Սասուն Խաչատրյան
Սասուն Մհերի Խաչատրյան (նոյեմբերի 12, 1976, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության նախկին պետ[1] (2018-2021), ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ (2021-2024)։ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական[2]։
Սասուն Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1998) |
Մասնագիտություն | իրավաբան և դատախազ |
Աշխատավայր | Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն |
Կրթություն
խմբագրել1993 - 1998 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[3]։
1998 - 2000 թվականներին սովորել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ասպիրանտուրայում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2000 թվականի մայիսին աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում՝ որպես Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ։
2013 - 2014 թվականներին եղել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, 2014 - 2016 թվականներին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։ 2017 - 2018 թվականներին եղել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ[3]։
2018 թվականի հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Սասուն Խաչատրյանին նշանակել է հատուկ քննչական ծառայության պետ[4]։
2021 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
2024 թվականի նոյեմբերի 18-ին հրաժարական է տվել, և նոյեմբերի 19-ին ազատվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից։
Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՔԾ պետ է նշանակվել Սասուն Խաչատրյանը». www.azatutyun.am. 2018 թ․ հունիսի 11.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 «ՍԱՍՈՒՆ ՄՀԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կենսագրությունը ՀՔԾ պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին». 2018 թ․ հունիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.