Ռոբերտ Ֆիսկ (անգլ.՝ Robert Fisk, հուլիսի 12, 1946(1946-07-12)[1][2], Մեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] - հոկտեմբերի 30, 2020(2020-10-30)[10], Դուբլին, Իռլանդիա- հոկտեմբեր 30, 2020, Դուբլին, Իռլանդիա[11]), բրիտանացի լրագրող, Մերձավոր Արևելքում The Independent-ի թղթակից (1976)։ Բնակվում է Բեյրութում[12]։ Ֆիսկն ունի բրիտանական և միջազգային բազմաթիվ լրագրողական մրցանակներ, ավելի, քան որևէ այլ օտարերկրյա թղթակից, ինչպես նաև 7 անգամ ընտրվել է տարվա բրիտանացի միջազգային լրագրող։ Մի շարք գրքեր ու հոդվածներ է հրատարակել պատերազմների և զինված հակամարտությունների մասին։

Ռոբերտ Ֆիսկ
անգլ.՝ Robert Fisk
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1946(1946-07-12)[1][2]
ԾննդավայրՄեյդսթոուն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Մահացել էհոկտեմբեր 30, 2020
Մահվան վայրԴուբլին, Իռլանդիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹրինիթի քոլեջ, Լանկաստերի համալսարան, Yardley Court? և Sutton Valence School?
Մասնագիտությունլրագրող, պատմաբան, գրող և ռազմական թղթակից
ԱշխատավայրԴեյլի էքսպրես, Թայմս և The Independent
ԱմուսինԼարա Մարլոու և Nelofer Pazira?[4]
Պարգևներ և
մրցանակներ

Jacob's Award?

Amnesty International UK Media Award?

Amnesty International UK Media Award?

Amnesty International UK Media Award?

Orwell Prize?

Լանանի մշակութային ազատության ֆոնդի մրցանակ

Martha Gellhorn Prize for Journalism?

Գենտիկ համալսարանի պատվավոր դոկտոր

[5]

Premi Godó de Periodisme?

Սենթ Էնդրյուի համալսարանի պատվավոր դոկտոր

James Cameron Memorial Trust Award?

Foreign Reporter of the Year?

Foreign Reporter of the Year?

honorary doctorate of Trinity College, Dublin?

[6]

honorary doctorate of Lancaster University?

honorary doctor of Queen's University Belfast?

[7]

Քենթի համալսարանի պատվավոր դոկտոր

[8]

Բեյրութի Ամերիկյան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում

և

Carey McWilliams Award?

[9]
ԱնդամությունLonsdale College, Lancaster?
Կայքindependent.co.uk/opinion/commentators/fisk/
 Robert Fisk Վիքիպահեստում

Լինելով արաբախոս լրագրող[13]՝ նա համարվում է այն եզակի արևմտյան լրագրողներից մեկը, ով հարցազրույց է վերցրել Ուսամա բեն Լադենից 1993-1997 թվականներին երեք անգամ[14][15]։

Կենսագրություն խմբագրել

Ֆիսկը ծնվել է Մեյդսթոնում։ Եղել է ընտանիքի միակ երեխան։ Հայրը Մեյդսթոնում եղել է գանձապահ, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին[16]։

Սովորել է Yardley Court նախապատրաստական դպրոցում[17], այնուհետև՝ Sutton Valence դպրոցում և Լանկաստերի համալսարանում[18]։ 1983 թվականին Դուբլինի Թրինիթի քոլեջում ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան[19]։

Sunday Express-ում Ֆիսկը եղել է սյունակագիր։ 1972-1975 թվականներին եղել է The Times-ի բելֆաստյան թղթակիցը, այնուհետև՝ Պորտուգալիայի թղթակիցը՝ լուսաբանելով «Մեխակների հեղափոխությունը»։ 1976-1988 թվականներին նշանակվել է Մերձավոր Արևելքի թղթակից, 1989 թվականի ապրիլից՝ The Independent-ի թղթակից։ 1970-ական թվականներին լուսաբանել է Հյուսիսային Իռլանդիայի կոնֆլիկտը, 1974 թվականին՝ Պորտուգալիայի հեղափոխությունը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, 1979 թվականին՝ Իրանական հեղափոխությունը, Աֆղանական պատերազմը, Իրան-իրաքյան պատերազմը, Իրաք-քուվեյթյան պատերազմը, Բոսնիական պատերազմը, Ալժիրի քաղաքացիական պատերազմը, Կոսովոյի պատերազմը, 2001 թվականին Աֆղանստանում միջազգային միջամտությունը, 2003 թվականին կոալիցիոն ուժերի ներխուժումը Իրաք, 2011 թվականի Արաբական գարունը և ներկայիս Սիրիական ճգնաժամը։

Ռոբերտ Ֆիսկը իրեն նկարագրել է որպես խաղաղասեր և երբեք չի քվեարկել[20]։

Ֆիսկը լայնորեն անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, քայլեր է կատարել, որպեսզի Թուրքիայի կառավարությունը ընդունի ցեղասպանություն կատարելու ճշմարտությունը[21]։

Անձնական կյանք խմբագրել

1994 թվականին Ֆիսկն ամուսնացել է ամերիկացի լրագրող Լարա Մառլովի հետ։ 2006 թվականին զույգը բաժանվել է[22]։

Մրցանակներ, կոչումներ խմբագրել

Ֆիսկը 7 անգամ արժանացել է Բրիտանական մամուլի՝ Տարվա միջազգային լրագրող մրցանակին[23], երկու անգամ արժանացել է «Տարվա մեկնաբան» մրցանակին[24]։

  • Լանկաստերի համալսարանի պատվավոր կոչում, 1984[25]
  • RTÉ ռադիոյով Իրաք-քուվեյթյան պատերազմը լուսաբանելու համար Jacob's մրցանակ, 1991[26]
  • Լրագրության Օրվել մրցանակ, 1999[27]
  • Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին իրականացրած Հայոց ցեղասպանության հետազոտման համար Դավիդ Վատ մրցանակ, 2001[28]
  • Լրագրության Մարթա Գելհորն մրցանակ, 2002[29]
  • Բաց համալսարանի պատվավոր դոկտոր, 2003[30]
  • Սենտ Էնդրյու համալսարանի պատվավոր դոկտոր, 2004[31]
  • Կարլետոն համալսարանի պատվավոր դոկտոր, 2004[32]
  • Ադելաիդ համալսարանում Էդվարդ Սաիդի հիշատակի դասախոսություն, 2005[33]
  • Գենտի համալսարանի պատվավոր դոկտոր, 2006[փա՞ստ]
  • Բեյրութի ամերիկյան համալսարանի պատվո շքանշան, 2006[34]
  • Բելֆաստի Քվինս համալսարանի պատվավոր շքանշան, 2006[35]
  • 350,000 դոլար արժողությամբ Լանան գրական մրցանակ, 2006[36]
  • Կենտ համալսարանի պատվավոր դոկտոր, 2008[37]
  • Դուբլինի Թրինիթի քոլեջի պատվավոր դոկտոր, 2008[38]
  • Հանրային քննարկման ակնառու ներդրման համար պատմական ընկերության քոլեջի ոսկե մեդալ, 2009[39]
  • Լիվերպուլի Հոպ համալսարանի պատվո շքանշան, 2009[40][41]
  • Amalfi Coast լրագրողական միջազգային մրցանակ, 2011, Իտալիա[42]

Ստեղծագործություններ խմբագրել

Գրքեր խմբագրել

2005 թվականին հրատարակված The Great War for Civilisation (Քաղաքակրթության մեծ պատերազմը) գիրքը, Մերձավոր Արևելքի հանդեպ արևմտյան և իսրայելական քննադատական մոտեցումներով, քննադատների և միջազգային հարաբերություններ սովորող ուսանողների կողմից արժանացել է լավ ընդունելության, և համարվում է նրա լավագույն հայտնի աշխատանքը։

  • The Point of No Return: The Strike which Broke the British in Ulster (1975). London: Times Books/Deutsch. ISBN 0-233-96682-X
  • In Time of War: Ireland, Ulster and the Price of Neutrality, 1939-1945 (2001). London: Gill & Macmillan. ISBN 0-7171-2411-8 (1st ed. was 1983).
  • Pity the Nation : Lebanon at War (3rd ed. 2001). London: Oxford University Press; xxi, 727 pages. ISBN 0-19-280130-9 (1st ed. was 1990).
  • The Great War for Civilisation: The Conquest of the Middle East (October 2005) London. Fourth Estate; xxvi, 1366 pages. ISBN 1-84115-007-X
  • The Age of the Warrior: Selected Writings (2008) London, Fourth Estate ISBN 978-0-00-727073-6
  • Robert Fisk on Algeria (2013) Independent Print Limited

Վիդեո վավերագրություն խմբագրել

1993 թվականին Ֆիսկը թողարկել է երեք մասից բաղկացած շարք, որը վերնագրել է«Բեյրութից Բոսնիա»։ Ըստ Ֆիսկի՝ նա փորձել է պարզել, թե ինչու է աճում արևմուտքն ատող մուսուլմանների թիվը[43]։ Ֆիսկն ասել է, որ Discovery Channel-ը ի սկզբանե ամբողջությամբ ցույց տալուց հետո ցույց չի տվել ֆիլմի կրկնությունը՝ պայմանավորված իսրայելամետ խմբերի քարոզարշավով, ինչպիսիններից է CAMERA (Committee for Accuracy in Middle East Reporting in America)[43][44]:

Կեղծ էպիգրաֆիկա, Ռոբերտ Ֆիսկին կեղծ հասցեագրված կեղծիքներ խմբագրել

  • Saddam Hussein—From Birth to Martyrdom (2007). Egypt: Ibda; 272 pages. Եգիպտական հրատարակչությունը կեղծորեն պնդում է, որ հեղինակը Ֆիսկն է[45]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #151708754 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. ABC (իսպ.) — 1903. — P. 54. — ISSN 1136-0143
  5. http://www.ugent.be/nl/univgent/collecties/archief/geschiedenis/overzichten/eredoctoren.htm#2000%20-%202009
  6. Robert Redford and John Hume awarded Honorary Degrees at Trinity College DublinTCD, 2008.
  7. Distinguished journalist receives Queen’s honorary degreeQueen's University Belfast, 2006.
  8. University Honorary Degrees July 2008University of Kent, 2008.
  9. https://apsanet.org/mcwilliamsrecipient
  10. 10,0 10,1 Veteran journalist and author Robert Fisk dies aged 74
  11. Pope, Conor. «Veteran journalist and author Robert Fisk dies aged 74». The Irish Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. «Robert Fisk Biography». London: Independent. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
  13. «Listen to the Robert Fisk lecture - Activities - Faculty of Arts and Social Sciences - Kingston University London». Fass.kingston.ac.uk. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 21-ին.
  14. Robert Fisk: The Great War for Civilisation: The Conquest of the Middle Eastpp. 1-39 ISBN 1-84115-007-X
  15. «Honoured War Reporter Sides With Victims of Conflict». New Zealand Press Association. 2005 թ․ նոյեմբերի 4.
  16. Cooke, Rachel (2008 թ․ ապրիլի 13). «Man of war». The Guardian. London.
  17. Fisk, Robert (2010 թ․ հուլիսի 3). «Deadly skies: The bloody truth about the Battle of Britain 70 years on». The Independent. London. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  18. «Robert Fisk lecture». LU News. Lancaster University. 2006 թ․ նոյեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.
  19. «Former postgraduate students». Trinity College, Dublin. Վերցված է 2008 թ․ հուլիսի 26-ին.
  20. Robert Fisk and Martin Bell. (10 November 2009) The lost art of reportage The Independent. 15:48-15:52 minutes in. Retrieved 2009-12-08.
  21. See, for example, http://www.counterpunch.org/2006/10/14/confronting-turkey-s-armenian-genocide/, 14 October 2006. Retrieved 2 February 2016; http://www.independent.co.uk/voices/comment/armenian-genocide-to-continue-to-deny-the-truth-of-this-mass-human-cruelty-is-close-to-a-criminal-10188119.html, 20 April 2015. Retrieved 2 February 2016; http://www.independent.co.uk/news/world/europe/armenian-genocide-turkeys-day-of-denial-amid-remembrance-for-a-genocide-in-all-but-name-10203090.html, 24 April 2015. Retrieved 2 February 2016.
  22. Rachel Cooke (2008 թ․ ապրիլի 13). «Man of war». The Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 25-ին.
  23. Patrick Keatinge (2002 թ․ դեկտեմբերի 2). Ireland in International Affairs: Interests, Institutions and Identities: Essays in Honour of Professor N.P. Keatinge, FTCD, MRIA. Institute of Public Administration. էջ 217. ISBN 978-1-902448-76-3.
  24. «Times reporter wins award». The Times. London. 1987 թ․ դեկտեմբերի 15.
  25. Lancaster University. «Honorary Degrees». Lancaster University. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  26. "In the wars". The Irish Times (Dublin). 19 November 1991.
  27. List of 1999 winners Արխիվացված 2010-11-20 Wayback Machine. The Orwell Prize for Journalism.
  28. «Fisk wins award for political journalism». The Independent. London. 2001 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  29. «Previous Winners». Martha Gellhorn Prize for Journalism.
  30. «Doctor of the University 1973-2011» (PDF). The Open University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  31. University of St Andrews (2004 թ․ հունիսի 21). «Honorary degrees June 2004». The University of St Andrews. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  32. Carleton University (2013 թ․ մայիսի 31). «Honorary Degrees Awarded Since 1954». Carleton University. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.(չաշխատող հղում)
  33. «About the Edward Said Memorial Lecture». University of Adelaide. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 17-ին.
  34. American University of Beirut (2006). «Honorary Doctorates». American University of Beirut. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  35. Communications & External Affairs Office (2006). «Destinguished journalist receives Queen's honorary degree». Queen's University Belfast. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
  36. «2006 Lannan Cultural Freedom Prize awarded to Robert Fisk». Lannan Foundation. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  37. News, Press and Media (2008 թ․ հուլիսի 7). «University Honorary Degrees July 2008». The University of Kent. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  38. «Five recipients to receive honorary degrees at Trinity College Dublin». 2008 թ․ հուլիսի 12. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  39. Jon Ihle (2009 թ․ հունվարի 8). «Trinity College awards harsh Israel critic». Jewish Telegraphic Agency. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  40. Ben Schofield (2009 թ․ հուլիսի 16). «Liverpool Bishops honoured by Liverpool Hope University». Liverpool Daily Post.co.uk. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  41. Robert Fisk (2009 թ․ հուլիսի 18). «Some lessions in sacrifice from Liverpool in two world wars». London: The Independent. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  42. "Robert Fisk wins International Prize". The Independent (London). 18 June 2011.
  43. 43,0 43,1 David Wallis, ed. (2004). Killed: great journalism too hot to print. Nation Books. էջ 388. ISBN 978-1-56025-581-9.
  44. Trager, Robert; Donna Lee Dickerson (1999). Freedom of expression in the 21st century. Pine Forge Press. էջ 80. ISBN 978-0-8039-9085-2.
  45. Fisk, Robert (2008 թ․ փետրվարի 1). «Robert Fisk: The curious case of the forged biography». London: The Independent. Վերցված է 2008 թ․ փետրվարի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Ֆիսկ» հոդվածին։