Ռոբերտ Քոչարյանի դատավարություն

Ռոբերտ Քոչարյանի դատավարություն, դատաիրավական գործընթաց Հայաստանի Հանրապետության 2-րդ և Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավմամբ։ Դատական գործընթացն առնչվում է 2008 թվականի մարտ 1-ի լույս 2-ի գիշերը Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց հետևանքով ցուցարարների ու ոստիկանների միջև բախումների ընթացքում արձանագրվեց 10 զոհ։

Ռոբերտ Քոչարյանի դատավարություն
ԹվականՀուլիսի 4, 2018 (2018-07-04)
ՊատճառՄարտի 1-ի իրադարձություններ
Կասկածյալ(ներ)Ռոբերտ Քոչարյան
ՄեղադրանքՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մաս
(«այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալել»)
ԴատավճիռԴեռևս չի կայացվել
Մեղավոր է (են) ճանաչվելԳործն ընթացքում է

Քրեական գործով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Վերջինը չի ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը, իսկ նրա կողմնակիցներն ու պաշտպանները հայտարարել են, որ Ռ․Քոչարյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Նախապատմություն խմբագրել

2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններ, որոնց մասնակցում էին 9 թեկնածուներ։ Համաձայն Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների՝ թեկնածուներից ամենաշատ ձայների տոկոս հավաքել էր Սերժ Սարգսյանը (52.82%)։ Երկրորդ տեղում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր (21.5%)։ Վերջինը չէր ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Փետրվարի 20-ին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շուրջօրյա հավաք սկսեցին Երևանի Ազատության հրապարակում։ Հրապարակում բողոքի գործողությունները շարունակվեցին մինչև մարտի 1-ի առավոտյան, երբ տեղի ունեցավ առաջին զանգվածային բախումը ոստիկանների ու ցուցարարների միջև։ Բախումները շարունակվեցին Երևան քաղաքի տարբեր հատվածներում մինչև մարտի 2-ի գիշերը, երբ Հայաստանի դեռևս գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն։ Բախումների ընթացքում սպանվեց 10 անձ, այդ թվում՝ ոստիկանության 2 աշխատակից և քաղաքացիական 8 անձ։

Կալանավորում և մեղադրանքի առաջադրում խմբագրել

2018 թվականի հուլիսի 4-ին Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտաարել է, որ այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նույն գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայություն որպես վկա հարցաքննության է հրավիրվել Ռոբերտ Քոչարյանը[1][2][3]։ Հարցաքննության կանչելու պահին վերջինը Հայաստանում չի եղել[2][3]։

Նույն թվականի հուիսին Ռոբերտ Քոչարյանը ժամանում է Երևան և հուլիսի 26-ին վկայի կարգավիճակով ներկայանում Հատուկ քննչական ծառայություն։ Նույն Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, որը վերաբերվում է օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձություններին, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն է՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել է կալանավորումը[1]։

Քոչարյանի փաստաբանական թիմ խմբագրել

Առաջադրված մեղադրանքի շրջանակներում դատաիրավական գործընթացի ընթացքում Ռոբերտ Քոչարյանին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում մի քանի դատապաշտպաններից կազմված փաստաբանական թիմը։

Ռ․Քոչարյանի փաստաբանական թիմի կազմը հետևյալն է՝

  1. փաստաբան Հայկ Ալումյան[4],
  2. փաստաբան Արամ Վարդևանյան[5],
  3. փաստաբան Ռուբեն Սահակյան[6],
  4. փաստաբան Արամ Օրբելյան[7],
  5. փաստաբան Հովհաննես Խուդոյան[5]։

Ծանոթագրություններ խմբագրել