Սպարտակ Վասիլևիչ Միշուլին (ռուս.՝ Спарта́к Васи́льевич Мишу́лин, հոկտեմբերի 22, 1926(1926-10-22)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հուլիսի 17, 2005(2005-07-17), Մոսկվա, Ռուսաստան), թատրոնի և կինոյի խորհրդային ռուս դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1981), Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1975), Ինոկենտի Սմոկտունովսկու անվան մրցանակի դափնեկիր, Լումիեր եղբայրների անվան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր (1998)։

Սպարտակ Միշուլին
ռուս.՝ Спартак Васильевич Мишулин
Ծնվել էհոկտեմբերի 22, 1926(1926-10-22)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 17, 2005(2005-07-17) (78 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն
ԱզգությունՌուսաստան Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1969-2005
Երեխա(ներ)Karina Mishulina?
Պարգևներ և մրցանակներ
Պատվո շքանշան Բարեկամության շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և Լեհաստանի մշակույթի վաստակավոր գործիչ

Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, մի շարք հաջողված դերեր է ունեցել նաև թատրոնում։ Առավել հայտնի է դարձել «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում Սաիդի դերով։ Ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում։

Կենսագրություն խմբագրել

Սպարտակ Միշուլինը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 22-ին Մոսկվայում։ Հորը չի ճանաչել, մայրը՝ Աննա Միշուլինան, արդյունաբերության ժողկոմի փոխնախագահն էր և մտնում էր կուսակցական անվանացուցակի մեջ։ Միշուլինների ընտանիքն ապրում էր Մոսկավայի կենտրոնում՝ Նաստասինսկի նրբանցքում։ Սպարտակը վաղ հասակից տարված էր թատրոնով և երազում էր դերասան դառնալ։

1937 թվականին Աննա Միշուլինան ձերբակալվեց ժողովրդի թշնամի մեղադրանքով և աքսորվեց Տաշքենդ․ Սպարտակը մնաց քեռու՝ ԽՄԿԿ կենտկոմին կից գործող Հասարակական գիտությունների ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Միշուլինի (1901-1948) խնամակալության տակ։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Միշուլինների ընտանիքը տարհանվեց Ձերժինսկ (Գորկու մոտ)։

1941 թվականին Սպարտակ Միշուլինն ընդունվեց Անժերո-Սուջենսկի հրետանու հատուկ դպրոց (կարծում էր, թե դպրոցը դերասանական է)։ Ավարտելուց հետո դատապարտվեց էլեկտրական լամպերի «գողության» համար (ներկայացման համար էր վերցրել), այնուհետև գրադարանից գրքեր գողանալու և առաջնորդի նկարները սևագրի թուղթ օգտագործելու համար, որի պատճառով էլ ազատազրկվեց։ Բանտարկվեց 3 տարի։ Սակայն նույնիսկ ճամբարում չէր դադարում զբաղվել ինքնագործունեությամբ։ Մի օր նրան նկատեց բանտարկյալներից մեկը և հրավիրեց իր մոտ՝ Կալինինի մարզի Ուդոմելսի շրջանի Բրուսովո գյուղ։ Որոշ ժամանակ աշխատում էր Բրուսովոյի ակումբի պետ, ավելի ուշ՝ տարբեր գյուղական թատրոններում։ Եվ այդ ժամանակ էլ նրան գտան բարեկամները։ 1950-ական թվականների սկզբներին Թատերական արվեստի ռուսական ինստիտուտ ընդունվել չհաջողվելուց հետո Սպարտակ Միշուլինին ուղարկեցին Կալինինի դրամատիկական թատրոնի լրացուցիչ թատերախումբ․ ավարտելով այդ թատրոնին կից թատերական ստուդիան և առաջին 5 տարվա ընթացքում խաղալով մոտ 40 դեր՝ Միշուլինը տեղափոխվեց Օմսկի դրամատիկական թատրոնի թատերախումբ, այնուհետև կրկին վերադարձավ Կալինին։

1960 թվականին Կալինինի թատրոնի՝ Մոսկվայում ունեցած հյուրախաղերից հետո Միշուլինին անմիջապես հրավիրեցին մայրաքաղաքի 3 թատրոն՝ Լենկոմ, Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոն և Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոն։ Ընտրելով եգիծական թատրոնը՝ աշխատեց այնտեղ 45 տարի։ Դերասանին հանրահայտություն բերեցին «Кабачок „13 стульев“» հեռուստասերիալի առաջին թողարկումները։ Նրա հանրաճանաչությունն ավելի բարձրացավ, երբ կատարեց Տարականովի դերը «Հանրապետության հարստությունը» ֆիլմում, ինչպես նաև երգիծական թատրոնի ներկայացումների՝ հեռուստատեսությամբ ցուցադրությունից հետո՝ «Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը» և «Մեծ տան փոքր կատակերգությունները», սակայն հատկապես հայտնի դարձավ Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում Սաիդի դերը կատարելուց հետո։

Թատրոնում նրա ամենաերկար խաղացած դերերից մեկը Կարլսոնի դերն էր։ Երբ Միշուլինին հարցրին, թե արդյոք նրան չի ձանձրացրել այս 40 տարիների ընթացքում պրոպելլերով տղամարդը, նա միշտ պատասխանում էր․ «Ես կարողանում եմ մարդկանց վերադարձնել մանկություն, հատկապես իմ հասակակիցներին, որոնք իսկական մանկություն չեն ունեցել բազմազան պատերազմների պատճառով։ Արդյոք դա քիչ է՝ մարդկանց մանկություն վերադարձնելը»[2]։

Դերասանը մահացել է 2005 թվականի հուլիսի 17-ին սրտային անբավարարությունից։ Թաղված է Վագանկովի գերեզմանոցում[3]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1969)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1981)
  • Լեհաստանի արվեստի վաստակավոր գործիչ (1976)
  • ՌԴ պետական մրցանակ՝ 1997 թվականի գրականության և արվեստի ոլորտում (1998)[4]
  • Ընկերության շքանշան (2002)[5]
  • Պատվո շքանշան (1996)[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Памяти Спартака Мишулина». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  3. «Могила С. В. Мишулина на Ваганьковском кладбище». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  4. «Указ Президента РФ от 6 июня 1998 г. N 656 «О присуждении Государственной премии Российской Федерации в области литературы и искусства 1997 года»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  5. Указ Президента Российской Федерации от 10 октября 2002 г. № 1149(չաշխատող հղում)
  6. «Указ Президента Российской Федерации от 12 июля 1996 года № 1026 «О награждении государственными наградами Российской Федерации.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել