Ռուբեն Սահակյան (իրավաբան)
Ռուբեն Արամի Սահակյան (հունիսի 13, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2021, Երևան, Հայաստան), հայ փաստաբան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան (2013)[1][2], Հայաստանի փաստաբանների պալատի անդամ և առաջին նախագահը՝ 2005-2013 թվականներին[3]։
Ռուբեն Սահակյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 13, 1947 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 17, 2021 (74 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | փաստաբան |
Կենսագրություն Խմբագրել
Ռուբեն Սահակյանը ծնվել է 1947 թվականի հունիսի 13-ին Երևանում, ավարտել է Վոլգոգրադի բարձրագույն իրավաբանական դպրոցը, ստացել է քրեագետ իրավաբանի որակավորում։ Մինչև 1984 թվականը ՀՍԽՀ Ներքին գործերի համակարգում աշխատել է որպես քննիչ, բաժանմունքի պետ։ 1985 թվականից ընդգրկվել է ՀՀ փաստաբանական կոլեգիայի շարքեր և գործող փաստաբան և միության խորհրդի անդամ է եղել։ 1988 թվականից եղել է Հայոց Համազգային շարժման իրավաբանական խմբի անդամ։ 1988 թվականի Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո մեկնել է Սումգաիթ և Բաքու՝ պաշտպանելու բռնության ենթարկված հայերի իրավունքները[4]։ 1990 թվականին կոլեգաների հետ ստեղծել է «Արցախ» իրավաբանական կոնսուլտացիան, որը մի շարք հնչեղ քրեական գործեր է վարել։ Ռուբեն Սահակյանը վարել է ՀԱԲ-ի Ռազմիկ Վասիլյանի, Մայիս Միրզոյանի (Ճայ Մայիս) պաշտպանությունը, Դրոյի գործը, Ալեքսան Հարությունյանի (հոկտեմբերի 27-ի գործով), վրացահայ Պողոս Պողոսյանի ներկայացուցիչն է եղել դատարանում[5][6]։ Ռուբեն Սահակյանը եղել է Հայաստանի փաստաբանների պալատի հիմնադիրներից ու առաջին նախագահը՝ ընտրվել է 2005 թվականի հոկտեմբերի 4-ին և պաշտոնավարել է մինչև 2013 թվականի հոկտեմբերի 4-ը[3]։ 2019 թվականից հանդես է եկել որպես Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան[7]։
Մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Երևանում[3][8]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Ռուբեն Սահակյանը վաստակավոր իրավաբանի կոչում է ստացել»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2021-10-17
- ↑ «ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԲԱՆԻ ԿՈՉՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ»։ www.advocates.am (ամհարերեն)։ Վերցված է 2021-10-17
- ↑ 3,0 3,1 3,2 Արմենիա Sputnik (20211017T1615+0400)։ ««Քո նմաններն էլ չկան». մահացել է փաստաբան Ռուբեն Սահակյանը»։ Sputnik Արմենիա (ամհարերեն)։ Վերցված է 2021-10-17
- ↑ «Резня в Сумгаите: факты и искажения»։ Армянский музей Москвы и культуры наций (en-CA)։ Վերցված է 2021-10-18
- ↑ «Պալատ. ընտրարշավի փոխարեն. Ռուբեն Սահակյան»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2021-10-17
- ↑ «Փաստաբաններ - ՀՀ Փաստաբանների Պալատ - Ռուբեն Սահակյան»։ advocates.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-10-17-ին։ Վերցված է 2021-10-17
- ↑ «Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը հանդիսացել է իմ գործատուն. ինքնաբացարկ հայտնած դատավորը երեք հիմք է նշել»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2021-10-17
- ↑ Մահացել է ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը