Ռոբինզոն Կուզյա (ռուս.՝ Робинзон Кузя), խորհրդային անիմացիոն ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Ռեզնիկովը 1978 թվականին։ Մուլտֆիլմը նկարահանվել է Ալեքսանդր Անտոկոլսկու սցենարով, որը Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» հայտնի վեպի ծաղրանմանակումն է։

Ռոբինզոն Կուզյա
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱնատոլի Ռեզնիկով
ՍցենարիստԱլեքսանդր Անտոկոլսկի
ՀնչյունավորումԷրաստ Գարին, Գեորգի Մենգլետ, Սպարտակ Միշուլին, Նատալյա Գոլուբենցևա, Գեորգի Վիցին և Վալենտին Նիկուլին
ԵրաժշտությունԲորիս Սավելև
ՕպերատորԷրնստ Ալեքսանդրի Գաման
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Թվական1978

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմի գլխավոր հերոսը պիոներ Կուզյան է, որը շատ ծույլ է և չի ուզում աշխատել։ Ընկերները հաճախ են գալիս նրա մոտ՝ օգնություն խնդրելու կամ պարզապես խաղալու կանչելու։ Բայց Կուզյան միշտ մերժում է նրանց։ Նրա սիրած զբաղմունքը Ռոբինզոն Կրուզոյի մասին գիրք կարդալն է։ Նա երազում է գլխավոր հերոսի նման հայտնվել անմարդաբնակ կղզում։ Մի օր նրա ցանկությունը կատարվում է, և Կուզյան հայտնվում է անմարդաբնակ կղզում։ Այնտեղի միակ բնակիչները չորս կատուներն են ու մի թութակ։ Հանգամանքների երջանիկ բերումով պիոները փրկում է թութակին կատուների ձեռքից, և նա, ի երախտագիտություն, պատրաստ էր օգնել Կուզյային խորհուրդներով։ Առաջին փորձությունը սպասվող անձրևն էր։ Կուզիան որոշում է, որ տուն կառուցելը շատ հեշտ է, և արագ կառուցում է մի բան, որը տան նման չէր։ Երկրորդ փորձությունը քաղցն էր, սակայն նրան բացի բանանից և կոկոսի կաթից որևէ այլ սնունդ գտնել չի հաջողվում։ Բայց շուտով նրան սպասվում էր երրորդ փորձությունը։ Չար կատուները նենգ պլաններ են մշակում թութակին և Ռոբինզոնին բռնելու համար։

Հեղինակներ խմբագրել

  • Ռեժիսոր` Անատոլի Ռեզնիկով
  • Սցենարի հեղինակ` Ալեքսանդր Անտոկոլսկի
  • Բեմադրող նկարիչ` Գենադի Սմոլյանով
  • Օպերատոր` Էռնստ Գաման
  • Կոմպոզիտոր` Բորիս Սավելի
  • Հնչյունային օպերատոր` Վիտալի Ազարովսկի
  • Ֆիլմի վրա աշխատել են` Յու. Բելով, Վ. Թոքմատով, Օ. Անաշկինա, Վ. Չուրիկ, Ի. Մեդնիկ, Ա. Լևչիկ, Ա. Կոլկով, Ի. Դեգտարևա, Լ. Ռյաբչևսկայա, Է. Հոդինա, Ն. Դրուժինինա, Ն. Օրանսկյա, Լ. Վարանցովա, Գ. Դրոբինինա

Դերերը կրկնօրինակել են խմբագրել

  • Պետյա Դեգտյարյով` Կուզյա
  • Գալինա Իվանովա` 1-ին տղա
  • Բրոնիսլավա Զախարովա` 2-րդ տղա
  • Էրաստ Գարին` թութակ
  • Ջորջ Մենգլետ՝ առաջնորդ կատու
  • Սպարտակ Միշուլին՝ երկու սև ու սպիտակ կատու
  • Գեորգի Վիցին՝ սև-սպիտակ կատու
  • Վալենտին Նիկուլին` Ռոբինզոն Կրուզո
  • Նատալյա Գոլուբենցևա՝ երեք պիոներ

Փաստեր խմբագրել

  • Կուզյան թութակին իր կացարանի իրավիճակը ցույց տալիս ասում է. «Սա սեղան է, սրա մոտ ուտում ենք։ Սա աթոռ է, սրա վրա նստում ենք»։ Այս արտահայտությունը մեջբերում է Սամուիլ Մարշակի «Կատվի տունը» մուլտֆիլմից։
  • Նման սյուժեով է նկարահանված նաև «Նոր Գուլիվեր» (1935) ֆիլմ, որտեղ Պետյա անունով տղան քնում է Գուլիվերի ճանապարհորդությունները գիրքը կարդալիս և հերոսի փոխարեն հայտնվում է Լիլիպուտների երկրում։

Վերաթողարկում խմբագրել

Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է մուլտֆիլմների «Ծղոտե ցլիկ»[1], «Ռոբինզոն Կուզյա» (թողարկում 2)[2] հավաքածուներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել