի 8). «Brady completes Tigers switch» (անգլերեն). ManUtd.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  11. «DONE DEAL: NORWICH CITY SIGN ROBBIE BRADY» (անգլերեն). canaries.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. «Republic of Ireland 4–1 Oman» (անգլերեն). RTÉ Sport. 2012 թ․ սեպտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. Лига чемпионов УЕФА.
  14. «Gareth Brady» (անգլերեն). DundalkFc.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբի Բրեյդի» հոդվածին։